Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան

Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն․ Եզրաս Սրբազան

Fri, 24 Apr 2026 18:40:18 +0400


Ապրիլի 24-ն Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին մարդաշատ էր։ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի հանդիսապետությամբ բարեխոսական կարգ կատարվեց՝ աղոթական ներկայությամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու, ասորի, հռոմեակաթոլիկ և կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների։ Արարողությանը ներկա էին նաև ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ, պետական այրեր, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ մտավորականներ ու ազգային բարերարներ։

Արարողության ավարտին Եզրաս սրբազանն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Եղեռնի 111-ամյակի առիթով։ «Ապրիլի 24-ն ուխտի օր է՝ միահյուսված աշխարհասփյուռ մեր ժողովրդի պահանջատիրությանը, որն ուղղված է ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը»,-ասվում էր ուղերձում։

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են աշխարհի շատ երկրներ, այդ թվում Ռուսաստանը՝ 1995 թվականին։ Հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին Պետդումայում ընդունված հռչակագրով Ռուսաստանը մեկ անգամ ևս վերահաստատեց իր հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը։ Այս մասին էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, որն ընթերցվեց Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում։ «Մեր երկրի դիրքորոշումն այս հարցում միշտ անփոփոխ է եղել»,- ասվում էր նախագահի ուղերձում։

Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման մասին հայտարարությունները, որոնք կատարում են պետությունների ղեկավարները, օտարազգի մտավորականներն ու պատմաբանները, կարևոր ուղերձներ են Թուրքիային՝ առերեսվելու սեփական պատմությանը, ճանաչելու հայոց ցեղասպանությունը։ Սակայն Օսմանյան կայսրության իրավահաջորդը` ներկայիս Թուրքիան, շարունակում է ոչ միայն ժխտել Ցեղասպանության փաստը, այլև դիվանագիտական ճնշումներ կիրառել այդ ոճիրը դատապարտող երկրների նկատմամբ։ Արարողության ավարտին հյուրերը Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհեցին։ Ռուս լրագրողի այն հարցին, թե ինչ խոհուրդ ունի ապրիլի 24-ը հայերի համար, Եզրաս սրբազանը պատասխանեց՝ «Եղեռնի ճանաչումը մեզ համար սրբազան պարտք է և հավատարմության վկայություն»:

Ապրիլի 24-ին Ռուսաստանի այն քաղաքներում, որտեղ գործուն են հայկական եկեղեցիներ, նույնպես կատարվեց բարեխոսական կարգ, մարդիկ ծաղիկներ խոնարհեցին, բազմապիսի միջոցառումներ ու հիշատակի երեկոներ անցկացվեցին:

Մոսկվայի «Տապան» թանգարանում հայ ուսանողները կազմակերպել էին «Սերունդների հիշողությունը» խորագրով գիտաժողով, որտեղ տարբեր բուհերի ներկայացուցիչներ Եղեռնի մասին շուրջ 40 զեկույց ներկայացրին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դատավորը մերժեց «Հայրենիք»-ի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը

Դատավորը մերժեց «Հայրենիք»-ի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը Sat, 24 Oct 2026 21:59:17 +0400…

7 րոպե ago

Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն Sat, 24 Oct 2026 21:41:04 +0400 Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի…

25 րոպե ago

Փարիզում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև

Փարիզում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև Sat, 24 Oct 2026 21:30:40 +0400…

36 րոպե ago

Օղակը սեղմվում է, ժամկետը սպառվում է

Օղակը սեղմվում է, ժամկետը սպառվում է Sat, 24 Oct 2026 21:14:10 +0400 Արդեն քանի օր…

52 րոպե ago

Հայկական կրթօջախում դարասկզբին բարոյական հայ մարդ էին կերտում

Հայկական կրթօջախում դարասկզբին բարոյական հայ մարդ էին կերտում Sat, 24 Oct 2026 21:00:56 +0400 Պերպերյան…

1 ժամ ago

Հայ օդաչու է զոհվել ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով

Հայ օդաչու է զոհվել ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով Sat, 24 Oct 2026 20:45:01 +0400 Ֆրանսիայում…

1 ժամ ago