Հայկական էլիտայի խնդիրը

Հայկական էլիտայի խնդիրը

Mon, 27 Apr 2026 09:00:19 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայկական էլիտայի խնդիրը

Երբ խոսում եմ էլիտայի մասին, նկատի չունեմ պարզապես հարուստներին կամ իշխանավորներին, այլ այն շերտը, որը կրում է պատասխանատվություն, ունի տեսլական և արժեհամակարգային հենք։

Հայոց ցեղասպանության համատեքստում մենք հաճախ խոսում ենք մարդկային ու տարածքային հսկայական կորուստներից, սակայն ցեղասպանությունը նաև, եթե ոչ առաջին հերթին, հայկական էլիտայի ծրագրված ոչնչացումն էր։

Հայկական էլիտային (ոչ միայն հայկական) հաջորդ կազմակերպված հարվածը (իհարկե անհամեմատելի Հայոց ցեղասպանության հետ) ԽՍՀՄ առաջին տասնամյակներում էր, որին, սակայն, հաջորդեցին էլիտայի ձևավորման համար նպաստավոր պայմանների ու համակարգերի ստեղծում ԽՍՀՄ ներսում։ Այդ նույն տասնամյակներին հայկական էլիտան վերածնվում էր նաև Սփյուռքում։

Հետո Արցախյան առաջին պատերազմն էր, որի ժամանակ չկար կազմավորված բանակ. մեծապես կամավորական սկզբունքով կազմված ջոկատներն էին որոշիչ, իսկ կամավոր պատերազմ են գնում խիստ որոշակի արժեհամակարգ ունեցող մարդիկ՝ արժեհամակարգ, որը բնորոշ է ազգային էլիտային։ ԽՍՀՄ տարիներին Սովետական Հայաստանում ու հայկական Սփյուռքում ձևավորված էլիտան էլ հենց մեծապես որոշեց պատերազմի ելքը։

Հետո արդեն տնտեսական դժվարության շրջանն էր ու ոչ լավագույն պայմանները՝ էլիտայի ձևավորման ու պահպանման համար։

Հիմա մենք ամենավառ կերպով տեսնում ենք այս բոլորի հետևանքները։

Բայց եթե Ցեղասպանության հետևանքով ոչնչացված հայկական էլիտան ձևավորվել էր Կ. Պոլսից մինչև Թիֆլիս գործող բարձրակարգ հայկական վարժարաններում, եվրոպական համալսարաններում սովորելու արդյունքում,

եթե սովետական շրջանում ազգային էլիտան ձևավորվեց «Ոսկե սերնդի» հիման վրա՝ պետական հստակ կրթական, գիտական, մշակութային քաղաքականության արդյունքում,

այսօր հայկական էլիտան ձևավորվում է Արցախյան շարժման փշրանքների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության գոյության համար մղվող պայքարում։ Այս պայքարն այս իմաստն էլ ունի. եթե ուզում ենք իսկապես կենսունակ ու իսկապես հայկական պետություն, այս պայքարը պետք է ավարտվի հայկական մտածողության առանցքով էլիտայի ձևավորման համար անհրաժեշտ համակարգերի կառուցմամբ։

Առանց իսկապես հայկական մտածողություն ունեցող էլիտայի չենք ունենալու ռազմավարական մտածողություն. միայն սեփական շահերի մասին մտածողներով չենք կարողանալու կառուցել կենսունակ Հայաստան։ Ընդհանրապես չենք կարողանալու հաղթահարել մեր մարտահրավերներից և ոչ մեկը։

Մեզ հարկավոր է հայկական էլիտա, որը վերջին մեկ դարում հետևողական ոչնչացվել է, թիրախավորվել ու արդյունքում գրեթե վերացել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՔՊ-ին երկու ձայն է պակասում

ՔՊ-ին երկու ձայն է պակասում Mon, 08 Jun 2026 11:15:46 +0400 Այս պահին Կենտրոնական ընտրական…

16 րոպե ago

ՌԴ-ն նոր «անակնկալ» ունի Հայաստանի համար․ ի՞նչ կապ ունի Թուրքիան

ՌԴ-ն նոր «անակնկալ» ունի Հայաստանի համար․ ի՞նչ կապ ունի Թուրքիան Mon, 08 Jun 2026 11:00:33…

31 րոպե ago

Մոսկվայում սպասում են ընդդիմության քայլերին

Մոսկվայում սպասում են ընդդիմության քայլերին Mon, 08 Jun 2026 10:59:26 +0400 Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության…

32 րոպե ago

Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. որ ուժը քանի մանդատ կունենա

Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. որ ուժը քանի մանդատ կունենա Mon, 08 Jun 2026 10:48:45…

43 րոպե ago

Հաղթանակը նոր ծնված երեխա է, կենդանի պիտի ծնվի․․․

Հաղթանակը նոր ծնված երեխա է, կենդանի պիտի ծնվի․․․ Mon, 08 Jun 2026 10:45:13 +0400 Հայկական…

46 րոպե ago

Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին Mon, 08 Jun 2026 10:30:16 +0400 Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել…

1 ժամ ago