Պետության եւ իշխող կուսակցության ենթադրյալ նույնացմամբ վարչական ռեսուրսի զանգվածային օգտագործման փաստեր
Wed, 22 Apr 2026 11:36:48 +0400
1 – Դեռևս 2025թ․-ի հոկտեմբերի վերջին իշխող ՔՊ կուսակցությունը ստեղծել է ՔՊ-2026 ընտրական շտաբ ի հակասություն ԸՕ սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթի։
2 – 2026թ․սկզբում ներդրվել է Առողջական պարտադիր ապահովագրությունը, իսկ 2025թ․-ի վերջում պետական կառավարման մարմիններին բաժանվել է աննախադեպ չափերի հասնող գումարներ, որը պետական ամենաբարձր մակարդակներում մեկնաբանվել է, որպես «պարգևավճարներ» կամ «աշխատավարձի բարձրացում», իսկ ի հակասություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հրահանգ-առաջարկների։
3 – Վարչապետն իր պաշտոնեական կայքում, հրապարակել է ԱՄՆ փոխնախագահ-օտարերկրյա քաղաքացու արգելված քարոզչությունն իր օգտին ԱԺ առաջիկա ընտրություններում ի հակասություն ԸՕ հոդված 23-ի 1/6-րդ մասի պահանջների։
4 – Փետրվարի վերջին, Վարչապետն առանց որևէ իրավական փաստաթղթի հայտարարել է ապրիլի 1-ից թոշակների բարձրացման մասին։
5 – 28․02․26թ․-01․03․26թ․ընթացքում, ՔՊ ներկուսակցական քարոզարշավի ընթացքում, ՕՐԻՆ-ը ԿԸՀ-ին տեղեկացրել է Վարչապետի կողմից վարչական ռեսուրսի ենթադրյալ օգտագործմամբ մոտ 31 փաստերի մասին։
6 – 04․03․2026թ-ին, ԱԺ ամբիոնից պատգամավորների հարցերին պատասխանալու իր գործունեությունն իրականացնելիս Վարչապետը հակաքարոզչություն է իրականացրել, այն էլ՝ անընդունելի բառապաշարով։
7 – 07․03․08-ին, ՔՊ ներկուսակցական քարոզարշավի ընթացքում, ՕՐԻՆ-ը ԿԸՀ-ին տեղեկացրել է Վարչապետի կողմից վարչական ռեսուրսի ենթադրյալ օգտագործմամբ մոտ 14 փաստերի մասին։
8 – 2026թ. մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանի ամբիոնից ՀՀ վարչապետի պաշտոնեական ելույթը պարունակում է ենթադրյալ վարչական և ներկայացուցչական ռեսուրսի չարաշահման տարրեր, այդ թվում, հնչել են նախընտրական քարոզչությանը և հակաքարողչությանը բնորոշ ձևակերպումներ։
9 – Վարչապետի 19․03․26թ․ հայտարարությունն առաջիկա ընտրություններում հայաստանյան ընդդիմության հաղթանակի դեպքում սույն թվականի սեպտեմբեր ամսին Հայաստանի հանդեպ պատերազմ նախաձեռնելու վերաբերյալ, ՕՐԻՆ-ը
դիտարկում է, որպես սպառնալիք՝ ուղղված ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության գործընթացին /ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդված/ և հոգեբանական ահաբեկում՝ ուղղված ընտրողների ազատ կամքի արտահայտմանը /ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդված/։ Սույն խնդրով ՕՐԻՆ-ի 21․03․2026թ․ հաղորդումն առայժմ գտնվում է Գլխավոր դատախազությունում։
10 – 21-22․03․2026թ․- ին, ՔՊԿ ներկուսակցական քարոզարշավի ընթացքում, ՕՐԻՆ-ը ԿԸՀ-ին տեղեկացրել է Վարչապետի կողմից վարչական ռեսուրսի ենթադրյալ օգտագործմամբ մոտ 28 փաստերի մասին։
11 – Վարչապետն իր «Վարչաբենդ» խմբով և վարչապետական անունից, վարչական ռեսուրսի օգտագործման թափանցիկության իսպառ բացակայության պայմաններում շարունակում է իր համերգային ելույթները։
12 – 28-29․03․2026թ․- ին, ՔՊ ներկուսակցական քարոզարշավի ընթացքում, ՕՐԻՆ-ը ԿԸՀ-ին տեղեկացրել է Վարչապետի կողմից վարչական ռեսուրսի ենթադրյալ օգտագործմամբ մոտ 34 փաստերի մասին։
13 – 03․04․2026թ․- ին Արմավիր կատարած այցի ժամանակ, արդեն իսկ հաստատված «Պետություն և իշխող կուսակցություն» /ՊԻԿ/ քարոզարշավի ընթացքում, ՕՐԻՆ-ը ԿԸՀ-ին է տեղեկացրել վարչական ռեսուրսի ենթադրյալ օգտագործմամբ մոտ 10 փաստերի մասին։
14 – 08․04․2026թ․-ին ՔՊԿ ԱԺ խմբակցությունը ԸՕ սահմանադրական օրենքի հրատապ փոփոխություն է կատարել։
15 – 08․04․2026թ․-ին Վարչապետի գլխավորությամբ և վարչական ռեսուրսի ահռելի օգտագործմամբ «հեծանվային զբոսանք» անվամբ միջոցառում է իրականացվել։
16 – 09․04․2026թ․-ին, վարչապետական աշխատանքային այց է կատարվել Կոտայքի մարզ և ՊԻԿ շրջանակներում նաև ՔՊԿ քարոզչություն է իրականացվել, որի մոտ 6 փաստերի մասին տեղեկացվել է ԿԸՀ-ին։
17․ 11․04․2026թ․-ին «Ուրախ ավտոբուս» շրջանակներում քարոզչական արշավ է իրականցվել Լոռու մարզում, որի արդյունքներով վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահման 20 փաստ է ՕՐԻՆ-ը ներկայացրել ԿԸՀ-ին։
18․ 12․04․2026թ․-ին «Ուրախ ավտոբուս»-ի շրջանակներում քարոզչական արշավ է իրականցվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, որի արդյունքներով վարչական ռեսուրսի ենթադրյալ չարաշահման 25 փաստ է ՕՐԻՆ-ը ներկայացրել ԿԸՀ-ին։
19 – 13․04․2026թ․-ին ՀՀ վարչապետի պաշտոնական հանդիպումը գործարարների հետ վերածվել է ՔՊԿ «նախընտրական ծրագրի» քննարկման։
20 – 19․04․2026թ․ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի բացման մասնակցության պատրվակով Վարչապետի գլխավորությամբ և վարչական ռեսուրս ենթադրյալ ահռելի օգտագործմամբ քարոզչական միջոցներով ավտոերթ է կազմակերպվել դեպի Գյումրի և ավարտվել քարոզչական «Վարչաբենդ» համերգով։
Այսպիսով, բացի մի շարք խոշոր ենթադրյալ ընտրախախտումներից, ՕՐԻՆ-2026-ը նաև մոտ 200 վարչական ռեսուրսի ենթադրյալ օգտագործման փաստեր է ներկայացրել ԿԸՀ-ին։
ՕՐԻՆ-2026
Հ․Գ․ – «Անկախ Դիտորդ» և «Ականատես» դիտորդական առաքելությունները նույնպես անդրադարձել են վերը բերած որոշ փաստերի։