«Հրապարակ». Ինչքան կեղծ թեզ կար, շրջանառվեց, հիմա խաղաքարտերն են բացում․ Տեր Փառեն

«Հրապարակ». Ինչքան կեղծ թեզ կար, շրջանառվեց, հիմա խաղաքարտերն են բացում․ Տեր Փառեն

Fri, 24 Apr 2026 10:15:49 +0400


Օրերս ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում ներառված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» օրակարգին եւ որդեգրած ճանապարհային քարտեզին։ Նա նշել էր, որ Հայաստանի իշխանության եւ եկեղեցու հարաբերությունները բաց հակամարտության փուլ են մտել 2025-ի մայիսից, երբ Գարեգին Բ կաթողիկոսը Շվեյցարիայում արցախցիների հարցով միջազգային համաժողով նախաձեռնեց, ինչը զայրացրեց Հայաստանի կառավարությանը, որը կարծում է, որ Ղարաբաղի հարցը փակված է` «չի շարունակելու Ղարաբաղյան շարժումը», Արցախ վերադարձի թեման հրահրում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի թեման։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Տեր Փառեն քահանա Առաքելյանը, անդրադառնալով Փաշինյանի՝ ուղիղ եթերում արած հայտարարություններին, նշեց․ «Ինչքան կեղծ թեզեր կան, շրջանառվեցին՝ ե՛ւ Վեհափառ հայրապետի մասով, ե՛ւ տարբեր եպիսկոպոսների, եղան ձերբակալություններ, ու հիմա արդեն խաղաքարտեր են բացում։ Կարծում եմ, դա փորձում են ներկայացնել որպես քաղաքականությամբ զբաղվել, բայց դա բնավ քաղաքականությամբ զբաղվել չէ։ Երբ Վեհափառ հայրապետը մասնակցեց այդ համաժողովին, դրանից հետո նույնիսկ գրառումներ եղան, կարծեմ՝ առաջին տիկինն էլ է գրառում արել դրա վերաբերյալ՝ հենց շեշտադրելով, որ գնացել են, հարցեր են բարձրացնում եւ այլն։ Հիմա մենք տեսանք, որ այն հարցերը, որոնք հայրապետը բարձրացնում էր, տեղին էր բարձրացնում, ու տեղին էր Վեհափառ հայրապետի մտահոգությունը։ Մենք տեսանք, որ Ստեփանակերտի մայր եկեղեցին ավերել են, բացի Ստեփանակերտի եկեղեցուց, այլ եկեղեցիներ, խաչքարեր քանդվեցին, ավերվեցին, եւ սրա նկատմամբ բոլորը լուռ են։ Այս մասին էր նա բարձրաձայնում, որ, ցավոք սրտի, ճիշտ դուրս եկավ։ Կրոնական կառույց քանդելը, մեղմ ասած, բարբարոսություն է»։

Տեր Փառեն քահանան ընդգծեց, թե սա ամենեւին չի նշանակում, որ եկեղեցին ուզում է, որ պատերազմ լինի։ «Իրենք ասում են, որ պատարագի ժամանակ Արցախի անունն ենք տալիս, դա պատերազմ հրահրել է, բայց՝ ոչ, սա ամենեւին չի նշանակում, որ եկեղեցին պատերազմ հրահրող կառույց է։ Եկեղեցին իր մտահոգությունն է բարձրաձայնում հային վերաբերող, սրբությանը վերաբերող, մշակույթին վերաբերող հարցերով, որպեսզի աշխարհը տեսնի եւ այդ բարբարոսության վերաբերյալ իր մտահոգությունը դրսեւորի»։

Հարցին, թե ինչ սպասելիքներ ունի առաջիկա ընտրություններից, քանի որ ՔՊ-ի նախընտրական ծրագրում ներառված է նաեւ եկեղեցու, կաթողիկոսին փոխելու հարցը, Տեր Փառենը արձագանքեց․ «Մենք ասել ենք, եւ հիմա էլ դատապարտում եմ նախընտրական ծրագրի մեջ Եկեղեցուն վերաբերող այդ կետը։ Բայց մենք հասկանում ենք, թե ինչի համար է դա ծրագրի մեջ, իսկ ձեր հարցին ի պատսխան կասեմ, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, անկախ նրանից, թե իշխանություն ով կլինի, շարունակելու է իր քրիստոսավանդ առաքելությունը՝ ինչպես միշտ, անկախ նրանից՝ դժվար կլինի, թե՝ դյուրին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար

Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար Fri, 24 Apr 2026 12:09:22 +0400 Հաշվի առնելով…

4 րոպե ago

Մեզ առաջարկում են մոռանալ մեր պատմությունը՝ Թուրքիայից բերված էժան լոլիկի դիմաց

Մեզ առաջարկում են մոռանալ մեր պատմությունը՝ Թուրքիայից բերված էժան լոլիկի դիմաց Fri, 24 Apr 2026…

5 րոպե ago

Պարգև Սրբազանը Արցախում եկեղեցիների ավերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին

Պարգև Սրբազանը Արցախում եկեղեցիների ավերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին Fri, 24 Apr…

26 րոպե ago

«Հրապարակ»․ Ասֆալտապատման եւ փոսալցման համար հատկացված միլիոնները լցվում են անձրեւաջրերի մեջ

«Հրապարակ»․ Ասֆալտապատման եւ փոսալցման համար հատկացված միլիոնները լցվում են անձրեւաջրերի մեջ Fri, 24 Apr 2026…

28 րոպե ago

ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ

ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ԱԳՆ Fri, 24 Apr 2026 11:33:19 +0400…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Արևելքում չեն հարգում մարդկանց, որոնք չեն հիշում իրենց անցյալը եւ ուրանում են իրենց նախնիների ստեղծածը

«Հրապարակ»․ Արևելքում չեն հարգում մարդկանց, որոնք չեն հիշում իրենց անցյալը եւ ուրանում են իրենց նախնիների…

57 րոպե ago