«Տիկին պետքարտուղարը»․ սերիալ, որն արժե դիտել

«Տիկին պետքարտուղարը»․ սերիալ, որն արժե դիտել

Thu, 23 Apr 2026 01:00:58 +0400


Ամերիկյան «Տիկին պետքարտուղարը» դրամատիկ քաղաքական սերիալը, որի ռեժիսորն է Բարբարա Հոլը, ցուցադրվել է 2014-19 թվականներին։ Այն ժամանակակից հեռուստատեսային քաղաքական սերիալային նախագծերի շարքում կարեւոր ձեռքբերում է համարվում եւ համադրում է քաղաքական դրաման, ընտանեկան սերիալը, գաղափարական դիսկուրսը, որի հիմնական ասելիքը քաղաքականության մեջ եւ իշխանության վերին էշելոններում կնոջ դերակատարումն է։ Գլխավոր հերոսն Էլիզաբեթ Մաքորդն է՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան, քաղաքագիտության պրոֆեսոր, որ նշանակվում է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, եւ որի կերպարը կերտել է Թեա Լեոնին։

Սերիալի սյուժեի առանցքում միջազգային ճգնաժամերի կարգավորումն ու դիվանագիտական բանակցություններն են, որոնք անցկացնում է Միացյալ Նահանգները։ Սերիալում փորձ է արվում դրամատիզմն ու իրապաշտությունը համադրել։ Մի կողմից՝ ցույց է տրվում, թե ինչպես են որոշումները կայացվում ամենաբարձր մակարդակներում, մյուս կողմից՝ կա որոշակի իդելականացում, ինչը, ըստ քննադատների, սերիալը դարձնում է ավելի ուտոպիստական, ցույց տալով ոչ թե ռեալ իրականությունը, այլ այն, թե ինչպիսին պետք է լինի ցանկալի իրականությունը։ Կան մասնագետներ, ովքեր կարծում են, որ «Տիկին պետքարտուղարը» սերիալում գլխավոր հերոսուհի Էլիզաբեթ Մաքորդը փորձում է բալանսավորել ընտանեկան կյանքն ու պրոֆեսիոնալ գործունեությունը։ Կա կարծիք, որ սերիալում արտահայտված է «կինը կարող է ունենալ ամեն բան» պոստֆեմինիստական գաղափարը։

Սերիալը կարող են դիտել հատկապես նրանք, ովքեր սիրում են քաղաքական դրամաներ, հետաքրքրված են քաղաքականությամբ, էլիտաների ներսում եղած հարաբերություններով, վերին էշելոններում որոշումների կայացման մեխանիզմներով ու ընտանեկան-մարդկային հարաբերություններով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Վահագն Ալեքսանյանի ջարդած աթոռի փողն ո՞վ է տվել». Հարց` ԱԺ աշխատակազմի ղեկավարին

«Վահագն Ալեքսանյանի ջարդած աթոռի փողն ո՞վ է տվել». Հարց` ԱԺ աշխատակազմի ղեկավարին Tue, 03 Nov…

2 րոպե ago

#Ուղիղ․ «Կալանավորված Հայաստան»․ Կլոր սեղան-քննարկում

#Ուղիղ․ «Կալանավորված Հայաստան»․ Կլոր սեղան-քննարկում Tue, 03 Nov 2026 14:16:41 +0400 Latest news from Հրապարակ…

7 րոպե ago

Կհաջողվի՞ Իսրայելում ձեւավորել նոր կառավարություն

Կհաջողվի՞ Իսրայելում ձեւավորել նոր կառավարություն Tue, 03 Nov 2026 14:15:56 +0400 Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը…

8 րոպե ago

Ինչ է սպասվում Մասիս Մելքոնյանին․ Գալյանը չասաց` կա վարույթ թե ոչ

Ինչ է սպասվում Մասիս Մելքոնյանին․ Գալյանը չասաց` կա վարույթ թե ոչ Tue, 03 Nov 2026…

28 րոպե ago

Ինչո՞ւ են Արթիկում ընդդիմադիրները տատանվում` վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ

Ինչո՞ւ են Արթիկում ընդդիմադիրները տատանվում` վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ Tue, 03 Nov 2026 13:45:01 +0400…

39 րոպե ago

Գլուխները պատին են տալիս, հանգստացեք. Գալյանը` ընդդիմադիրներին

Գլուխները պատին են տալիս, հանգստացեք. Գալյանը` ընդդիմադիրներին Tue, 03 Nov 2026 13:44:15 +0400 Latest news…

39 րոպե ago