Զելենսկին կայցելի՞ Հայաստան․ մանրամասներ Ուկրաինայից

Զելենսկին կայցելի՞ Հայաստան․ մանրամասներ Ուկրաինայից

Tue, 21 Apr 2026 20:15:24 +0400


«Հրապարակի» տեղեկություններով՝ մայիսի 4-5-ին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին հնարավոր է նաեւ Երեւան ժամանի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել Ուկրաինայի մեր աղբյուրներից։

Մեր այն հարցին, Զելենսկու՝ Երևան հնարավոր այցի մասին կա՞ որևէ պաշտոնական հաստատում Ուկրաինայում, Ուկրաինայի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի (ՌՀԱԻ) փոխտնօրեն, արտաքին հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մաքսիմ Պալամարչուկն ասաց․ «Ես որևէ տեղեկություն չունեմ այս մասին։ Բոլոր դեպքերում, նախագահ Զելենսկին մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի նախորդ գագաթնաժողովներին» եւ հավելեց, որ այցի վերաբերյալ հաղորդագրություններ դեռևս չի տեսել։
Ի պատասխան Զելենսկու հայաստանյան այցի վերաբերյալ մեր նույն հարցին ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան նշեց․ «Ոչ։ Պաշտոնապես նման տեղեկություն չկա։ Բայց ենթադրում եմ, որ նա կմասնակցի»։

«Ոչ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Ուկրաինայի նախագահը պլանավորում է մասնակցել այս միջոցառմանը։ Սակայն, ինչպես հասկանում եք, անվտանգության նկատառումներից ելնելով, դրա մասին դեռևս պաշտոնապես չի հայտարարվում։ Դե, Ռուսաստանը ցանկացած պահի կարող է մեր գլխին վատ խաղ խաղալ (հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների ինտենսիվացում), որի պատճառով նախագահը ստիպված կլինի հետաձգել իր այցը Երևան»,-ասաց ՌՀԱԻ անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնում պետական ​​և հասարակական անվտանգության բաժնի պետ Վլադիմիր Պոլիվոդան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որոնք են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփի պարտության պատճառները, ըստ Վենսի

Որոնք են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփի պարտության պատճառները, ըստ Վենսի Thu, 05 Nov 2026 18:30:50…

18 րոպե ago

Հայաստանը Թուրանի մաս են ուզում դարձնել, նոր սահմանադրության մեջ Թուրքիայի գաղափարներն են ներդրված

Հայաստանը Թուրանի մաս են ուզում դարձնել, նոր սահմանադրության մեջ Թուրքիայի գաղափարներն են ներդրված Thu, 05…

29 րոպե ago

Իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսը

Իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսը Thu, 05 Nov 2026 18:15:24 +0400 Թեեւ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն անվանում…

33 րոպե ago

Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան

Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան Thu, 05 Nov 2026 17:59:28 +0400 ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի…

49 րոպե ago

Ուզում են գլխատել

Ուզում են գլխատել Thu, 05 Nov 2026 17:52:47 +0400 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում…

56 րոպե ago

Միությունն է ուժեղ․ վաղուց պետք է կուսակցությունները միանային

Միությունն է ուժեղ․ վաղուց պետք է կուսակցությունները միանային Thu, 05 Nov 2026 17:51:31 +0400 Latest…

57 րոպե ago