Վլադիմիր Գասպարյանի որդին դատարանում է. ինչ տեղի ունեցավ

Վլադիմիր Գասպարյանի որդին դատարանում է. ինչ տեղի ունեցավ

Thu, 23 Apr 2026 16:55:00 +0400


Ինչպես արդեն հայտնել ենք, 2026 թվականի մարտի 16-ին դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ․ «2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը)»։ Գասպարյանի որդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Վլադիմիր Գասպարյան կրտսերի մեղադրանքում գրված է․ «Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2022 թվականի մայիսի 2-ից հաշվառված լինելով ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի թիվ 2 զինվորական կոմիսարիատում և ենթակա լինելով զորակոչման 2025 թվականի ձմեռային զորակոչին, 2026 թվականի հունվարի 23-ին ներկայացել է զինվորական կոմիսարիատ և հայտնել, որ հրաժարվում է ներգրավվել զորակոչային միջոցառումներին՝ այդ կերպ խուսափելով հայտարարված պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում»։

Այսօր այս գործով առաջին դատական նիստն էր։ Նիստի մեկնարկին փաստաբան Շահբանդարյանը միջնորդեց, որ նիստն անցնի դռնփակ, քանի որ նիստի ընթացքում քննարկվելու են Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք հանդիսացող հարցեր։ Մեղադրող դատախազը չառարկեց, նշելով որ գործում առկա են անձի մասնավոր կյանքին վերաբերող տվյալներ։

Մեր տեղեկություններով, Գասպարյանը դատական նիստերին ներկայացնելու է իր մոտ առկա առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը, որոնց հիման վրա ազատվել է բանակից։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանի որդին ամիսներ առաջ էր նշանվել Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնուհու հետ, նա 22 տարեկան է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ցուցարարները հրկիզել են մայրաքաղաքի քաղաքապետարանը

Ցուցարարները հրկիզել են մայրաքաղաքի քաղաքապետարանը Sun, 25 Oct 2026 21:30:44 +0400 Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում նորից…

13 րոպե ago

Նոր տվյալներ․ թարմացված

Նոր տվյալներ․ թարմացված Sun, 25 Oct 2026 21:29:06 +0400 Ստեփանավան, Արմանիս բնակավայր, 181 մասնակից Քաղաքացիական…

14 րոպե ago

Ձայների հաշվարկ․ նախնական տվյալներ

Ձայների հաշվարկ․ նախնական տվյալներ Sun, 25 Oct 2026 21:18:42 +0400 Նոր Ախուրյան 141 ընտրող ՔՊ…

25 րոպե ago

Ինչ լավ բան կարող էր անել Նիկոլ Փաշինյանը

Ինչ լավ բան կարող էր անել Նիկոլ Փաշինյանը Sun, 25 Oct 2026 21:15:19 +0400 Ժողովրդավարության…

28 րոպե ago

Նոր տվյալներ․ որ ուժն է առաջատար

Նոր տվյալներ․ որ ուժն է առաջատար Sun, 25 Oct 2026 21:10:53 +0400 Իջևան(Աճարկուտ) ՔՊ-53 Ինքնիշխան…

33 րոպե ago

ՔՊ-74 ձայն․ որքան են մյուս ուժերի ձայները

ՔՊ-74 ձայն․ որքան են մյուս ուժերի ձայները Sun, 25 Oct 2026 21:02:04 +0400 Ստեփանավան, Յաղդան…

41 րոպե ago