Մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունը

Մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունը

Fri, 24 Apr 2026 10:55:22 +0400


Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
_______
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

​Այսօր Հայաստանում և սփյուռքի համայնքներում ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների հիշատակը, ովքեր անմահացան՝ իրենց հոգիներում անմար պահելով սերն առ Քրիստոս և առ հայրենին։
Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ խտացված են մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, հայրենակորույս, տարագիր ազգիս զավակների, մշակութային եղեռնի ենթարկված մեր վանքերի ու եկեղեցիների, ավիրված բնակավայրերի հիշողությունները։ Այդ ողբերգությունը, սակայն, չկոտրեց մեր ազգի ոգին։ Մեր ժողովուրդը վերապրեց ցեղասպանությունը, ամենուր նոր կյանք վերընձյուղեց, վերահաստատեց հայոց անկախ պետականությունը։

Ապրիլի 24-ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության ու ճշմարտության վերականգնմանը և ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը։
Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ։ Այս ծանր կացության և առկա սպառնալիքների հանդիման, մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը և հզորացնել հայոց պետությունը։ Հիրավի, համազգային միասնականությամբ է, որ կարող կլինենք արդյունավորելու ջանքերը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և արգասավորելու քայլերն ու նախաձեռնությունները՝ հանուն ազգային առաջընթացի և խաղաղ ու անվտանգ կյանքի։

Աղոթենք և հայցենք, որ մեր նահատակ սրբերի բարեխոսությամբ խաղաղության երկնային շնորհները և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունն ու սերը բաշխվեն համայն աշխարհին, մեր հայրենիքին և ժողովրդին այսօր և միշտ. ամեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի արձանը

Հայտնաբերվել է Ռամզես 2-րդ փարավոնի արձանը Sun, 26 Apr 2026 18:30:28 +0400 Եգիպտոսում՝ Նեղոսի հովտում…

19 րոպե ago

Ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի․ Սուրենյանը մանրամասնում է

Ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի․ Սուրենյանը մանրամասնում է Sun, 26 Apr 2026 18:15:18 +0400 Միջերկրական…

34 րոպե ago

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն Sun, 26 Apr 2026 18:08:18 +0400 Երրորդ տարին անընդմեջ հայ…

41 րոպե ago

Սմբատ Լպուտյանը` շախմատի մրցույթ է անում

Սմբատ Լպուտյանը` շախմատի մրցույթ է անում Sun, 26 Apr 2026 18:07:22 +0400 Latest news from…

42 րոպե ago

Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը

Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթը Sun, 26 Apr 2026 18:04:57 +0400…

44 րոպե ago

Մայիսը անձնական փոփոխություններ կբերի կենդանակերպի չորս նշանի

Մայիսը անձնական փոփոխություններ կբերի կենդանակերպի չորս նշանի Sun, 26 Apr 2026 18:00:30 +0400 Կշեռք Գո՞հ…

49 րոպե ago