Պուտինը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել հայ ժողովրդին

Պուտինը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել հայ ժողովրդին

Fri, 24 Apr 2026 12:54:14 +0400


Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի թույլ չտա հայ ժողովրդի ցեղասպանության նման բարբարոսության կրկնություն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20 ‒ րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի ՝ հայ ժողովրդի Ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Դաժան հաշվեհարդարը անպաշտպան, անմեղ մարդկանց նկատմամբ, որոնք սպանվել, վիրավորվել, վտարվել են հայրենի քաղաքներից ու ավաններից, ցնցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց են տվել, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի հրահրումը, ազգայնականությունն ու այլատյացությունը», – ասվում է Կրեմլի կայքում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների մասնակիցներին Պուտինի ողջույնի խոսքում:

Պուտինը նշել է, որ այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները չսպիացող վերք են դարձել հայերի բազմաթիվ սերունդների համար, սակայն վերապրած արհավիրքը համախմբել է մարդկանց, ովքեր ցույց են տվել ամուր ավանդույթներ, իմաստնություն և քաջություն:

Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միշտ անփոփոխ է եղել և արդեն 1915թ. մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որը դատապարտում է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ ավելի ուշ ՝ Պետդումայի 1995թ. ապրիլի 14-ի հայտարարության մեջ, ասվում է ուղերձում:

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս Հայաստանի զավակներն ու դուստրերը կպաշտպանեն ազգային ինքնությունը, բազմահազարամյա մշակույթը, լեզուն, ազատությունն ու հոգևոր արժեքները:
«Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք», – ասված է Ռուսաստանի ղեկավարի ուղերձում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աննախադեպ տեղումներ և ջերմաստիճանային տատանումներ

Աննախադեպ տեղումներ և ջերմաստիճանային տատանումներ Mon, 14 Sep 2026 17:30:12 +0400 Օգոստոս ամսվա օդի միջին…

4 րոպե ago

Նիկոլն ազատվեց երկրորդ հավանական մրցակցից

Նիկոլն ազատվեց երկրորդ հավանական մրցակցից Mon, 14 Sep 2026 17:15:16 +0400 Արդեն նախկին ԱԽՔ Գրիգորյան…

19 րոպե ago

Ջոնսոնն ու եվրոպացի այլ պաշտոնյաններ հազիվ են խուսափել ռուսական հարձակումից

Ջոնսոնն ու եվրոպացի այլ պաշտոնյաններ հազիվ են խուսափել ռուսական հարձակումից Mon, 14 Sep 2026 17:00:22…

34 րոպե ago

Նոր սկանդալային ձերբակալություն, այդ թվում՝ փաստաբանի են «տարել»

Նոր սկանդալային ձերբակալություն, այդ թվում՝ փաստաբանի են «տարել» Mon, 14 Sep 2026 16:41:31 +0400 Տարբեր…

52 րոպե ago

Սաուդյան Արաբիան դիմել է Իսրայելին․ վիճակն օրհասական է

Սաուդյան Արաբիան դիմել է Իսրայելին․ վիճակն օրհասական է Mon, 14 Sep 2026 16:30:05 +0400 Սաուդյան…

1 ժամ ago

Բա եթե խաղաղություն է, ինչո՞ւ հայ գործարարներն Ադրբեջանից էլի բենզին չեն գնում

Բա եթե խաղաղություն է, ինչո՞ւ հայ գործարարներն Ադրբեջանից էլի բենզին չեն գնում Mon, 14 Sep…

1 ժամ ago