Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում

Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում

Sun, 26 Apr 2026 14:33:02 +0400


Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Կարմիր Կիրակին՝ մի օր, որի խորքում խաչի արյունն է, բայց նաև՝ հարության լույսը։ Այս օրվա խորհուրդը մեզ առաջնորդում է դեպի խորհում՝ կյանքի, մահվան և հավիտենության մասին, գրում է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

Տեր Հոր խոսքով՝ Ղուկասի Ավետարանի (23.32–46) հատվածը մեզ կանգնեցնում է խաչի առաջ։ Այստեղ տեսնում ենք ոչ միայն մարդկային անարդարության գագաթնակետը, այլև աստվածային սիրո անսահման խորությունը։

«Քրիստոս խաչված է՝ երկու ավազակների միջև, և հենց այդ պահին բացահայտվում է մարդու ամբողջ ողբերգությունն ու փրկության ողջ խորհուրդը։ Մեկը մերժում է, մյուսը՝ ապաշխարում։ Եվ այդ մի պահը դառնում է հավիտենության դուռ. «Այսօր ինձ հետ դրախտում կլինես»։

Խաչը այստեղ այլևս միայն տառապանքի գործիք չէ, այլ՝ ճշմարտության չափանիշ։ Մարդու ազատությունը, նրա ընտրությունը, նրա սրտի վիճակը բացահայտվում են խաչի առաջ։ Եվ Քրիստոսի խոսքերը՝ «Հա՛յր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում», վերածվում են ոչ միայն աղոթքի, այլ նաև՝ գոյաբանական հայտարարության. մարդը հաճախ գործում է իր իսկ անգիտության խավարում, բայց Աստծո սերը չի դադարում։

Կարմիր Կիրակին մեզ հիշեցնում է, որ քրիստոնեությունը չի սկսվում հարությամբ, այլ անցնում է խաչով։ Առանց խաչի չկա վերածնունդ, առանց զոհաբերության՝ չկա ճշմարիտ սեր։ Կարմիրը այստեղ միայն արյան գույն չէ, այլ կյանքի գույնն է, որ ծնվում է զոհաբերությունից։

Փիլիսոփայական առումով այս հատվածը մեզ բերում է մի կարևոր հարցի առաջ՝ ի՞նչ է նշանակում լինել մարդ։ Արդյո՞ք մարդ լինելը միայն ապրելն է, թե՞ նաև կարողանալ ներել, սիրել և նույնիսկ ցավի մեջ մնալ հավատարիմ։ Խաչի վրա Քրիստոս ցույց է տալիս, որ մարդ լինելու բարձրագույն ձևը սիրելն է մինչև վերջ։

Երբ խավարն իջնում է երկրի վրա, և տաճարի վարագույրը պատռվում է, աշխարհը կարծես կանգ է առնում։ Բայց հենց այդ լռության մեջ է ծնվում նոր իրականություն։ Քրիստոսի վերջին խոսքը՝ «Հա՛յր, քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին», դառնում է վստահության կատարյալ արտահայտություն։ Սա հավատքի գագաթնակետն է՝ երբ ամեն ինչ ավարտված է թվում, բայց իրականում ամեն ինչ սկսվում է։

Այսօր, Կարմիր Կիրակու խորհրդով, մենք կոչված ենք կանգնելու մեր ներքին խաչի առաջ և հարց տալու մեզ՝ ո՞ր ավազակի կողքին ենք մենք։ Մերժողի՞, թե՞ ապաշխարողի։ Եվ արդյոք ունե՞նք այն խիզախությունը՝ մեր կյանքը հանձնելու Աստծո ձեռքին։

Կարմիր Կիրակին հիշեցում է, որ Աստծո սերը նույնիսկ խաչի վրա չի լռում։ Այն խոսում է, ներում է, փրկում։ Եվ հենց այդ սիրո մեջ է մարդու հավիտենական պատասխանը»,- նշել է Տեր Հեթումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել Sun, 08 Nov 2026 23:50:36 +0400 Binance…

6 ժամ ago

Սիրուշոն հուզիչ տեսանյութ է հրապարակել․ Ոչ մի սահմանափակում չպիտի խանգարի ընկերությանը

Սիրուշոն հուզիչ տեսանյութ է հրապարակել․ Ոչ մի սահմանափակում չպիտի խանգարի ընկերությանը Sun, 08 Nov 2026…

6 ժամ ago

Տուգանվել է ռուսերեն խոսելու համար

Տուգանվել է ռուսերեն խոսելու համար Sun, 08 Nov 2026 23:45:48 +0400 Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար…

6 ժամ ago

Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել

Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել Sun, 08 Nov 2026 23:30:15 +0400 Հնդկական Ռազմա-Օդային ուժերին պատկանող…

6 ժամ ago

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր Sun, 08…

6 ժամ ago

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Sun, 08…

7 ժամ ago