Ինչ հարցեր են քննարկվել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ

Ինչ հարցեր են քննարկվել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ

Thu, 23 Apr 2026 13:15:35 +0400


Ապրիլի 19-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտվեց Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումը, որին աշխարհի 100 երկրից, 66 միջազգային կառույցից 6 հազար 400 մասնակից էր ժամանել։ Այդ նախագիծը դարձել է Թուրքիայի արտաքին քաղաքական կամ դիվանագիտական առաջնահերթություններից մեկը։ Այս տարվա ֆորումն անցկացվում էր նախագահ Էրդողանի հովանու ներքո։ Կոորդինացիոն աշխատանքներն իրականացնում էին Թուրքիայի ԱԳՆ-ն, մեդիա-աջակցությունը՝ «Անադոլու» գործակալությունը։
Այս տարի ֆորումն ընթանում էր «Հաղթահարել անորոշությունը՝ ապագայի պլանավորման միջոցով» կարգախոսի ներքո։ Ինչպես գրում է Սերգեյ Մարկեդոնովը, Անկարան փորձում է այս նախաձեռնությամբ ներկայանալ որպես պատասխանատու եւ հուսալի գործընկեր, որը խաղում է միանգամից մի քանի ռեգիոնալ հարթություններում։ Եվ հետսովետական տարածքը հատուկ նշանակություն ունի` հետսովետական երկրները բավականին ներկայացուցչական կազմ էին ուղարկել Անթալիա: Մասնակցում էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ուկրաինայի ու Մոլդովայի ԱԳ նախարարներ Անդրեյ Սիբիգան եւ Միխայ Պոպշոյը։ Ադրբեջանական կողմն ակտիվ էր բոլոր հարթակներում, իսկ Ալիեւն իրեն պահում էր գրեթե որպես ֆորումի համահիմնադիր։

Հետսովետական տարածքին վերաբերող 4 հիմնական թեմա է քննարկվել Անթալիայում։ Առաջինը ուկրաինական հակամարտությունն է, որն արծարծվել է շատ ավելի Թուրքիայի դիվանագիտության տեսանկյունից։ Հաջորդը Հարավային Կովկասն է։ Այս առումով, իհարկե, աչքի է զարնել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Թուրքիայի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանի բացակայությունը։ Երեւանը ֆորումին ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Ֆորումի՝ Հարավային Կովկասին նվիրված սեկցիայում մասնակիցները քննարկել են ռեգիոնում տիրող իրավիճակը՝ հետկոնֆլիկտային ներկայիս պայմաններում։ Թեեւ Հարավային Կովկասը դեռ լիակատար հետկոնֆլիկտային իրավիճակ չի թեւակոխել, եւ կոնֆլիկտը կարող է նորից բռնկվել։

Հաջորդ թեման Կենտրոնական Ասիան էր։ Այդ իմաստով բավական սիմվոլիկ ու ցուցադրական էր Թուրքական պետությունների նախարարական հանդիպումը՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան մասնակցությամբ։ Նկատենք, որ թուրքական պետությունները վերջին տարիներին հարյուրավոր նման հանդիպումներ են ունեցել: Եվ, ի վերջո, Մոլդովայի թեման։ Թե՛ նախագահ Սանդուն, թե՛ ԱԳ նախարար Պոպշոյը արել են ամեն բան, որպեսզի ռեգիոնալ հարցերի վերաբերյալ Քիշնեւի տեսակետը լսելի լինի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աստծո ուխտի ու Եկեղեցու դեմ սուր վերցնողը նույն սրով է գնում

Աստծո ուխտի ու Եկեղեցու դեմ սուր վերցնողը նույն սրով է գնում Thu, 22 Oct 2026…

10 րոպե ago

Արդեն 9 ամիս Մասյացոտնի հոգևոր-ծխական կյանքը խաթարված է

Արդեն 9 ամիս Մասյացոտնի հոգևոր-ծխական կյանքը խաթարված է Thu, 22 Oct 2026 15:02:27 +0400 Ու…

24 րոպե ago

Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին

Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին Thu, 22 Oct 2026 15:00:24 +0400 Ռուսական…

26 րոպե ago

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, Բաքվից են պնդում

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, Բաքվից են պնդում Thu, 22 Oct 2026 14:54:36 +0400…

31 րոպե ago

Փաշինյանը հաստատեց մեր լուրը` արտահերթի է պատրաստվում

Փաշինյանը հաստատեց մեր լուրը` արտահերթի է պատրաստվում Thu, 22 Oct 2026 14:51:59 +0400 Այսօր Նիկոլ…

34 րոպե ago

«Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին

«Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին Thu, 22 Oct…

41 րոպե ago