Խորովածի է կանչել, ինքը փախել Մարալիկ

Խորովածի է կանչել, ինքը փախել Մարալիկ

Sat, 25 Apr 2026 16:15:21 +0400


Խորոված փարթի է կազմակերպել, ինքը փախել Մարալիկ։ Պատկերացրեք տանտերը խորոված է անում, ժամ նշանակում, հրավիրում բարեկամներին , բայց ինքը տնից, մեղմ ասած, թռնում։ Անգամ կենցաղային մի փոքրիկ հավաքի ժամանակ բարեկամները կթքեն, կմրեն՝ էդ խորովածի՞ն ենք կարոտ մնացել, ինչու՞ ես մեզ կանչել․․․ Բայց սա արդեն կենցաղ չէ։ Սա քաղաքական բեմադրություն է՝ պարզ, բայց շատ խոսուն։ Փաշինյանը շատ լավ գիտեր, որ իր խորովածը ,«չի ուտվի», մեկնաբանություններ չանեմ, օնլայն ողջ հարթակը լցված է դրանով, քիչ մարդ կհավաքվի։ Մարդիկ կասեն՝ քո խորովածը կուտվի՞, մենակ ՔՊ-ն կուտի․․․ Շատերը կգան հետաքրքրությունից դրդված, կծիկրակեն՝ ովքե՞ր են եկել։ Եթե խորանան, կտեսնեն, որ իր ընտանիքն է ներկա՝ թիմը։ Օտարերկրացիներն էլ, բանից անտեղյակ, կխմբվեն՝ էս բարեկենդանը ո՞վ է, որ մեզ ձրի հաց է տալիս․․․ Առանց հասկանալու, որ սա իրականում PR-ի փորձ է, ոչ թե տոն։
Եվ հենց սա հասկանալով՝ Փաշինյանը «թռել է» Մարալիկ։ Թե բա՝ դուք կերեք, ես գնամ «իրական Հայաստան» կառուցեմ, կրծքանշան սաղացնեմ։ Սա արդեն այն կետն է, որտեղ սարկազմը սկսում է ցավոտ հնչել․ եթե քո կազմակերպած սեղանից դու ես փախչում, ուրեմն դու արդեն չես հավատում քո սեփական սցենարին։ Փոխարենը՝ կրակն է գցել թորոսյաններին, որոնք դեռ թիքա չդրած բերաններում, ստիպված են բացատրել, թե դա ինչ միս է ու ինչ համար են ուտում։

Անկեղծ ասած՝ շատ հեշտ է պատկերացնել, թե Փաշինյանը Մարալիկում ինչպես է մտքում հաշվում խորովածի թիքաները․ քանի՞ հոգի եկավ, ո՞վ եկավ, ո՞վ չեկավ, ո՞վ լուսանկարեց, ո՞վ չնկարվեց։ Քաղաքական հաշվարկը այստեղ արդեն մանրադիտակի տակ է՝ առջևում իր ընտրությունն է։ Որ խորովածի է չեկան, երեկոյան համերգը կա որ կա։ Մարդիկ երգողների համար կհավաքվեն, ես գլխներին կկանգնեմ ու կասեմ՝ ինձ ընտրողներն են, տեսե՜ք․․․Կարևորը հավաքվելն է, թե ում համար՝ կարևոր չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նոր զարգացում` Խարբերդի մանկատան ծեծի սոսկալի դեպքով

Նոր զարգացում` Խարբերդի մանկատան ծեծի սոսկալի դեպքով Thu, 22 Oct 2026 18:02:50 +0400 Նախորդ ամիս…

14 րոպե ago

Առաջարկել է կատարել երկու քաղաքների անվանափոխություն

Առաջարկել է կատարել երկու քաղաքների անվանափոխություն Thu, 22 Oct 2026 18:00:04 +0400 Ռուսաստանի Պետական Դումայի…

17 րոպե ago

Կաթողիկոսի եղբոր եւ եղբորոդու պատժաչափը հայտնի չէ

Կաթողիկոսի եղբոր եւ եղբորոդու պատժաչափը հայտնի չէ Thu, 22 Oct 2026 17:57:56 +0400 Կաթողիկոսի եղբոր…

19 րոպե ago

Մանկավարժականն էլ է մասնակցում  COP17-ին

Մանկավարժականն էլ է մասնակցում  COP17-ին Thu, 22 Oct 2026 17:45:04 +0400 Հոկտեմբերի 19-30-ը Մանկավարժական համալսարանը…

32 րոպե ago

Ինչու է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքը մեկնել Իտալիա

Ինչու է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքը մեկնել Իտալիա Thu, 22 Oct 2026 17:30:22 +0400 Պոլսահայ…

46 րոպե ago

Գրանցվել է Շամոնդա վիրուսից մարդու մահվան առաջին դեպքը

Գրանցվել է Շամոնդա վիրուսից մարդու մահվան առաջին դեպքը Thu, 22 Oct 2026 17:23:06 +0400 Ֆրանսիայում…

54 րոպե ago