Փաշինյանը կոչ է անում թոշակառուներին ճամփորդել

Փաշինյանը կոչ է անում թոշակառուներին ճամփորդել

Wed, 22 Apr 2026 12:41:41 +0400


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագրի հերթական մասը, կենսաթոշակառուներին կոչ է արել ճամփորդել։ Մասնավորապես, անդրադառնալով բուռն քննարկումների տեղիք տված իր հայտարարությանը, որ թոշակառուները հիմա իրենց թոշակով կարող են Լառնակայի տոմս գնել ու ճամփորդել, նա նախ ասել է․

«Վերջին օրերին շատ բուռն քննարկումների տեղիք է տալիս իմ այն հայտարարությունը, թե ավելացված թոշակով մեր թոշակառուները, օրինակ, կարող են Լառնակայի տոմս գնել։ Դա բուռն քննարկումների տեղիք է տվել, թե ինչքանով է իմ նման արտահայտությունը կոռեկտ, հիմա ասեմ, թե ինչու է կոռեկտ։ Վերջին շրջանում, երբ մենք այցելում ենք մարզեր, բազմաթիվ թոշակառուներ ասում են, որ իրենք նախկինում 30-40 հազար դրամ ծախսում էին դեղերի վրա, իսկ հիմա առողջության ապահովագրության առկայության պայմաններում այդ գումարները մնում են իրենց գրպանում։ Ապրիլի 1-ից 10 հազար դրամով ավելացել է կենսաթոշակը, կա նաև հետվճարի հնարավորություն՝ երբեմն 5 հազար, երբեմն 7 հազար, երբեմն 10 հազար դրամ։ Այսինքն, 20 հազար դրամով ակնհայտորեն կարելի է ձեռք բերել 3-10 եվրո արժողությամբ տոմս դեպի Լառնակա, և նախկինում դեղերի վրա ծախսված գումարները կարելի է ծախսել օրապահիկի և այլ ծախսերի վրա» ապա նաեւ կոչ է արել ․«Ես ամենայն լրջությամբ ուզում եմ կոչ անել մեր թոշակառուներին, որպեսզի չուզողներին հակառակ՝ այդ դեղերի գումարները մի կողմ դնեն և սկսեն ճամփորդել, որովհետև ես կարծում եմ, որ ինչպես աշխարհի շատ երկրների թոշակառուներն են վարվում, մեր թոշակառուներն էլ արդեն շատ քիչ, շատ համեստ ծավալներով կարող են սկսել ճամփորդել»։

Փաշինյանն ասել է, թե Հայաստանում այս պահին միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը, և սա պատմական նորություն է, պատմական փոփոխություն է սոցիալական ապահովության բնագավառում։ «Մենք նախորդիվ նվազագույն թոշակը համապատասխանեցրինք նվազագույն պարենային զամբյուղին, ինչը նշանակում էր, որ այդ գումարով թոշակառուն պետք է իր մեկ ամսվա մինիմալ անհրաժեշտ կալորիան կարողանա ապահովել։
Եվ հիմա` մի քանի տարի անց՝ ներառյալ կենսաթոշակների հետվճարի համակարգը, մենք միջին կենսաթոշակը բարձր ենք պահում նվազագույն սպառողական զամբյուղից»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նարեկ Կարապետյանը բազմամարդ երթով քայլեն է Չարենցավաննում

Նարեկ Կարապետյանը բազմամարդ երթով քայլեն է Չարենցավաննում Sun, 26 Apr 2026 19:18:37 +0400 «Ուժեղ Հայաստան»…

6 րոպե ago

Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան Sun, 26 Apr 2026 19:15:59 +0400 Վրաստանի Բաթումի քաղաքում…

9 րոպե ago

Մինչև ապրիլի վերջ, կենդանակերպի այս նշանները պետք է կարևոր որոշումներ կայացնեն

Մինչև ապրիլի վերջ, կենդանակերպի այս նշանները պետք է կարևոր որոշումներ կայացնեն Sun, 26 Apr 2026…

24 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կրկին մրցանակ են ստացել

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կրկին մրցանակ են ստացել Sun, 26 Apr 2026 18:45:51 +0400…

39 րոպե ago

Հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի արձանը

Հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի արձանը Sun, 26 Apr 2026 18:30:28 +0400 Եգիպտոսում՝ Նեղոսի հովտում…

55 րոպե ago

Ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի․ Սուրենյանը մանրամասնում է

Ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի․ Սուրենյանը մանրամասնում է Sun, 26 Apr 2026 18:15:18 +0400 Միջերկրական…

1 ժամ ago