Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա

Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա

Sat, 25 Apr 2026 17:29:20 +0400


Հազար ներողություն այն մարդկանցից, ովքեր այլևս չեն կարողանում լսել ու տեսնել Փաշինյանին, ում առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատանում է դրանից: Խոստանում եմ հետայսու ձեռնպահ մնալ նրա մտքի «գոհարներին» անդրադառնալուց, իսկ հիմա գրում եմ նրանց համար, ովքեր դեռ հիանում են նրա հռետորական տաղանդով, ասում են` տեսա՞ք ոնց ընդդիմության պորտը տեղը դրեց, ինչ խելացի պատասխանեց…Գրում եմ, որ վերջապես տեսնեն այն կեղծիքը, մանիպուլյացիաները, ցինիզմն ու տկարամտությունը, որ հնչում է այդ շուրթերից:

Հարցնում են` ի՞նչ կարծիքի եք ընդդիմության առաջարկի մասին, որ հարկային բեռը ծանր է փոքր ու միջին բիզնեսի համար: Ասում է` հաաա, այդ սրիկաներն առաջ հարկերը թաքցնում էին, նորից ուզում են գալ իշխանության, որ հարկ չվճարեն (հիշեցնեմ, որ ընտրություններին մասնակցողների մեջ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ են և առաջարկները վերաբերում են բացառապես փոքր բիզնեսին): Հետո բերանից բաց է թողնում, թե` փոքր բիզնեսի հարկերը իջեցնելու դեպքում խոշորները կարող են մանրատել իրենց բիզնեսը, որ փոքրի անվան տակ հարկեր չվճարեն: Իսկ բիզնեսն անօրինական մասնատելու, մանրացնելու մի պատմություն է մինչ օրս բացահայտվել` իրենց սիրելի Լֆիկի կողմից, որը ծածկադմփոց արեցին ժամանակին…

Հարցնում են` Երևանի փողոցները խայտառակ վիճակում են` փոսեր, խցանումներ, սկսում է խոսել Գյումրիից: Հազիվ 1 տարի առաջ ընտրված համայնքային իշխանություններին, որի ղեկավարը մոտ 6 ամիս կալանավորված է, մեղադրում է Գյումրիի փողոցները չնորոգելու, վատ աշխատելու, ասֆալտապատումը բոյկոտելու համար…ձեռի հետ էլ ծաղրում իր հրահանգով կալանավորված մարդուն` «հույս ունեմ հիմա «դոլյա վառավսկայան» ա երգում»…(ժամանակին որ բերդում էր իրեն ոչ ոք չէր ծաղրում):

Իսկ Երևանի խցանումների պատճառը, պարզվում է, ոչ թե ՔՊ-ական համայնքապետի վատ աշխատանքն է, այլ մեքենաների քանակը` «բեզռազմեր չի Երևանը»…կարծես աշխարհում ուրիշ քաղաք չկա, որտեղ այսքան մեքենա ունենան…

Հարցնում են Եկեղեցու դեմ արշավից և կաթողիկոսի դեմ պայքարի անվան տակ Հայ առաքելական եկեղեցին քանդելու ծրագրից, օրինակներ են բերում, թե ինչպես է բանակի, կալանավայրերի հոգևոր ծառայությունը վերացնում: Խոսում է եկեղեցու` հարկեր չվճարելուց, ասում է` սուրճ են ներմուծում, մաքս չեն վճարում, ասում է` ինչու՞ չպետք է հոգևորականն օգտվի առողջապահության ապահովագրությունից, ինչու՞ չպետք է հոգևոր ծառայողի կանոնագիրք լինի: ՔՊ կանոնագիրք էլ էիք կարծեմ ընդունել, հետո պարզվեց` նախկինից ավելի ցինիկ եք ձեզ պահում, նույնիսկ սեռական հայհոյանքներից զերծ չեք մնում և մոտալուտ ընտրությունները չեն ստիպում ձեզ չափի մեջ մնալ:

Իսկ ամենազավեշտալին շուն-շանգյալի թեման է: Ասում է` ես մեջբերում եմ արել «Ուժեղ Հայաստանի» ինչ որ անդամի ասածից: Այսինքն, մի գրասենյակի շարքային աշխատողի ասածը վերագրել է այդ ուժի ղեկավարությանն ու ողջ ընդդիմությանը և ԱԺ ամբիոնից հակադարձել… իսկ քիչ անց հարցնում են` ԱԺ նախագահը Թուրքիայում ասել է, որ Ադրբեջանը խանգարում է հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ձեզ հետ համաձայնեցվա՞ծ էր այդ հայտարարությունն, ասում է` ԱԺ նախագահը պետք չի, որ ամեն ինչ ինձ հետ համաձայնեցնի: Այսինքն, ինչ որ մի ուժի շարքային աշխատող` իր ծանոթի հետ թաքուն բան խոսելիս ամեն բառը պետք է համաձայնեցնի Սամվել Կարապետյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ, վերջիններս պատասխանատու են ամեն շարքայինի խոսքի համար, իսկ իր թիմի կարկառուն անդամը կարևոր միջպետական հայտարարությունները չի համաձայնեցնում իր հետ ու ինքը դրա համար որևէ պատասխանատվություն չի կրում:

Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա: Ասում է` «Ղարաբաղի շարժումը չի ծառայել հայ ժողովրդին». Ղարաբաղի շարժումը Ղարաբաղին է ծառայել, Արցախն է հայկական պահել, դա ինչ որ մեկին ծառայելու համար չէր, դա հայ մնալու, այդ հողը պահելու, թուրքի առաջխաղացումը կանգնեցնելու համար էր, իսկ քո նմանը եկավ ու թուրքի ճանապարհը բացեց…
Բերածս օրինակները քիչ թե շատ բովանդակություն պարունակող մտքերին էին վերաբերում, մարդկային բանականությունը վիրավորող, փողոցային խոսքին չեմ ուզում անդրադառնալ: Սրանց էլ անդրադառնում եմ, որ հասկանալի լինի` անգամ երբ չի հայհոյում, չի զազրախոսում, էլի բանական միտք չի արտահայտում և հիանալու գեթ մեկ առիթ չկա, եթե, իհարկե, դու իր նման հայհոյախոս, սուտասան ու գռեհիկ չես:

ՀԳ Պատահական չէ, որ ապրիլի 23-24-ի` հիշատակի, հայի ինքնության համար կարևոր օրերն ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանցն էին, իսկ ապրիլի 25-ի խորոված ուտելու և տժժալու օրը այս իշխանություններինն ու նրանց համակիրներինը…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել

Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ԱՄՆ–ում EB-1 ներգաղթային վիզա է ստացել։ Այս մասին…

37 րոպե ago

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ Mon,…

5 ժամ ago

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան Mon, 21 Sep 2026 00:00:10 +0400 Արջը…

5 ժամ ago

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով Sun, 20 Sep 2026 23:45:25…

5 ժամ ago

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները Sun, 20 Sep 2026 23:30:03 +0400 Porsche ընկերությունը հավելյալ…

6 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Sun, 20 Sep 2026 23:20:07 +0400 Սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով…

6 ժամ ago