Հարավային Կովկասում որեւէ պետության հետ ռազմավարական գործընկերության մասին խոսելը խնդրահարույց է

Հարավային Կովկասում որեւէ պետության հետ ռազմավարական գործընկերության մասին խոսելը խնդրահարույց է

Tue, 21 Apr 2026 16:45:08 +0400


«Հրապարակի» զրուցակիցն ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան է։

– Ուկրաինայի նախագահը հայտնել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ երկարաժամկետ պաշտպանական պայմանագրերի շուրջ պայմանավորվածությունների մասին, ներառյալ՝ Սաուդյան Արաբիան, Կատարն ու ԱՄԷ-ն։ Նրա խոսքով, Drone Deal նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է անվազն 10 համաձայնագիր ուկրաինական սպառազինության արտահանման վերաբերյալ, ինչպես նաև համատեղ արտադրական գծերի ստեղծում։ Պատերազմի մեջ գտնվող Կիևն այդքան ներուժ ունի՞ և ի՞նչ է կարող են տալ այդ հավակնոտ ծրագրերը ձեր երկրին։

– Ցավոք, զենքի շուկայում հայտարարություններից մինչև պայմանագրերի ստորագրման ճանապարհը երկար է լինում: Ուկրաինան ձգտում է մտնել Պարսից (Արաբական) ծոցի շուկա, որտեղ լարվածությունը և զենքի պահանջարկի աճը շարունակվում են: Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի արտադրության և օգտագործման ճանաչված առաջատար է, և այն շատ բան ունի առաջարկելու արտահանման համար: Մենք հիմնականում հետաքրքրված ենք ուկրաինական պաշտպանական արդյունաբերության զարգացման համար ֆինանսական ռեսուրսներով։

– Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է նման նախաձեռնություններով կենտրոնանալ Հարավային Կովկասի վրա։ Արդյո՞ք տեղյակ եք, թե նրա մատնանշած ռազմական համագործակցության համար տարածաշրջանի ո՞ր երկրներն են առաջնային դիտարկվում, Հայաստանի մասով, օրինակ, ծրագրեր կա՞ն։

– Անկեղծ ասած, այսօր Հարավային Կովկասում Ուկրաինայի դիրքն առանձնապես տպավորիչ չէ: Վրաստանի հետ հարաբերությունները, անկեղծ ասած, սառն են, դա փաստ է: Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը վատ է հիմնավորված կոնկրետ գործողություններով, քանի որ Թուրքիան շատ ավելի սերտ կապեր ունի իր գործընկերոջ հետ: Հայաստանի հետ շփումներն ավելի շուտ էպիզոդիկ են, հատուկենտ, ուստի Հարավային Կովկասում ռազմավարական գործընկերության մասին խոսելը խնդրահարույց է Ուկրաինայի համար։

– Իսկ ի՞նչ եք կարծում, Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններ ունեցող ՀՀ իշխանությունները կգնա՞ն այդ քայլին։

– Ես կարծում եմ, որ Հայաստանը խորհրդարանական ընտրություններից առաջ որևէ կտրուկ քայլ չի ձեռնարկի։

– Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիևը Զելենսկի-Պուտին հանդիպումը կազմակերպելու խնդրանքով դիմել է Թուրքիային։ Լուկաշենկոն էլ Թրամփին առաջարկել է որպես խաղարար ռուս-Ուկրաինական բանակցությունների համար հարթակ օգտագործել Բելառուսը։ Իրանի հետ կապված պատերազմական իրավիճակի ֆոնին, այս փուլում ուժային ո՞ր կենտրոնը կարող է առավել արդյունավետ միջնորդ հանդես գալ։

– Անդրեյ Սիբիգայի հայտարարությունն արվել է Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի ժամանակ և, ամենայն հավանականությամբ, քաղաքական ակնարկ էր Էրդողանին: Լուկաշենկոն Կրեմլի ճանաչված դաշնակիցն է, և Ուկրաինան չի բանակցի բելառուսական հողի վրա։ Ես կարծում եմ, որ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու բանակցությունները ներկայումս փակուղու մեջ են, իսկ ելք գտնելը՝ դժվար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զիրոյանը ներկայացրել է այն երգը, որը տարիներ առաջ նվիրել էր Իննա Խոջամիրյանին, բայց փոխված տարբերակով

Զիրոյանը ներկայացրել է այն երգը, որը տարիներ առաջ նվիրել էր Իննա Խոջամիրյանին, բայց փոխված տարբերակով…

14 րոպե ago

Առաջին անգամ Ռոնալդուի որդուն հրավիրել են հավաքական

Առաջին անգամ Ռոնալդուի որդուն հրավիրել են հավաքական Tue, 03 Nov 2026 22:00:43 +0400 Առաջին անգամ…

21 րոպե ago

Երևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական է եղել և այդպիսին էլ կմնա․ Իրանի դեսպան

Երևանի Կապույտ մզկիթը հայ-իրանական է եղել և այդպիսին էլ կմնա․ Իրանի դեսպան Tue, 03 Nov…

36 րոպե ago

Շամանը` հետախուզման տվյալների բազայում

Շամանը` հետախուզման տվյալների բազայում Tue, 03 Nov 2026 21:30:40 +0400 Ռուս երգիչ Shaman-ին ավելացրել են…

51 րոպե ago

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կգործի կայանման սահմանափակում

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կգործի կայանման սահմանափակում Tue, 03 Nov 2026 21:18:44 +0400 Երևանի քաղաքապետարանը…

1 ժամ ago

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի Tue, 03 Nov 2026 21:15:58 +0400 MONK3-ը հիմնադրման երկրորդ տարեդարձի…

1 ժամ ago