Ինչ ակնկալիքներ Իսլամաբադի բանակցություններից

Ինչ ակնկալիքներ Իսլամաբադի բանակցություններից

Wed, 22 Apr 2026 14:15:33 +0400


Իսլամաբադի բանակցությունները բացառիկ կարելի է համարել, քանի որ ամենաբարձր մակարդակով դրանք առաջին բանակցություններն են, որոնք ընթանալու են ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ՝ 79 թ. իսլամական հեղափոխությունից ի վեր։

Բանակցություններում անակնկալ միջնորդական առաքելությամբ հանդես է գալիս Պակիստանը, եւ նրա դերակատարումը ռեգիոնում կարծես աճում է։ Նույնիսկ եթե բանակցությունները մնան անարդյունք, Պակիստանի համար զուտ իմիջային առումով դրանք կարեւոր են լինելու։ Միջազգային առաջատար լրատվամիջոցներն ու վերլուծական կենտրոնները փորձում են հասկանալ` ինչ ակնկալիքներ ունենալ այդ բանակցություններից։ Al Jazeera-ն ու The Guardian-ն ընդգծում են, որ Պակիստանն ավելի շատ հետաքրքրված է իր կարգավիճակը բարձրացնելու հարցով՝ որպես խաղաղարար միջնորդ։ ԱՄՆ պաշտոնական տեսակետով՝ իրենք Իրանին արել են վերջին ամենալավ առաջարկը։

The New York Times-ը գրում է, որ Թեհրանի կողմից մինչեւ հիմա անորոշություն պահելը՝ կմասնակցեն բանակցություններին, թե ոչ, կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ճնշման հետ։ Եվրոպայում պահպանում են զգուշավոր լավատեսությունը` որ եթե երկխոսությունը շարունակվելու նույնիսկ փոքր հեռանկար կա, ապա էներգակիրների շուկան շատ արագ կարող է կայունանալ։ Ռուսական Коммерсантъ-ը հատկանշական է համարում, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը թույլատրել է ապրիլի 22-ին կայանալիք բանակցային երկրորդ փուլին իրանական կողմի մասնակցությունը։ Հիմնական պայքարը կգնա սանկցիաների վերացման եւ ակտիվների ապաարգելափակման հարցերի շուրջ, ըստ Forbes-ի ռուսական տարբերակի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում

Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում Tue, 30 Jun 2026 17:15:37 +0400 Նաթանյահուի կառավարության՝ հայերի ցեղասպանությունը ճանաչելու…

14 րոպե ago

Ի՞նչ հակառուսականություն, պետք է բոլորի հետ բարեկամություն անենք

Ի՞նչ հակառուսականություն, պետք է բոլորի հետ բարեկամություն անենք Tue, 30 Jun 2026 17:00:53 +0400 Latest…

28 րոպե ago

Իսրայելի նոր հավակնոտ ծրագիրը․ հարձակում՝ տիեզերքից

Իսրայելի նոր հավակնոտ ծրագիրը․ հարձակում՝ տիեզերքից Tue, 30 Jun 2026 17:00:38 +0400 Իսրայելը մշակում է…

29 րոպե ago

ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում

ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում Tue, 30 Jun…

44 րոպե ago

Ժողովրդին բժժցրին էդ ձայնագրություններով ու իրանց գործն արեցին. Սամվել Կարապետյան

Ժողովրդին բժժցրին էդ ձայնագրություններով ու իրանց գործն արեցին. Սամվել Կարապետյան Tue, 30 Jun 2026 16:40:28…

49 րոպե ago

Բա կարելի՞ է էս աստիճան խեղճանալ, ո՞նց կարելի է նույնքան ստոր ու անարժանապատիվ գտնվել

Բա կարելի՞ է էս աստիճան խեղճանալ, ո՞նց կարելի է նույնքան ստոր ու անարժանապատիվ գտնվել Tue,…

52 րոպե ago