Կգրանցե՞ն Վարդան Ղուկասյանին․ ԿԸՀ-ն սկսել է քաղաքական ուժերի փաստաթղթերի ուսումնասիրությունը

Կգրանցե՞ն Վարդան Ղուկասյանին․ ԿԸՀ-ն սկսել է քաղաքական ուժերի փաստաթղթերի ուսումնասիրությունը

Fri, 24 Apr 2026 19:45:22 +0400


Երեկ ավարտվեց ԱԺ ընտրությունների առաջադրման ժամկետը։ ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 19 քաղաքական ուժ, որից 17-ը կուսակցություն, 2-ը` դաշինք։

«Հրապարակ»-ին ԿԸՀ-ից հայտնեցին, որ այսօրվանից սկսած բոլոր փաստաթղթերն ուսումնասիրվում են․ «ՆԳՆ քաղաքացիության և միգրացիայի ծառայությունը թեկնածուներին տեղեկանքներ է տրամադրում, ինչն էլ նրանք ներկայացնում են ԿԸՀ։ Քաղաքական ուժերի հայտերը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում ԿԸՀ հանձնաժողովը ուսումնասիրելու է թղթերը, եթե պակաս թղթեր են լինում, դիմում են տվյալ ուժերին, որպեսզի 48 ժամվա ընթացքում լրացնեն բաց թողնված թղթերը և կարողանան կուսակցությանը գրանցել։ Քաղաքական ուժերի և գրանցումը, և չգրանցումը իրականացվում է ԿԸՀ դռնբաց նիստի ժամանակ, որի մասին բոլորը իրազեկվում են։ Այսօրվանից սկսած բոլոր փաստաթղթերն ուսումնասիրվում են։ Ընտրական ցուցակներում գրանցումն իրականացվում է յուրաքանչյուր մասնակցի համար։ Եթե որևէ մասնակից խնդիր է ունենում, այս դեպքում տվյալ մասնակիցը չի գրանցվում։ Իրավիճակները տարբեր են, կարող է լինել այնպես, որ հենց կուսակցությունը խնդիր ունենա, կարող է լինել այնպես, որ տվյալ մասնակցի մոտ խնդիր լինի»։

Նշենք, որ առաջադրված ուժերից առնվազն երկուսի առաջին համարները խնդիր կունենան` մեկը ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, մյուսը` «Ալյանսի» ղեկավար Տիգրան Ուրիխանյանը, որոնք վերջին տարիներին մշտապես չեն բնակվել ՀՀ-ում և հավանաբար ԿԸՀ-ն նրանց թեկնածությունը չի գրանցի։

Քաղաքական ուժերի ցուցակներում ընդրկված թեկնածուների քանակը տարբեր է, օրինակ` ՔՊ-ն 199 անձի անուն է ներկայացրել, իսկ «Հայաստան» դաշինքի ցուցակում 230-ից ավելի անուն կա: Օրենքը սահմանում է, որ կարող են ւնդգրկված լինել 80-300 թեկնածու։

Գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը․

«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն

Կարապետյան Գեւորգ Ռոբերտի
Սաֆարյան Գեւորգ Վիտալիկի
Սախոյան Արմենուհի Լիպարիտի

«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն

Ուրիխանյան Տիգրան Խաչատուրի
Գալստյան Աշոտ Վարազդատի
Հովհաննիսյան Գոհար Լեւոնի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Ծառուկյան Գագիկ Կոլյայի
Թեւանյան Անդրանիկ Նորիկի
Սարգսյան Լուիզա Աշոտի

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն

Կյուրեղյան Սպարտակ Տիգրանի
Գեւորգյան Իշխան Սամվելի
Կարապետյանց Նինա Տիգրանի

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն

Դուկասյան Վարդան Յուրիկի
Բաղդասարյան Լեւոն Սոխակի
Ղուկասյան Աննա Վազգենի

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

Պետրոսյան Սուրեն Ռաֆիկի
Այվազյան Վարդան Նորիկի
Գաբրիելյան Հասմիկ Արմենի

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Մարուքյան Էդմոն Հրաչիկի
Փաշոյան Կարպիս Ռուբիկի
Ավագյան Շուշանիկ Սուրենի

