Մեր մեծերն ասում էին՝ քո ձեռքից թշնամին էլ հաց չի առնի

Մեր մեծերն ասում էին՝ քո ձեռքից թշնամին էլ հաց չի առնի

Wed, 22 Apr 2026 14:45:10 +0400


Պետական շենքում էինք ապրում։ Պատահում էր, որ բնակիչներից մեկը խորոված էր անում։ Երեխեքով հոտի վրա հավաքվում ու անհագ աչքերով սպասում, որ շամփուրից խորոված միսը հանեն ու մեզ էլ բաժին տան։ Մի շամփուր երեխեքի համար էին խորովում, ասում էին՝ Աստծո փայն է։ Մի շամփուր էլ շենքի ծերերի, հիվանդների համար էին խորովում։ Էլի ասում էին՝ Աստծո փայն է։ Մնացածը՝ մեր աչքերն էլ հետը, տանում էին իրենց տուն։ Կես դարից ավելի է անցել, բայց դեռ այդ խորովածի բույրն ու համը չեմ մոռանում։
Հիմա Փաշինյան Նիկոլն ասում է՝ Ապրիլի 25-ին եկեք, խորոված կերեք․

Շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, նշում ենք Քաղաքացու օրը, և այդ օրը ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում լինելու է այսպես ասած «Խորոված փարթի»։

Իր հռչակած Քաղաքացու օրը, որը սուգ դառավ քաղաքացու գլխին ու շարունակվում է մինչև այսօր, խորովածի համն ու բույրը, միտք եմ անում, ո՞նց կլինի։ Խոզը որ խոզ է, այդքանը տեսնելով, նրա միսն էլ այլ համ կունենա՝ մղկտացնող, դառը ․․․ Քաղաքացուն կանչում ես, որ ի՞նչ։ Տասնակ հազարավոր զոհերի, հաշմանդամների, գերիների մայրերին, քույրերին, եղբայրներին, սիրած աղջիկներին, ընկերներին կանչում ես, որ ի՞նչ անես։ Էն մորը, որ որդու ոսկորի նշխարքին էլ չարժանացավ, կանչում ես, որ ի՞նչ ասես։ Հա՜, կանչում ես, որ համերգ տաս։ Որ ուրախությունդ հպարտությունդ արտահայտես, որ նրանց թափած արյամբ «հաղթանակներ» բերեցիր մեր երկրին, որ ասես՝ Արցախը մերն է ու վերջ, Հայաստանը «ինքնիշխան է», որովհետև տարածքները օկուպացրել են, թշնամու ձեռքում են մեր գերիները, ու ի՜նչ գերիներ․․․ Կանչում ես, որ ի՞նչ ասես․․․ Ավերակ դարձրիր մեր չքնաղ երկիրը, հիմա խորոված ու համերգ ես տալիս, որ ի՞նչ։ Որ ասես, խորովածի շուրջ հավաքվածները, համերգի եկած մարդիկ քեզ տեսնելու, լսելու, արժևորելու համա՞ր են եկել․․․ Ու՞մ ես ցույց տալիս, որ հայ ժողովուրդն այնքան անինքնասեր է, որ մի փոր հացի համար պատրաստ է իրենց հասցված արհավիքը մոռանալ։
Մանկությանս խորովածի բույրն ու համը հիմա դառնանում են։ Տասնյակ տարիներ, երբ խորովածի հոտ էի առնում, հիշում էի մեր լավ ու բարի խորոված անող պապիկներին։ Նրանք գոնե գիտեին՝ ինչ է հաց կիսելը, ինչ է մարդ լինելը։

Իսկ հիմա… Դու ի՜նչ խորոված անող, ի՜նչ հաց տվող։ Մեր մեծերը, որ մեկին չէին ընդունում, ասում էին՝ քո ձեռքից թշնամին էլ հաց չի առնի։ Այդ խոսքը հնչում էր որպես դատավճիռ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանը հանդիպել է իր թիմի մի շարք անդամների հետ

Սամվել Կարապետյանը հանդիպել է իր թիմի մի շարք անդամների հետ Thu, 23 Apr 2026 01:15:28…

11 րոպե ago

«Տիկին պետքարտուղարը»․ սերիալ, որն արժե դիտել

«Տիկին պետքարտուղարը»․ սերիալ, որն արժե դիտել Thu, 23 Apr 2026 01:00:58 +0400 Ամերիկյան «Տիկին պետքարտուղարը»…

25 րոպե ago

Մանկապիղծի պատճառով Գեյթսի հիմնադրամն են ստուգում

Մանկապիղծի պատճառով Գեյթսի հիմնադրամն են ստուգում Thu, 23 Apr 2026 00:00:28 +0400 Բիլ եւ Մելինդա…

1 ժամ ago

Ամերիկյան բազաների կրած վնասները դեռ չեն հաշվել

Ամերիկյան բազաների կրած վնասները դեռ չեն հաշվել Wed, 22 Apr 2026 23:55:06 +0400 Պենտագոնը հայտարարել…

2 ժամ ago

Հայաստանին անհրաժեշտ է ունակ ղեկավար. սա վճռորոշ պահ է

Հայաստանին անհրաժեշտ է ունակ ղեկավար. սա վճռորոշ պահ է Wed, 22 Apr 2026 23:45:14 +0400…

2 ժամ ago

«Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ

«Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ Wed, 22 Apr 2026 23:44:48 +0400 ՀՀ…

2 ժամ ago