Փաշինյանն ու ՔՊ-ն միայն սաստկացնելու են թուրքահաճո հակահայկական գործողությունները․ պատմաբան

Փաշինյանն ու ՔՊ-ն միայն սաստկացնելու են թուրքահաճո հակահայկական գործողությունները․ պատմաբան

Sun, 26 Apr 2026 09:45:58 +0400


Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի գրում է․

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ իսկ օրը Երևանում աղմկոտ բաքոսատոն (վաքխանալիա) կազմակերպելը, անշուշտ, թուրքական պատվեր էր՝ աննախադեպ հարձակում հայոց հիշողության, արժանապատվության, արժեքների, պետականության և առհասարակ հայկականության դեմ։

Պետք է գիտակցել, որ այսուհետև Փաշինյանն ու ՔՊ-ն միայն սաստկացնելու են թուրքահաճո հակահայկական գործողությունները, իսկ հունիսին կայանալիք «ընտրություններում» վերարտադրվելու դեպքում՝ անցնելու են Հայաստանը ամբողջությամբ թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու անզուսպ և համատարած քայլերի։ Հայաստանում վտանգված է հայկական ամեն ինչ։ Նրանք, ովքեր դա չեն հասկանում, ոչ միայն քաղաքականապես տհաս են, այլև հոգեպես թուլամորթ։

Մեզ բոլորիս ծանր ժամանակներ են սպասվում։ 2026 թվականը կարող է դառնալ ճակատագրական։

Բայց և՝ «Թե Աստված մեզ հետ է, ո՞վ կարող է լինել մեր դեմ» (Հռոմեացիներ 8:31)։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կորոշի մնալ կազմակերպությունում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կորոշի մնալ կազմակերպությունում Wed, 21 Oct 2026 22:11:28…

9 րոպե ago

Ի՞նչ է ծրագրում անել հարևանների հետ պատերազմի մեջ գտնվող Իրանը

Ի՞նչ է ծրագրում անել հարևանների հետ պատերազմի մեջ գտնվող Իրանը Wed, 21 Oct 2026 22:00:34…

20 րոպե ago

Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում

Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում Wed, 21 Oct 2026 21:46:15 +0400 Հայաստանի…

34 րոպե ago

Համաշխարհային լիդերների խոսքերը հիմարագին, իսկ Թրամփինը՝ սուտ է անվանել

Համաշխարհային լիդերների խոսքերը հիմարագին, իսկ Թրամփինը՝ սուտ է անվանել Wed, 21 Oct 2026 21:30:09 +0400…

50 րոպե ago

Ընտրակեղծարարների ջոկատը

Ընտրակեղծարարների ջոկատը Wed, 21 Oct 2026 21:28:44 +0400 Մի օր մի պատմաբան անպայման գիրք կգրի…

51 րոպե ago

Ավելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել

Ավելի քան 30 ամերիկացի օրենսդիրներ սպիտակ փոշի պարունակող նամակներ են ստացել Wed, 21 Oct 2026…

57 րոպե ago