Գողացել են ոսկյա զարդեր

Գողացել են ոսկյա զարդեր

Thu, 23 Apr 2026 21:45:09 +0400


Ապրիլի 22-ին՝ ժամը 16-ին, 112 ծառայություն զանգահարած Արարատի մարզի բնակիչը հայտնել է, որ տուն վերադառնալով՝ նկատել է այն տակնուվրա արված ու թալանված։
Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Տանտերն իրավապահներին հայտնել է, որ առավոտյան 10։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են տան մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային գողությունը կատարել է տանտիրոջ 25-ամյա որդին։ Գողության պատրանք ստեղծելու համար նա խառնել էր տան իրերը, իսկ հափշտակված ոսկեղենը վաճառել էր Երևանում՝ ստանալով 5.300 դոլար և 14.000 դրամ։
Նախաքննությունը շարունակվում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հրապարակվել է «Սարդ մարդը․ Նոր օրը» ֆիլմի թրեյլերը

Հրապարակվել է «Սարդ մարդը․ Նոր օրը» ֆիլմի թրեյլերը Thu, 18 Jun 2026 21:30:24 +0400 Marvel…

15 րոպե ago

Հատուկ այս նիկոլաստրուկի համար ասեմ․․․ այս լրագրողների չափ խելք ու շնորք էլ չունի..․

Հատուկ այս նիկոլաստրուկի համար ասեմ․․․ այս լրագրողների չափ խելք ու շնորք էլ չունի..․ Thu, 18…

17 րոպե ago

Շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»

Շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ» Thu, 18 Jun 2026 21:24:58…

20 րոպե ago

Օկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը

Օկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Thu, 18 Jun 2026 21:17:49 +0400 Արցախի…

28 րոպե ago

Սկանդալային մանրամասներ` Օրգովի դեպքից

Սկանդալային մանրամասներ` Օրգովի դեպքից Thu, 18 Jun 2026 21:15:32 +0400 Մոտ մեկ շաբաթ առաջ աղմկահարույց…

30 րոպե ago

Ինչ նշանակություն ունի մուլտֆիլմը երեխայի կյանքում

Ինչ նշանակություն ունի մուլտֆիլմը երեխայի կյանքում Thu, 18 Jun 2026 21:00:03 +0400 Երեխայի զարգացման եւ…

45 րոպե ago