Այդ ուղերձով Փաշինյանը Թուրքիային մեսիջներ է հղում

Այդ ուղերձով Փաշինյանը Թուրքիային մեսիջներ է հղում

Fri, 24 Apr 2026 21:45:58 +0400


Նիկոլ Փաշինյանը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ուղերձով հանդես եկավ: Ի՞նչ ուղերձ կարող է հղել մի առաջնորդ, ով Թուրքիայի ահից վախենում է անգամ վերհիշել 1915-ի դեպքերը, եւ անգամ Ցեղասպանության թանագարանի տնօրենին ազատեց աշխատանքից, միայն այն բանի համար, որ վերջինս հանդգնել է ԱՄՆ փոխնախագահին Ցեղասպանության մասին գիրք նվիրել:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 24-ի իր ուղերձում մասնավորապես ասել է. «Մեր Գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած Հայոց պատմության հատորյակում է հիմնավոր կերպով արձանագրված, որ Մեծ Եղեռնը այլոց թվում հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետեւանք է, գործելակերպ, որը մեկնարկեց 19–րդ դարի կեսերից եւ իր ողբերգական կուլմինացիային հասավ 1915 թվականին։

Մեր ժողովրդի մեծագույն փափագն իրականացված է․ մենք ունենք պետություն եւ մենք ունենք խաղաղություն։ Պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակն իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։

Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Այսօր մեր տասնյակ բնակավայրեր դատարկ են, տասնյակ բնակավայրեր եւ, ընդհանրապես, մեր պետությունը՝ թերբնակեցված։ Այն ուժերը, որոնք հանդես են գալիս «կորսված հայրենիքը վերադարձնելու, պատմական սահմանների եւ արդարության վերականգնման» կոչերով ու տրամաբանությամբ, Հայաստանի Հանրապետությունը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի անխուսափելի վերջին կանգառը պետականության ու հայրենիքի կորուստն է, որովհետեւ աշխարհում յուրաքանչյուրն ունի ի՛ր պատմությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր արդարությունը, յուրաքանչյուրն ունի ի՛ր կորուսյալ հայրենիքը։ Մենք, ի վերջո, դուրս ենք եկել այս թակարդից, եւ Հայաստանը կրկին այդ ուղղությամբ տանելու փորձերը մեր պետությանն ու ժողովրդին ուղղված հրավեր են դեպի կառափնարան։

Զոհերի եւ զոհողությունների գնով մենք գտել, վերգտել ենք մեր հայրենիքը, եւ այդ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է»։

Ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը «Հրապարակի» հետ զրույցում, խոսելով Փաշինյանի ուղերձի և դրա բովանդակության մասին, ասում է. «Նրա ուղերձը նախընտրական տրամաբանության մեջ է: Նա Թուրքիային մեսիջներ է հղում, որոնք վտանգավոր են: Փորձում է օրիգինալ երևալ և պնդել, որ Հայաստանը որևէ մեկից չունի տարածքային պահանջ, իբրև մինչև իր իշխանության գալը տարածքային մեծ պահանջներ են եղել: Նա իրեն դաստիարակի և մեծ տեսաբանի տեղ է դրել և փորձում է ամբողջ ազգին դասեր տալ: Ամեն մեկն ունի իր պատկերացումները առհասարակ, բայց ես չգիտեմ որևէ հայկական կառույց, կամ ինստիտուտ, որը երբևէ Թուրքիայից տարածքային պահանջներ ունեցած լինի: Ընդամենը մենք այս ուղերձը կարող ենք դիտարկել թուրքական մեսիջ` Փաշինյանի շուրթերով: Թուրքիան ասում է, որ տարածքային հավակնություններ չպետք է ունենան իրենից: Բայց որևէ ղեկավարի օրոք նման պահանջ` պետական մակարդակով չի եղել: Նույնիսկ ձևակերպում է եղել, որ ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման չէ Թուրքիայի կողմից` հարաբերություններ հաստատելու համար: Ամենավտանգավորն այն է, որ թուրքական տրավմատիկ հիշողությունը բերում, հավասարեցնում է մեր պատմական հիշողությանը: Թուրքական կողմը մեզ է մեղադրում կոտորածների մեջ: Թուրքերը մեծ տրավմա ունեն: Հույները, ալբանացիները, ռումինացիները, որ պատերազմների միջոցով կարողացել են թուրքերին արտաքսել, թուրքերի մոտ տրավմա է առաջացել: Թուրքական տրավմատիկ հիշողությունը այս մարդ համահավասարեցնում է մեր հիշողության հետ, այ սա է գլխավոր տգիտությունն ու ստորությունը»:

Եթե Փաշինյանը վերընտրվեց, հնարավո՞ր է Ցեղասպանության հարցը վերջնականապես փակվի. «Նրա գործողությունները հենց դրան են միտված: Իզուր չէ, որ ամեն անգամ Ծիծեռնակաբերդում սկանդալներ են սարքում: Հիշենք, որ 2018 թվականին առաջին հրահրման փորձը եղավ Ծիծեռնակաբերդում: Արայիկ Հարությունյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը, մենք բոլորս լավ ենք հիշում, թե ինչպես էին սադրում այդ օրերին` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին

Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Thu, 30 Apr 2026 15:40:09 +0400 Փաստաբան Արամ Վարդևանյանը…

11 րոպե ago

Դու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ

Դու էլ ես ուզո՞ւմ փաթեթ․ Ամիօն ներկայացնում է նոր սերնդի բանկինգ Thu, 30 Apr 2026…

29 րոպե ago

ՌԴ-ում արգելվել է ՀՀ-ում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի գրեթե 1,1 միլիոն շշի վաճառքը

ՌԴ-ում արգելվել է ՀՀ-ում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի գրեթե 1,1 միլիոն շշի վաճառքը Thu, 30…

33 րոպե ago

Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով

Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով Thu, 30 Apr 2026 15:00:37 +0400 Իրանի գերագույն…

50 րոպե ago

Վե՛րջ ծայրահեղ աղքատությանը․ Սամվել Կարապետյան

Վե՛րջ ծայրահեղ աղքատությանը․ Սամվել Կարապետյան Thu, 30 Apr 2026 14:44:32 +0400 Latest news from Secure…

1 ժամ ago

Երբ է լուծվելու հեղուկ գազի խնդիրը, երբ է էժանանալու պահանջված վառելիքը

Երբ է լուծվելու հեղուկ գազի խնդիրը, երբ է էժանանալու պահանջված վառելիքը Thu, 30 Apr 2026…

1 ժամ ago