«Քեզ կտոր-կտոր կանեն»․ Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվում են սպառնալիքներով

«Քեզ կտոր-կտոր կանեն»․ Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվում են սպառնալիքներով

Tue, 21 Apr 2026 18:00:59 +0400


Մինչ բոլորի ուշադրությունը սևեռվել է Պակիստանի մայրաքաղաք, որտեղ ակնկալում են, որ վաղը տեղի կունենա ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական՝ երկրորդ փուլը, Վաշինգտոնն ու Թեհրանը փոխանակվում են կոշտ նախազգուշացումներով։

ԱՄՆ-ում, օրինակ, նախագահ Թրամփը կրկին սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե վերջինս չբանակցի և գործարք չկնքի։

ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ «ցանկացած պահի», քանի որ լարվածությունը մնում է բարձր՝ չնայած շարունակական դիվանագիտական ​​ջանքերին։

Իր հերթին, Իրանի իրավապահ մարմինների գաղափարախոսական և քաղաքական կազմակերպության ղեկավար Ալի Շիրազին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կատարել է մի գործողություն, որը ԱՄՆ ոչ մի այլ նախագահ չէր համարձակվի կատարել», այն է՝ հրամայել է սպանել Ալի Խամենեիին։ «Դու սպանեցիր մեր իմամին։ Գիտե՞ս իմամ սպանելու պատիժը։ Քեզ կտոր-կտոր կանեն դիմադրության ուժերի առջև», – ասել է Շիրազին։

Հավելենք, որ Associated Press-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները և Իրանը Իսլամաբադում չորեքշաբթի վաղ առավոտյան հրադադարի վերաբերյալ բանակցությունների նոր փուլին մասնակցելու ազդանշան են տվել։ Պաշտոնյաների տվյալներով՝ Պակիստանի գլխավորությամբ միջնորդները հաստատում են ստացել, ըտս որի՝ գլխավոր բանակցողներ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, սպասվում է, որ կժամանեն Պակիստանի մայրաքաղաք՝ իրենց պատվիրակությունները գլխավորելու համար։

Մինչդեռ, ըստ ISNA գործակալության, Իրանը չի փոխել իր դիրքորոշումը Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր երկրորդ փուլի վերաբերյալ և այնտեղ որևէ պատվիրակություն չի ուղարկել։ Աղբյուրի փոխանցմամբ, Թեհրանը լուրջ չի վերաբերվում ԱՄՆ դիվանագիտական ​​​​հայտարարություններին, քանի որ «Միացյալ Նահանգները սրել է իր սպառնալից հռետորաբանությունը և շարունակում է խախտել հրադադարը իր ռազմածովային շրջափակմամբ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱԱ-2026․ Մարոկկոն ջախջախեց տանտերերից Կանադային և կմրցի Ֆրանսիայի հետ

ԱԱ-2026․ Մարոկկոն ջախջախեց տանտերերից Կանադային և կմրցի Ֆրանսիայի հետ Sun, 05 Jul 2026 15:00:32 +0400…

10 րոպե ago

Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը

Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը Sun, 05 Jul 2026 14:45:54 +0400 Խոր վշտով տեղեկացնում ենք,…

24 րոպե ago

Ջրհեղեղի հետեւանքով երկու մարդ է զոհվել Չինաստանում

Ջրհեղեղի հետեւանքով երկու մարդ է զոհվել Չինաստանում Sun, 05 Jul 2026 14:30:48 +0400 Չինաստանում առնվազն…

39 րոպե ago

Կարևորը ՍԴ-ի որոշումը չէ, այլ այն, թե ո՞վ կվերադարձնի ժողովրդի հավատը

Կարևորը ՍԴ-ի որոշումը չէ, այլ այն, թե ո՞վ կվերադարձնի ժողովրդի հավատը Sun, 05 Jul 2026…

54 րոպե ago

Պայքարելու ենք բոլոր ուղղություններով, մեր սկսած գործը հասցնելու ենք ավարտին

Պայքարելու ենք բոլոր ուղղություններով, մեր սկսած գործը հասցնելու ենք ավարտին Sun, 05 Jul 2026 14:06:11…

1 ժամ ago

Համազգային սուգ․ Իրանը հրաժեշտ է տալիս Խամենեիին և

Համազգային սուգ․ Իրանը հրաժեշտ է տալիս Խամենեիին և Sun, 05 Jul 2026 14:00:14 +0400 Թեհրանում…

1 ժամ ago