«Հրապարակ»․ 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել

«Հրապարակ»․ 9.5 մլն դրամ ծախսել են, որից 4.5 մլն-ն՝ կերել

Sat, 25 Apr 2026 08:10:16 +0400


Մարտի 2-ին ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառումն այս տարի հատուկ հանդիսավորությամբ են նշել: Միջոցառմանը մասնակցել եւ ելույթներ են ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։

Պարզվում է՝ միջոցառումը պետբյուջեի վրա կլորիկ գումար է նստել։ «Հրապարակ»-ը մեկ անձից կատարվող գնումների հարթակից տեղեկացավ, որ միջոցառման կազմակերպման համար ծախսվել է 4 մլն 867 հազար 720 դրամ։ ԱԳՆ-ն առանց մրցույթի պայմանագիր է կնքել «Անի Մանուկյան Միսակի» ԱՁ-ի հետ։

Հատկանշական է, որ ընկերությունը պետական գրանցում է ստացել 1 տարի առաջ՝ 2025թ. մարտի 13-ին, եւ սա պետական ապարատի հետ կնքված առաջին խոշոր պայմանագիրն է։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունն ապահովել է միջոցառման մեծ պաստառները, բեմահարթակը, երգչախումբը, ինչպես նաեւ՝ ձայնային եւ հնչյունային համակարգերը։

Մեզ հայտնի դարձավ, որ միջոցառումն անցկացվել է Grand Hotel-ում, որից հետո տեղի է ունեցել երեկոյան խնջույք։ Խնջույքին մասնակցել են նաեւ DJ-ներ, սակայն թե՛ ԱԳՆ-ի եւ թե՛ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրություններում տոնական խնջույքի մասին որեւէ հիշատակում չի եղել։ Հյուրասիրությունը կազմակերպվել է 260 անձի համար, եւ վճարվել է 4 մլն 576 հազար դրամ։ Ստացվում է՝ Դիվանագետի օրը ՀՀ բյուջեի վրա մոտ 9.5 մլն դրամ է նստել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Mon, 02 Nov 2026 23:02:00 +0400 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և…

6 րոպե ago

Ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել

Ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել Mon, 02 Nov 2026 23:00:27 +0400 Ֆլորիդա նահանգի…

7 րոպե ago

Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր

Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր Mon, 02 Nov 2026 22:53:16…

15 րոպե ago

Ուզում են սահմանադրությունը փոխել Ալիևի պահանջով․ Վարդանյան

Ուզում են սահմանադրությունը փոխել Ալիևի պահանջով․ Վարդանյան Mon, 02 Nov 2026 22:52:14 +0400 ՀՅԴ ՀԳՄ…

16 րոպե ago

Բրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունը

Բրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունը Mon, 02 Nov 2026 22:48:34…

19 րոպե ago

Ինչպես են գտել ավելի քան 1400 տարեկան արքայական դամբարանը

Ինչպես են գտել ավելի քան 1400 տարեկան արքայական դամբարանը Mon, 02 Nov 2026 22:30:52 +0400…

37 րոպե ago