Երդվում ենք, որ կգա այն օրը․․ հայտարարություն

Երդվում ենք, որ կգա այն օրը․․ հայտարարություն

Thu, 23 Apr 2026 13:04:57 +0400


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 111-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում և նրա իրավահաջորդ Քեմալական Թուրքիայում պետական մակարդակով կանխամտածված և հետևողականորեն իրագործված զանգվածային բնաջնջման և տեղահանության քաղաքականություն էր, որի արդյունքում 1915–1923 թվականներին զոհ գնացին 1.5 միլիոն հայեր։

Ցեղասպանությունը հազարամյակների հայրենիքի կորստի հետ հանգեցրեց պատմական Հայաստանի տարածքում հայկական բնակչության և նրա մշակույթային ժառանգության մեծ մասի բնաջնջմանը։ Փոքրաթիվ փրկվածները մազապուրծ, արյունաքամ ու սովալլուկ կամ ապաստան գտան Հայաստանի արևելյան հատվածի փոքր մասնիկի վրա հառնած նորանկախ Հայաստանում, կամ սփռվեցին աշխարհով մեկ՝ ձևավորելով հայկական Սփյուռքը։ Առ այսօր Սփյուռքը պայքարում է իր ազգային ինքնությունը և պատկանելությունը պահպանելու, պատմական արդարությունը վերականգնելու և իրարահաջորդ սերունդներում ազգային արժեքները և հիշողությունը վառ պահելու համար։

Տասնամյակներ շարունակ Հայոց Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և հատուցումը պահանջատիրական պայքարի ազգային-քաղաքական օրակարգի առանցքային և անբեկանելի հիմնադրույթներից մեկը հանդիսացավ, որը ոչ միայն պատմական արդարության վերականգնման և ազգային ու մարդկային իրավունքների պաշտպանության հրամայականից էր բխում, այլև ողջ մարդկության համար վկայություն էր և միաժամանակ հիշեցում, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ ցանկացած ազգի դեմ իրագործված զանգվածային բնաջնջման և տեղահանության հանցագործությունը, առավել ևս այդ հանցագործության ժխտումը, ուրացումը և անտեսումը, եթե այն համընդհանուր դատապարտման չենթարկվի և իրավունքի ու արդարության հիմքով չհատուցվի։

Եթե մինչև նախորդ դարի յոթանասունականները, Հայոց Ցեղասպանության իրավական գնահատականը, օսմանյան և նրա իրավահաջորդ թրքական պետության կատարած հանցագործությունների համար պատասխանատվությունը, անշարժ գույքի կորստի, մշակութային ժառանգության ոչնչացման և մարդկային կորուստների վնասի հատուցումը հայկական պահանջատիրության գլխավոր բաղադրիչներն էին հանդիսանում, ապա հայկական նորագույն զինված ազատագրական պայքարի ծնունդով հայկական պահանջատիրական պայքարը ստացավ նոր տեսլական, բովանդակություն և ընթացք։

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը (ԱՍԱԼԱ) իր ծնունդով իսկ վերաիմաստավորեց և վերաձևավորեց հայկական ազգային պահանջատիրական պայքարի առաջնահերթությունները՝ առաջնային և գերակա նպատակ սահմանելով բռնագրավված հայկական հողերի ազատագրության նպատակը։

Սա լոկ տեսական-գաղափարական սահմանում կամ ուղենշում չեղավ, թղթի կտորի վրա սեւով գրված անշունչ առաջադրանք չդարձավ, այլ մի խումբ նահատակների սխրագործություններով, բազում բանտարկյալների զոհաբերությամբ և ազատամարտիկների անձնվեր պայքարի շնորհիվ փաստական իրականություն հանդիսացավ՝ Հայոց նորագույն պատմության էջերը հարստացնելով ազգային իրավատիրության և արժանապատվության պանծալի դրվագներով։

Ներկայումս սակայն, Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախումբը՝ հակադրվելով ազգային և պետական շահին, նսեմացնելով ազգային իրավունքը և ստորացնելով ազգային արժանապատվությունը, հրաժարվելով պատմական արդարության վերականգնման և Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հատուցման գործընթացից, հարվածելով ազգային ինքնության հիմքերը և խաթարելով ազգային արժեքների ու հիշողության ակունքները, և հատկապես ստվերելով համազգային ու համահայկական իդեալները, ցանկանում է ընդմիշտ գերեզմանել հայկական անժամանցելի իրավունքների վերատիրացման տեսլականը։

Թող իմանան սակայն, որ ցայսօր ոչ ոքի չհաջողվեց տապանաքար դնել Հայոց ազգային իրավունքների վերականգման պայքարի վրա, և բոլոր նրանք, ովքեր անհույս տենչացին, մշտապես փորձեցին և նենգաբար դավեցին, ի վերջո իրենք իրենց գտան պատմության աղբանոցում, որտեղ շուտով պիտի հանգրվանի ապազգային ու հայրենաուրաց այս խմբակը ևս։

Խոնարհվում ենք Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի առջև։

Երդվում ենք, որ կգա այն օրը, երբ Հայոց ազատագրված հայրենիքի միլիոնավոր հայերի հորդ արյունով թաթախված սուրբ հողի վրա պիտի հիշատակվի նրանց նահատակությունը։

Հաղթանակը մերն է։

24 Ապրիլ 2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ
Բովանդակ Հայաստանի Քաղաքական Ղեկավարություն

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջրի պահանջարկը կտրուկ կաճի․ ահազանգ ՄԱԿ-ից

Ջրի պահանջարկը կտրուկ կաճի․ ահազանգ ՄԱԿ-ից Thu, 28 May 2026 18:00:59 +0400 2030 թվականին ջրի…

20 րոպե ago

armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից

Արցախի բարձրաստիճան այն զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում ՀՀ ՊՆ-ից անհատույց բնակարաններ են ստացել, բնակարաններն ազատելու…

23 րոպե ago

Վաղը ԿԸՀ-ն կքննի Դանիել Իոաննիսյանի հարցը

Վաղը ԿԸՀ-ն կքննի Դանիել Իոաննիսյանի հարցը Thu, 28 May 2026 17:45:02 +0400 Երեկ «Լուսավոր Հայաստան»…

36 րոպե ago

Կմիանան «ֆրանսիական միջուկային ամպհովանուն»

Կմիանան «ֆրանսիական միջուկային ամպհովանուն» Thu, 28 May 2026 17:30:19 +0400 Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթյորեն…

51 րոպե ago

Ահազանգ՝ հրդեհի մասին

Ահազանգ՝ հրդեհի մասին Thu, 28 May 2026 17:22:40 +0400 Մայիսի 27-ին՝ ժամը 16:12-ին, Շիրակի մարզային…

58 րոպե ago

Տոնական օրվա մտորումներ՝ Հայկական պետականության պատմության մասին

Տոնական օրվա մտորումներ՝ Հայկական պետականության պատմության մասին Thu, 28 May 2026 17:15:47 +0400 Մայիսքսանության տոնական…

1 ժամ ago