Փոտանջյանը դիմել է հայտնի տիկնանց

Փոտանջյանը դիմել է հայտնի տիկնանց

Thu, 23 Apr 2026 17:10:17 +0400


ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին
Թիվ ԵԴ/0671/01/20 քրեական վարույթ
տուժողի իրավահաջորդ (տուժող)՝ Արմինե Բադալյանի

23 ապրիլ, 2026 թվական

Դիմում-Բողոք
սպանության, մարդկային կյանքի արժեվորման և պետության հանցավոր լռության մասին

Տիկին գլխավոր դատախազ, տիկին Մարդու իրավունքների պաշտպան, տիկին Վճռաբեկ դատարանի նախագահ,
Ես գրում եմ Ձեզ որպես սպանված հայ մարդու այրի։ Իմ ամուսնուն սպանել են։

Այդ պահից ի վեր ես բախվում եմ ոչ միայն կյանքի անդառնալի կորստին, այլ նաև մեկ այլ իրականության՝ փորձին հասկանալու այն, ինչը արդարադատությունն անկարող է բացատրել։

Այս գործով դատախազությունը ինքն է գնահատել, որ անհրաժեշտ է յոթ տարվա ազատազրկում ամուսնուս սպանողին։ Վերաքննիչ դատարանը սահմանել է ընդամենը հինգ տարի։ Սա արդեն իսկ առաջացնում է լուրջ հարցեր։ Սակայն առավել ապշեցուցիչ է այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո։

Երբ ես դիմեցի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչու չի ներկայացվել վճռաբեկ բողոք, ստացա հետևյալ պատասխանը․

«Ձեր փաստաբանը ներկայացրել է վճռաբեկ բողոք»։ Արդյո՞ք սա է պետության արձագանքը։
Եթե տուժողի ներկայացուցիչը գործում է՝ պետությունը հրաժարվո՞ւմ է իր պարտականություններից։
Եթե ես պայքարում եմ՝ արդյո՞ք պետական մարմինը կարող է լռել։
Իսկ եթե ես չունենայի այդ հնարավորությունը։
Եթե չունենայի փաստաբան։
Արդյո՞ք այդ դեպքում պետության պատասխանը լինելու էր ընդամենը լռությո՞ւն։
Արդյո՞ք կյանքի իրավունքի պաշտպանությունը պայմանավորված է տուժողի հնարավորություններով։
Սա սովորական գործ չէ։ Սա մարդու կյանքի մասին է։
Իրավական պետությունում արդարադատությունը չի կարող դրվել մասնավոր նախաձեռնության վրա։
Այն պետության անմիջական և անփոխարինելի պարտականությունն է։
Տիկին գլխավոր դատախազ, Աննա Վարդապետյան, այդպե՞ս եք Դուք իրականացնում այդ պարտականությունը։
Պահանջել պատիժ, արձանագրել, որ այն չի կիրառվել, ապա հրաժարվել հետագա քայլերից՝ հղում անելով տուժողի կողմից ներկայացված բողոքին։
Սա պետության շահերի պաշտպանությո՞ւն է, թե՞ դրանցից հրաժարում։
Պետության շահը, երբ խոսքը վերաբերում է մարդու կյանքին, չի կարող սահմանափակվել գործընթացից դուրս մնալու ընտրությամբ։ Այն ենթադրում է հետևողականություն, ամբողջականություն և պատասխանատվություն մինչև վերջ։ Խնդիրը միայն ձեռնպահ մնալը չէ։ Խնդիրը դրա ակնհայտ անհամաչափությունն է։
Այլ գործերով, երբ հանցանքը դեռ ապացուցված չէ, նախնական կալանքը պահանջվում է հետևողականորեն և հաճախ՝ անհապաղ։ Սակայն այն դեպքում, երբ հանցանքը հաստատված է, երբ պատասխանատվությունը ճանաչված է, երբ մարդը դիտավորյալ սպանվել է, այդ հետևողականությունը վերանում է։
Ինչո՞ւ։
Այս հակասությունը խաթարում է վստահությունը։ Խաթարում է արդարադատությունը։ Խաթարում է իրավական պետությունը։
Տիկին Մարդու իրավունքների պաշտպան, տիկին Մանասյան, արդյո՞ք կյանքի իրավունքը գտնվում է Ձեր լիազորությունների իրական պաշտպանության ներքո։ Թե՞ այս դեպքում ևս արձագանքը կլինի լռությունը։
Տիկին Վճռաբեկ դատարանի նախագահ, տիկին Թադևոսյան, ինչպե՞ս հասկանալ, որ նման գործով ներկայացված վճռաբեկ բողոքը դեռ չի ընդունվել վարույթ իսկ ամուսնուս սպանողը վայելում է ազատությունը։ Այս պայմաններում ի՞նչ է մնում դատական վերահսկողության արդյունավետությունից։
Հարգելի տիկնայք,
Ինչպես նշել է Հաննա Արենդտը․ «Իշխանությունը հիմնված է լեգիտիմության վրա, ոչ թե պարզապես ուժի»։

