Ում դե՛մ է Նիկոլը՝ նրա շուրջ պիտի համախմբվել

Ում դե՛մ է Նիկոլը՝ նրա շուրջ պիտի համախմբվել

Tue, 21 Apr 2026 16:15:52 +0400


Ես առաջնորդվում եմ սովորական, մարդկային տրամաբանությամբ։ Այլևս գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է այնպիսի օրակարգով, որը համընկնում է մեր հակառակորդների շահերի հետ։ Ինքն էլ, ըստ էության, դա չի թաքցնում՝ ասելով, թե իրեն անվանում են թուրքամետ, ադրբեջանամետ։ Տպավորություն է, որ այդ գնահատականները ոչ թե անհանգստացնում են նրան, այլ հակառակը՝ որոշակիորեն ամրապնդում են իր դիրքորոշումը։ Ասես դրանք լրացուցիչ խոստովանություն են Ադրբեջանին ու Թուրքիային։

Այդ իրողությունը հիմք ընդունելով՝ որպես անհատ փորձում եմ հասկանալ՝ մեր պետականության պահպանման ո՞ր սյուների դեմ է ուղղված նրա քաղաքականությունը։

Արցախն այլևս չկա։ Հայկական եկեղեցիներն ու հուշարձանները ոչնչացվում են՝ առանց որևէ հստակ ու կոշտ արձագանքի իշխանության կողմից։ Հայաստանում տեսանելի է համատարած ճնշում՝ Եկեղեցու, Սահմանադրության, մեր հոգևոր արժեքների, ցեղասպանության հիշողության, Արցախի վերադարձի հարցի, հայոց պատմության նկատմամբ։ Այսինքն՝ այն ամենի, ինչը կարող է հիշեցնել, որ մենք ինքնություն ունեցող ժողովուրդ ենք՝ պատմությամբ ու մշակույթով։

Այս ֆոնի վրա նաև նայում եմ՝ ո՞ւմ դեմ է պայքարում իշխանությունը, ինչպիսի հետևողականությամբ և ինչպիսի թափով։ Եվ հենց դա ինձ համար դառնում է կողմնորոշիչ՝ հասկանալու, թե ո՞ր ուժերն են խանգարում Նիկոլ Փաշինյանին՝ իր քաղաքական գիծը ամբողջությամբ իրականացնելու մեջ։

Ես սա համարում եմ շատ պարզ ուղեցույց, որը կարող է օգտակար լինել յուրաքանչյուրին։ Երբ մարդը մոլորված կանգնում է ընտրության առաջ ու չի հասկանում՝ ինչ անել, կարելի է պարզապես հիշել սա։
Այսօր, օրինակ, բոլորիս աչքի առաջ հստակ գրոհ է իրականացվում Սամվել Կարապետյանի հետ ասոցացվող քաղաքական ուժի դեմ։ Եվ սա արդեն ինքնին հուշում է շատ բան։

Բավական է նկատել մի պարզ օրինաչափություն․ իշխանությունը հետևողականորեն պայքարում է այն ամենի դեմ, ինչը հայկական է, արժեքային է, ինքնություն ձևավորող է։ Այստեղ երկար վերլուծություններ պետք չեն։
Այո՛, փոփոխություններ պետք են։ Բայց ամեն փոփոխության հիմքում պետք է մնա ամենակարևորը՝ հայ մնալը և պետություն ունենալը։
Երբ մեր հենասյուները մեկը մյուսի հետևից թուլացվում կամ քանդվում են, արդյո՞ք դժվար է հասկանալ, որ հաջորդ հարվածները ուղղվելու են այն ուժերի դեմ, որոնք փորձում են կանգնեցնել այս ընթացքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ

Մոսկվայի մետրոյում մի քանի ժամ տևած շուրջկալի ընթացքում ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են մոտ 140 օտարերկրյա…

32 րոպե ago

Գիշերը գլուխը բարձին դնելիս վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը

Գիշերը գլուխը բարձին դնելիս վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը Sat, 29…

9 ժամ ago

Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ

Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ Sat, 29 Aug 2026 23:30:03 +0400 Մոսկվայի մետրոյում…

9 ժամ ago

Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից

Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից Sat, 29 Aug 2026 23:15:58 +0400…

9 ժամ ago

Երկար ժամանակ ջուր չի լինելու. հասցեներ

Երկար ժամանակ ջուր չի լինելու. հասցեներ Sat, 29 Aug 2026 23:00:16 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը…

10 ժամ ago

Քոչարյանի կալանքը Հայաստանի դիմադրելու կարողությունը չեզոքացնելու մասին է

Քոչարյանի կալանքը Հայաստանի դիմադրելու կարողությունը չեզոքացնելու մասին է Sat, 29 Aug 2026 22:45:00 +0400 «Հայաստան»…

10 ժամ ago