«Հրապարակ». Գոնե կանայք պետք է ամոթ ունենան եւ չփորձեն իրենց իսկ ստեղծածը շարֆի նման փաթաթել այլոց վզին

«Հրապարակ». Գոնե կանայք պետք է ամոթ ունենան եւ չփորձեն իրենց իսկ ստեղծածը շարֆի նման փաթաթել այլոց վզին

Fri, 24 Apr 2026 08:45:36 +0400


Անցնող շաբաթ ԵԽԽՎ նստաշրջանում միջազգային բարձր ամբիոնից մի քանի ՔՊ-ական տիկնայք հանդես եկան`ՔՊ-ական իշխանությունների նկատմամբ ատելության խոսքի մասին «երեք մանեթանոց» լաց ու բողոքի ձայն բարձրացնելով։ Մեկը Արարատ Միրզոյանի ենթակա` ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի կինն է` պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, որ, փաստորեն, ոչ միայն խորհրդարանում է Միրզոյանի խոսափող աշխատում, այլեւ միջազգային ատյաններում եւ ԵԽԽՎ ամբիոնից հիշեցրել է նաեւ նրան ծեծի ենթարկելու մասին՝ ասելով, թե ատելության խոսքի մասին իրենք ոչ միայն տեսականորեն գիտեն, այլեւ գործնականում են զգացել․ «2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը բռնի հարձակման ենթարկվեց պատերազմից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ եւ ծանր վիրավորվեց: 2021 թվականի փետրվարին մեր խորհրդարանի առջեւ, ընդդիմության հանրահավաքի ժամանակ, բեմադրվեց «Չաուշեսկուի մահապատիժը կամ մահ դավաճաններին» վերնագրով ներկայացում՝ մի գրոտեսկային քաղաքական ներկայացում, որը հանրային դիսկուրսն ավելի խորացրեց դեպի անմարդկայնացում: 2024 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության հիշատակի ժամանակ, վիրավորական վանկարկումներ հնչեցին՝ ուղղված Աննա Հակոբյանին՝ ՀՀ վարչապետի կրտսեր դստեր ներկայությամբ, որն այդ ժամանակ ութ տարեկան էր: Սրանք մեկուսացված դրվագներ չեն: Դրանք նախազգուշական նշաններ են: Եվ սպառնալիքը փողոցում չի ավարտվում: Այն շարունակվում է առցանց՝ ամեն օր, անդադար»։

Մյուս բանախոսը պատգամավոր Սոնա Ղազարյանն է, որը նույնպես վեհ մտքեր է ճամարտակել բարձր ամբիոնից․ «Քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունը, ահաբեկումը եւ ատելության խոսքը պարզապես անձնական հարձակումներ չեն: Դրանք հարձակումներ են ներկայացուցչական ինստիտուտների, քաղաքական բազմակարծության եւ այն գաղափարների ազատ փոխանակման դեմ, որոնց վրա հիմնված է ժողովրդավարական կյանքը: Երբ ընտրված ներկայացուցիչներին սպառնալիքներով լռեցնում են, ձայնը կորցնում է ոչ միայն քաղաքական գործիչը, այլ նաեւ՝ քաղաքացիները»:

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լսել է ՔՊ-ական տիկնանց ելույթները, իշխանական տիկնայք իրեն սերիական մարդասպաններ են հիշեցրել։ «Վերջերս սկսել եմ ուսումնասիրել հոգեբանություն, որում մի շերտ կա, երբ սերիալ մարդասպանները սկսում են իրենց կատարած դաժան, սերիալ սպանությունների մեջ մեղադրել զոհին եւ այնքան են ներքաշվում այդ թվացյալ խեղված իրականության մեջ, որ, իսկապես, իրենք վստահ են նրանում, որ իրենք սերիալ մարդասպան են, եւ մեղավոր են զոհերը, ոչ թե իրենք»,- ասում է նա։ Զոհրաբյանը հիշեցնում է, որ ՔՊ-ն է, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ատելության խոսքի քերթողահայրը․ «Մի քաղաքական ուժ, որը կնքահայրն ու կնքամայրն է, քավորը, նախապապը, նախատատը հայհոյանքի, ատելության խոսքի, հասարակությունը սեւ ու սպիտակի բաժանելու, 18 թվականից սկսած սեփական ընդդիմախոսների երեխաների հեռախոսահամարները բաժանելու իր սեկտայի անդամներին եւ գրոհի հրահանգներ տալու, օրիորդաց վարժարանի սաների այնպիսի անմեղությամբ էին խոսում ատելության խոսքի անթույլատրելիության մասին, որ հերթական անգամ հասկանում ես, որ սրանց բարոյական կոդեքսում երբեւէ ամոթ եզրույթը գոյություն չի ունեցել»։