Լեգիտիմությունը չի հռչակվում։ Այն ապացուցվում է։ Այսօր այն ոտնահարված է։ Իմ ամուսնուն սպանել են։ Պատիժը նվազեցվել է։ Պետությունը որոշել է չգործել և լռել։ Եվ ինձ պատասխան է տրվել, որ իմ փաստաբանը գործել է նրա փոխարեն։ Սա պատասխան չէ։ Սա գիտակցված հրաժարում է։ Ես գրում եմ՝ փաստագրելու համար։ Արդարադատությունը չի կարող կախված լինել նրանից, թե արդյոք տուժողը կարողանում է պայքարել։ Այն պետք է ապահովվի պետության կողմից։ Ես գրում եմ նաև, որպեսզի սա արձանագրվի։ Որովհետև այն, ինչ չի արձանագրվում, կրկնվում է։

Հարգելի տիկնայք,

Ինչպես գրել է Ուիլյամ Ֆոլքները․ «Անցյալը երբեք չի մեռնում։ Այն նույնիսկ անցյալ չէ»։
Քանի որ այն, ինչ այսօր չի կոչվում իր անունով, վաղը վերադառնալու է՝ նաև Ձեզ՝ ավելի ծանր հետևանքներով։
Տիկին Վարդապետյան, Ես Ձեզ հրապարակայնորեն խնդրում եմ պարզաբանել, թե ինչու պետությունը չի իրականացրել իր պարտականությունը բողոքարկելու այս գործով։ Ինչո՞ւ եք դրսևորել հանցավոր անգործություն։
Խնդրում եմ նշել, թե ինչ երաշխիքներ կան, որպեսզի արդարադատությունը երբեք կախված չլինի տուժողի հնարավորություններից։

Հարգանքով՝

Սպանված հայ մարդու այրի Արմինե Բադալյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը հասավ Երեւան՝ «խորոված փարթիի»

Նիկոլ Փաշինյանը հասավ Երեւան՝ «խորոված փարթիի» Sat, 25 Apr 2026 16:38:45 +0400 Latest news from…

9 րոպե ago

Վիկտորյա Բոնյա․ ռուս բլոգեր, ով «ձեռնոց» է նետել Պուտինին

Վիկտորյա Բոնյա․ ռուս բլոգեր, ով «ձեռնոց» է նետել Պուտինին Sat, 25 Apr 2026 16:30:12 +0400…

18 րոպե ago

Ես Ղրիմից եմ եկել, պետք է վերադառնամ. քաղաքացի

Ես Ղրիմից եմ եկել, պետք է վերադառնամ. քաղաքացի Sat, 25 Apr 2026 16:22:36 +0400 Latest…

26 րոպե ago

Ապացուցի, դիմում գրած կա, վեկալ. նիկոլականը խառնվեց քաղաքացու բողոքին

Ապացուցի, դիմում գրած կա, վեկալ. նիկոլականը խառնվեց քաղաքացու բողոքին Sat, 25 Apr 2026 16:19:36 +0400…

29 րոպե ago

Խորովածի է կանչել, ինքը փախել Մարալիկ

Խորովածի է կանչել, ինքը փախել Մարալիկ Sat, 25 Apr 2026 16:15:21 +0400 Խորոված փարթի է…

33 րոպե ago

Նյու Յորքի քաղաքապետի որոշումը հրեական համայնքի սրտով չէ

Նյու Յորքի քաղաքապետի որոշումը հրեական համայնքի սրտով չէ Sat, 25 Apr 2026 16:00:39 +0400 Նյու…

48 րոպե ago