Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն

Մալխաս Ամոյանը` Եվրոպայի հնգակի չեմպիոն

Tue, 21 Apr 2026 21:39:20 +0400


Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը կարիերայում 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ:

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Կառլ Բաֆին։ Քառորդ եզրափակչում Ամոյանը 10։0 հաշվով ջախջախել էր Ուկրաինան ներկայացնող Իրֆան Միրզոևին, իսկ կիսաեզրափակչում առավելության էր հասել Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ։
Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացել է 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Վճռորոշ գոտեմարտում Ասլանյանը ժամանակից շուտ՝ 11:0 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցիչ Մաիրբեկ Սալիմովի նկատմամբ:

Բրոնզե մեդալը նվաճելուն մոտ էր նաև 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որը, սակայն, մեդալային գոտեմարտում 1:3 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցչին:

Այսօր ավելի վաղ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը նշող 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել եզրափակիչ: Մ23 տարեկանների ոսկե մեդալակիրը կիսաեզրափակչում ժամանակից շուտ վստահ հաղթանակ է տարել Եվրոպայի եռակի չեմպիոն Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհաթ Մամադլիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար նա վաղը կգոտեմարտի սերբ Գեորգի Տիբիլովի հետ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկզբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկզբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան Sun, 16 Aug…

8 րոպե ago

Խարդախների հանցախումբ է բացահայտվել․ կան ձերբակալվածներ

Խարդախների հանցախումբ է բացահայտվել․ կան ձերբակալվածներ Sun, 16 Aug 2026 22:30:44 +0400 Թուրքիայում ուժայինների կողմից…

22 րոպե ago

Արձակուրդներն ավարտվեցին` Show Must Go On

Արձակուրդներն ավարտվեցին` Show Must Go On Sun, 16 Aug 2026 22:30:34 +0400 Latest news from…

23 րոպե ago

Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը

Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը Sun, 16 Aug 2026 22:15:29 +0400 Հորմուզի նեղուցի…

38 րոպե ago

Ադրբեջանում նորածին աղջիկ երեխաներին սկսել են անվանակոչել «Մարիամ»

Ադրբեջանում նորածին աղջիկ երեխաներին սկսել են անվանակոչել «Մարիամ» Sun, 16 Aug 2026 22:00:57 +0400 Ադրբեջանի…

52 րոպե ago

Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10 խոշորագույն լոգիստիկ կենտրոններից 7-ը․ ինչ է կատարվում

Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10 խոշորագույն լոգիստիկ կենտրոններից 7-ը․ ինչ է կատարվում Sun, 16…

1 ժամ ago