Երեկվա բաքոսատոնին ներկա էր միայն ՔՊ-ն՝ իր մոտ 5–6-հազարանոց աղանդավորական զանգվածով

Երեկվա բաքոսատոնին ներկա էր միայն ՔՊ-ն՝ իր մոտ 5–6-հազարանոց աղանդավորական զանգվածով

Sun, 26 Apr 2026 20:45:12 +0400


Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝

«Երեկվա բաքոսատոնին հայ ժողովուրդը բացակա էր։ Ներկա էին միայն ՔՊ-ն՝ իր մոտ 5–6-հազարանոց աղանդավորական զանգվածով, ինչպես նաև շուրջ 8–10 հազար օտարերկրացիներ՝ հնդիկներ, չինացիներ, պարսիկներ, ռուսներ, բանգլադեշցիներ, ֆիլիպինցիներ, վիետնամացիներ և եվրոպացիներ։ Ո՛չ այս այլազգիներն են հայ, ո՛չ էլ ՔՊ-ն ու նրա ուծացած, ազգային ինքնությունը մերժող հետևորդները։ Այլազգիներին որևէ կերպ մեղադրել չի կարելի համերգին մասնակցելու համար․ պատասխանատվությունը կրում են միայն ու միայն միջոցառման կազմակերպիչները։

Երեկ հայ ժողովուրդը, մի կողմից, զբաղված էր իր առօրյա գործերով, մյուս կողմից՝ փորձում էր մի կերպ զսպել սրտխառնոցը Ամիրյան փողոցում և Հանրապետության հրապարակում կազմակերպված վաքխանալիայից։ Քանի դեռ երկիրը բռնազավթված է, մշակութային միջոցառումների անվան տակ իրականացվող նման հակահայկական խոշոր դիվերսիաները շարունակվելու են և, հավանաբար, հաճախանալու։

Օրակարգում Հայաստանի ազատագրությունից առավել կարևոր հարց գոյություն չունի։ Ինչպես ասում էին հին հռոմեացիները՝ «Salus patriae suprema lex esto», այն է՝ «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂ ԼԻՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ»»,- գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էդվարդ Կարապետյանը նոր պաշտոն ունի

Էդվարդ Կարապետյանը նոր պաշտոն ունի Tue, 13 Oct 2026 17:28:51 +0400 Էդվարդ Կարապետյանը նշանակվել է…

9 րոպե ago

Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել

Ո՞նց կարելի էր քաղաքի կենտրոնում նման անշնորհք, անփույթ արձան տեղադրել Tue, 13 Oct 2026 17:15:20…

23 րոպե ago

240 գիտնական բաց նամակ է հղել Փաշինյանին ու Ռուբինյանին

240 գիտնական բաց նամակ է հղել Փաշինյանին ու Ռուբինյանին Tue, 13 Oct 2026 17:05:59 +0400…

32 րոպե ago

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ փոխանակվում է հետախուզական տեղեկություններով. ԱՄՆ սենատոր

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ փոխանակվում է հետախուզական տեղեկություններով. ԱՄՆ սենատոր Tue, 13 Oct 2026 17:00:07 +0400…

38 րոպե ago

Պետությունն այս մոր նման պիտի լինի․․․

Պետությունն այս մոր նման պիտի լինի․․․ Tue, 13 Oct 2026 16:45:18 +0400 Մանկությանս մի դրվագ…

53 րոպե ago

Գյումրիում 8 անձ ձերբակալվել է

Գյումրիում 8 անձ ձերբակալվել է Tue, 13 Oct 2026 16:39:20 +0400 Կաշառք տալու և ստանալու…

59 րոպե ago