Դատավորը սպանության մեջ մեղադրվողին ազատել է կալանքից` տնային կալանք տալով

Դատավորը սպանության մեջ մեղադրվողին ազատել է կալանքից` տնային կալանք տալով

Tue, 21 Apr 2026 23:45:45 +0400


2025 թվականի նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում սահմռկեցուցիչ դեպք տեղի ունեցավ` մի խումբ անձանց վիճաբանություն-ծեծկռտուքի ընթացքում մասնակիցներից մեկը իր վարած ավտոմեքենայով, ենթադրաբար, դիտավորյալ վրաերթի էր ենթարկել կռվի մասնակիցներից մեկին` Երևանի բնակիչ 31-ամյա Բորիս Արզումանյանին, մի քանի անգամ մեքենան վարելով կենդանի մարդու վրայով, ինչի հետեւանքով Արզումանյանը մահացել էր։

Իրավապահները պարզել էին, որ տեղի ունեցածը միտումնավոր վրաերթ է: Ըստ օպերատիվ տեղեկությունների, կռվի մասնակիցներից մեկը` Երևանի բնակիչ 30-ամյա Սերգեյ Աղաջանյանն էլ մարմնական վնասվածքներ էր ստացել։ Բորիս Արզումանյանի սպանության դեպքով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում քրեական հետապնդում էր հարուցվել (Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը), 155-րդ հոդվածի 1-ին մաս (սպանությունը)) երկու անձի նկատմամբ: Սպանված Բորիս Արզումանյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է եղել 2021-ին: Սպանության գործով ձերբակալվել էին ԵԿՄ անդամ Ավետիս Խաչատրյանի՝ «Մասիվցի Գիժ Ավոյի» թոռ Հակոբ Խաչատրյանը և ավտոմեքենան վարած Արտակ Դիլանյանը: Վերջինս կալանավորվել էր։

«Հրապարակ»-ի տեղեկություններով, սպանությունը կատարած Դիլանյանի մասը մայր գործից քննչական կոմիտեն առանձնացրել է եւ ուղարկել դատարան՝ քննության։ Հակոբ Խաչատրյանը, որը Դիլանյանի հետ նույն մեքենայի մեջ է եղել դեպքի պահին, ունի վկայի կարգավիճակ, եւ 2 անձի վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։

Արտակ Դիլանյանի խափանման միջոցը մոտ 2 ամիս առաջ հայտնի դատավոր, 2018 թվականի թավշյա իրադարձությունների ժամանակ թմբուկ խփող Դավիթ Արղամանյանը, մեզ հասած լուրերով, փոխել է, սպանության մեջ մեղադրվող անձի նկատմամբ կիրառել է տնային կալանք՝ համակցված գրավով։

Դիլանյանի պաշտպան Արսեն Սախոյանը մեր հարցին ի պատասխան հերքեց այդ տեղեկությունը, թե` իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխվել է, ասաց՝ կալանքի տակ է։ Մեղադրանքի վերաբերյալ էլ նշեց, թե չեն ընդունում, ավել մանրամասներ չհայտնեց։

Գլխավոր դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ առաջին ատյանի դատարանը Արտակ Դիլանյանի խափանման միջոց կալանքը փոխել է։ Ապա դատախազությունը Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել տնային կալանք խափանման միջոցի դեմ, միջնորդելով նորից բանտային կալանք սահմանել եւ Վերաքննիչը բավարարել է միջնորդությունը, եւ, Բորիս Արզումանյանի սպանության մեջ մեղադրվող անձը կրկին կալանավորվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատմական օր․ Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության հռչակագիր

Պատմական օր․ Ուկրաինան և Կանադան ստորագրել են 100-ամյա գործընկերության հռչակագիր Fri, 11 Sep 2026 03:00:15…

26 րոպե ago

Կանադան պատրաստ է նորից օգնել Կիևին․ Զելենսկու արձագանքը

Կանադան պատրաստ է նորից օգնել Կիևին․ Զելենսկու արձագանքը Fri, 11 Sep 2026 02:30:28 +0400 Օտտավան…

56 րոպե ago

Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով

Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով Fri, 11 Sep 2026 01:30:15 +0400…

2 ժամ ago

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի բոլոր կղզիները Fri, 11 Sep 2026 01:00:32 +0400 Եմենի…

2 ժամ ago

Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով»

Բոլոր ֆռանգյուլները զգում են «մաշկով» Thu, 10 Sep 2026 23:45:59 +0400 Իրավապատպան Ռուբեն Մելիքյանը գրել…

4 ժամ ago

Փորձել են բանկ թալանել

Փորձել են բանկ թալանել Thu, 10 Sep 2026 23:30:38 +0400 Թուրքիայի Իզմիր քաղաքում զինված տղամարդը…

4 ժամ ago