Այսօր մեր հասարակության գլխավոր խնդիրներից մեկը, ըստ Զոհրաբյանի, փոխադարձ անհանդուրժողականությունն է, ատելությունը․ «Զավեշտն այն է, որ այս ատելության հիմնահայրերը, կերտողներն ու ճարտարապետները պադոշիզմի գերագույն աստիճանով խոսում են իրենց ընդդիմախոսների ատելության խոսքից։ Գիտեք, ես չգիտեմ, սա այն դեպքն է, երբ փորձում ես քո բառամթերքում գտնել բառեր, որ հնարավորինս չնմանվես իրենց, այն ռեժիմին, որ ատելության խոսքը դարձրեց նորմ, հայհոյանքը դարձրեց հարաբերությունների, շփման նորմ։ Չեմ էլ զարմանում այն եվրոպացիների վրա, ովքեր այս կարգի անհեթեթությունները լսում են, եւ իրենց մեջ չկա գեթ մեկ բանական արարած, որ սրանց ընդհատեր եւ ասեր՝ «ստոպ», այդ դուք չէի՞ք, որ հրահանգ էիք տալիս շրջափակել Ազգային ժողովը եւ հաշվեհարդար տեսնել այն մարդկանց հետ, ովքեր ընդամենը օրենքի նախագիծ էին ուզում ընդունել ձեզ համար, գուցե, անընդունելի։ Այդ դուք չէի՞ք, որ ձեր քաղաքական օպոնենտների հեռախոսահամարները բաժանում էիք եւ անգամ մատնացույց էիք անում՝ ով որտեղ է սովորում, եւ քսի հրահանգն էիք տալիս։ Դուք չէի՞ք, որ կոչ էիք անում՝ շրջափակել դատարանները, եւ դատավորը ստիպված էր լինում աշխատանքի գնալ պատուհանից ու ընկնել։ Դեռ 2019 թվականին ԱԺ ամբիոնից, երբ ատելության խոսքը դեռ օնլայն տիրույթում էր, ես ասացի, որ այս ատելությունն իջնելու է մեր կյանք՝ օֆլայն տիրույթ, եւ դառնալու է մեր պետությունը քանդող ամենահիմնական ողբերգություններից մեկը, ցավոք սրտի` իմ կանխատեսումն իրականություն դարձավ»։
Զոհրաբյանը վստահ է, որ ատելության, անեծքի խոսքի ճարտարապետները ենթարկվելու են բումերանգի կանոնին, երբ էլ դա լինի․ «Պարզապես կանայք գոնե պետք է ամոթ ունենային եւ այդպիսի հարթակներում չփորձեին իրենց իսկ ստեղծածը շարֆի նման փաթաթել այլոց վզին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բողոքի նոր ալիքի բռնկման մտավախություն ունեն

Բողոքի նոր ալիքի բռնկման մտավախություն ունեն Thu, 03 Sep 2026 02:00:36 +0400 Իրանում արդեն վեց…

11 րոպե ago

Ուրանի հարստացում չեն իրականացնում․ հայտարարություն

Ուրանի հարստացում չեն իրականացնում․ հայտարարություն Thu, 03 Sep 2026 01:30:32 +0400 Իրանը ուրանի հարստացում չի…

41 րոպե ago

Թրամփի հատուկ դեսպանորդները ակտիվացնում են ջանքերը

Թրամփի հատուկ դեսպանորդները ակտիվացնում են ջանքերը Thu, 03 Sep 2026 01:00:06 +0400 Միացյալ Նահանգների նախագահ…

1 ժամ ago

Իրանական կառավարող վերնախավն ու «Կոշկավոր կատուն»

Իրանական կառավարող վերնախավն ու «Կոշկավոր կատուն» Thu, 03 Sep 2026 00:30:13 +0400 Իսրայելական «Մոսադ» հատուկ…

2 ժամ ago

Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց

Ո՞վ կսպասեր, որ 2 տարի բերդում անցկացրած մարդն այսպիսի հաճույք կստանա մարդկանց կալանավորելուց Thu, 03…

2 ժամ ago

Հակառուսական նոր սանկցիաները` «օդից կախված վիճակում»

Հակառուսական նոր սանկցիաները` «օդից կախված վիճակում» Wed, 02 Sep 2026 23:45:40 +0400 Միացյալ Նահանգներում այն…

2 ժամ ago