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

Զուրաբյան Լեւոն Արամի
Մանուկյան Արամ Վիգենի
Զորյան Տաթեւիկ Արարատի

Հայաստանի շնորհապետական կուսակցություն

Սիմոնյան Գուրգեն Էդմոնի
Անտինյան Էդվարդ Արմենակի
Մկրտչյան Լուսինե Մարտիկի

«Հայաստան» դաշինք

Քոչարյան Ռոբերտ Սեդրակի
Սաղաթելյան Իշխան Վաչիկի
Գրիգորյան Աննա Արամի

«Հանրապետություն» կուսակցություն

Սարգսյան Արամ Զավենի
Ադամյան Անահիտ Հրանտի
Մխիթարյան Ռոմիկ Կառլենի

«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» կուսակցություն

Բաբաջանյան Արման Շամիրի
Մեհրաբյան Ռուբեն Հենրիկի
Զեյնալյան Լուսինե Ներսեսի

«Միասնության թևեր» կուսակցություն

Թաթոյան Արման Հակոբի
Անանյան Դավիթ Սանասարի
Մատինյան Աստղիկ Համլետի

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն

Մարության Հայկ Հրաչյայի
Կարապետյան Հակոբ Մանվելի
Արամյան Նարինե Միքայելի

Ռեֆորմիստների կուսակցություն

Հարությունյան Վաղարշակ Վարնազի
Բաբայան Վահան Շոթայի
Ներկարարյան Անի Լեւոնի

«Ուժեղ Հայաստան» դաշինք

Կարապետյան Նարեկ Կարենի
Վարդեւանյան Արամ Պողոսի
Մելոյան Գոհար Գագիկի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Փաշինյան Նիկոլ Վովայի
Միրզոյան Արարատ Սամվելի
Ավանեսյան Անահիտ Թորգոմի

«Քոչարի Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցություն

Սարգսյան Արտակ Գոդերզինի
Հովհաննիսյան Հմայակ Կոնստանտինի
Կուջոյան Լիլիթ Սեյրանի

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն

Շիրինյան Լեւոն Ղազարի
Թադեւոսյան Արգիշտ Ռաֆիկի
Սահակյան Սիլվա Սերյոժայի

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես Ծառուկյանին դիմավորեցին

Ինչպես Ծառուկյանին դիմավորեցին Fri, 24 Jul 2026 11:30:29 +0400 Latest news from Secure News Portal…

6 րոպե ago

Որ երկիրը որքան է վաստակել «Մունդիալ 2026»-ի ժամանակ

Որ երկիրը որքան է վաստակել «Մունդիալ 2026»-ի ժամանակ Fri, 24 Jul 2026 11:30:23 +0400 Ֆուտբոլի…

6 րոպե ago

Գյուղացու բերքը Էջմիածնի շուկայում վառվում է

Գյուղացու բերքը Էջմիածնի շուկայում վառվում է Fri, 24 Jul 2026 11:28:45 +0400 Latest news from…

8 րոպե ago

Ռոսսելխոզնադզորը կսահմանափակի ՀՀ-ից կաթնամթերքի ներմուծումը ՌԴ

Ռոսսելխոզնադզորը կսահմանափակի ՀՀ-ից կաթնամթերքի ներմուծումը ՌԴ Fri, 24 Jul 2026 11:10:10 +0400 «Ռոսսելխոզնադզորն» արգելել է…

27 րոպե ago

Իրանը ունի գաղտնի գործարաններ, որոնք հայտնի չեն ԱՄՆ-ին

Իրանը ունի գաղտնի գործարաններ, որոնք հայտնի չեն ԱՄՆ-ին Fri, 24 Jul 2026 11:00:21 +0400 Միացյալ…

37 րոպե ago

«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները

«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները Fri, 24 Jul 2026 10:50:16 +0400…

47 րոպե ago