Կջերմանա՞ն Մոսկվա-Բաքու հարաբերությունները

Կջերմանա՞ն Մոսկվա-Բաքու հարաբերությունները

Tue, 21 Apr 2026 13:45:05 +0400


Ապրիլի 15-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որը վերաբերում էր AZAL-ի օդանավի կործանման դեպքին։ Մոսկվան ու Բաքուն արձանագրեցին, որ զոհվածների ընտանիքներին կվճարվի փոխհատուցում։ Կոնկրետ գումարներ չեն նշվում։ Սակայն, ինչպես գրում է Սերգեյ Մարկեդոնովը, այդ հայտարարությունում այլ բան է կարեւոր․ Մոսկվան ու Բաքուն կարողացան փոխզիջման հանգել վիճելի հարցի շուրջ։ Կարելի է ենթադրել, որ առաջիկայում ռուս-ադրբեջանական հարաբերություններում դրական տեղաշարժեր կլինեն, ինչը նկատելի է նաեւ հայտարարության որոշ ձեւակերպումներից։

Մարկեդոնովը, ներկայացնելով այդ «գործի» ողջ պատմությունը, հռետորական հարց է տալիս` հիմա, երբ «գործը», կարելի է ասել, փակված է, արդյո՞ք Մոսկվա-Բաքու հարաբերությունները կսկսեն ջերմանալ։ «Կուզենայինք այդ հարցին միանշանակ եւ դրական պատասխանել։ Սակայն կան բավականին շատ նյուանսներ»,- գրում է նա։

Ադրբեջանական օդանավի խոցման դեպքը՝ իր ողջ կարեւորությամբ հանդերձ, միակ խնդիրը չէ, որի պատճառով հարաբերությունները Մոսկվայի եւ Բաքվի միջեւ «սառեցվել էին»։ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի, Մերձավոր Արեւելքի եւ, առհասարակ, եվրասիական իրադրությունը ներկայում զարգանում է չափազանց արագ։ Այդ ռեգիոնների երկրների դերերն արագ փոխվում են։ Որոշների հնարավորություններն աճում են, որոշներինը՝ նվազում։ Եվ հայացքների ու մոտեցումների տարբերություններից ու տարաձայնություններից որեւէ մեկն ապահովագրված չէ։ Սակայն կարեւոր է մի բան․ քաղաքական կամքի առկայությունը՝ ցանկացած, նույնիսկ ամենասուր քաղաքական ճգնաժամը հաղթահարելու՝ եզրակացնում է Մարկեդոնովը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից

Զելենսկին բողոքել է Պուտինից և Թրամփից Sat, 24 Oct 2026 15:00:19 +0400 Վլադիմիր Զելենսկին նշել…

16 րոպե ago

Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին

Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին Sat, 24 Oct 2026 14:55:45 +0400…

20 րոպե ago

Ինչ է կատարվում Արենիում

Ինչ է կատարվում Արենիում Sat, 24 Oct 2026 14:50:29 +0400 «Հրապարակ»-ին են զանգել Արենի բնակավայրի…

26 րոպե ago

Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել

Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Sat, 24 Oct 2026 14:30:27…

46 րոպե ago

Շատ կարևոր է նաև ներգրավել Հայաստանից դուրս գտնվողներին․ Քերոբյան

Շատ կարևոր է նաև ներգրավել Հայաստանից դուրս գտնվողներին․ Քերոբյան Sat, 24 Oct 2026 14:30:20 +0400…

46 րոպե ago

Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու

Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու Sat, 24 Oct 2026 14:15:52 +0400 Ռուսաստանին…

1 ժամ ago