Մեր մեծերն ասում էին՝ քո ձեռքից թշնամին էլ հաց չի առնի

Մեր մեծերն ասում էին՝ քո ձեռքից թշնամին էլ հաց չի առնի

Wed, 22 Apr 2026 14:45:10 +0400


Պետական շենքում էինք ապրում։ Պատահում էր, որ բնակիչներից մեկը խորոված էր անում։ Երեխեքով հոտի վրա հավաքվում ու անհագ աչքերով սպասում, որ շամփուրից խորոված միսը հանեն ու մեզ էլ բաժին տան։ Մի շամփուր երեխեքի համար էին խորովում, ասում էին՝ Աստծո փայն է։ Մի շամփուր էլ շենքի ծերերի, հիվանդների համար էին խորովում։ Էլի ասում էին՝ Աստծո փայն է։ Մնացածը՝ մեր աչքերն էլ հետը, տանում էին իրենց տուն։ Կես դարից ավելի է անցել, բայց դեռ այդ խորովածի բույրն ու համը չեմ մոռանում։
Հիմա Փաշինյան Նիկոլն ասում է՝ Ապրիլի 25-ին եկեք, խորոված կերեք․

Շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, նշում ենք Քաղաքացու օրը, և այդ օրը ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում լինելու է այսպես ասած «Խորոված փարթի»։

Իր հռչակած Քաղաքացու օրը, որը սուգ դառավ քաղաքացու գլխին ու շարունակվում է մինչև այսօր, խորովածի համն ու բույրը, միտք եմ անում, ո՞նց կլինի։ Խոզը որ խոզ է, այդքանը տեսնելով, նրա միսն էլ այլ համ կունենա՝ մղկտացնող, դառը ․․․ Քաղաքացուն կանչում ես, որ ի՞նչ։ Տասնակ հազարավոր զոհերի, հաշմանդամների, գերիների մայրերին, քույրերին, եղբայրներին, սիրած աղջիկներին, ընկերներին կանչում ես, որ ի՞նչ անես։ Էն մորը, որ որդու ոսկորի նշխարքին էլ չարժանացավ, կանչում ես, որ ի՞նչ ասես։ Հա՜, կանչում ես, որ համերգ տաս։ Որ ուրախությունդ հպարտությունդ արտահայտես, որ նրանց թափած արյամբ «հաղթանակներ» բերեցիր մեր երկրին, որ ասես՝ Արցախը մերն է ու վերջ, Հայաստանը «ինքնիշխան է», որովհետև տարածքները օկուպացրել են, թշնամու ձեռքում են մեր գերիները, ու ի՜նչ գերիներ․․․ Կանչում ես, որ ի՞նչ ասես․․․ Ավերակ դարձրիր մեր չքնաղ երկիրը, հիմա խորոված ու համերգ ես տալիս, որ ի՞նչ։ Որ ասես, խորովածի շուրջ հավաքվածները, համերգի եկած մարդիկ քեզ տեսնելու, լսելու, արժևորելու համա՞ր են եկել․․․ Ու՞մ ես ցույց տալիս, որ հայ ժողովուրդն այնքան անինքնասեր է, որ մի փոր հացի համար պատրաստ է իրենց հասցված արհավիքը մոռանալ։
Մանկությանս խորովածի բույրն ու համը հիմա դառնանում են։ Տասնյակ տարիներ, երբ խորովածի հոտ էի առնում, հիշում էի մեր լավ ու բարի խորոված անող պապիկներին։ Նրանք գոնե գիտեին՝ ինչ է հաց կիսելը, ինչ է մարդ լինելը։

Իսկ հիմա… Դու ի՜նչ խորոված անող, ի՜նչ հաց տվող։ Մեր մեծերը, որ մեկին չէին ընդունում, ասում էին՝ քո ձեռքից թշնամին էլ հաց չի առնի։ Այդ խոսքը հնչում էր որպես դատավճիռ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչո՞ւ են Վլադիմիր Գասպարյանի որդուն դատում․ մանրամասներ

Ինչո՞ւ են Վլադիմիր Գասպարյանի որդուն դատում․ մանրամասներ Wed, 22 Apr 2026 20:05:32 +0400 2026 թվականի…

16 րոպե ago

Պատերազմը՝ պատերազմ, առևտուրն՝ առևտուր, Կիևը վերսկսել է ռուսական նավթի տարանցումը

Պատերազմը՝ պատերազմ, առևտուրն՝ առևտուր, Կիևը վերսկսել է ռուսական նավթի տարանցումը Wed, 22 Apr 2026 20:00:28…

21 րոպե ago

Արամ Ա Վեհափառը իր պատգամը կհղի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

Արամ Ա Վեհափառը իր պատգամը կհղի Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Wed, 22 Apr 2026…

26 րոպե ago

Երկու անգամ աշխատանքից ազատել է, երկու անգամ էլ դիմել է դատարան

Երկու անգամ աշխատանքից ազատել է, երկու անգամ էլ դիմել է դատարան Wed, 22 Apr 2026…

36 րոպե ago

Սերժ Սարգսյանը՝ ընտրությունների մասին

Սերժ Սարգսյանը՝ ընտրությունների մասին Wed, 22 Apr 2026 19:32:22 +0400 Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը…

49 րոպե ago

Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան

Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Wed, 22 Apr…

56 րոպե ago