Հայկական էլիտայի խնդիրը

Հայկական էլիտայի խնդիրը

Mon, 27 Apr 2026 09:00:19 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայկական էլիտայի խնդիրը

Երբ խոսում եմ էլիտայի մասին, նկատի չունեմ պարզապես հարուստներին կամ իշխանավորներին, այլ այն շերտը, որը կրում է պատասխանատվություն, ունի տեսլական և արժեհամակարգային հենք։

Հայոց ցեղասպանության համատեքստում մենք հաճախ խոսում ենք մարդկային ու տարածքային հսկայական կորուստներից, սակայն ցեղասպանությունը նաև, եթե ոչ առաջին հերթին, հայկական էլիտայի ծրագրված ոչնչացումն էր։

Հայկական էլիտային (ոչ միայն հայկական) հաջորդ կազմակերպված հարվածը (իհարկե անհամեմատելի Հայոց ցեղասպանության հետ) ԽՍՀՄ առաջին տասնամյակներում էր, որին, սակայն, հաջորդեցին էլիտայի ձևավորման համար նպաստավոր պայմանների ու համակարգերի ստեղծում ԽՍՀՄ ներսում։ Այդ նույն տասնամյակներին հայկական էլիտան վերածնվում էր նաև Սփյուռքում։

Հետո Արցախյան առաջին պատերազմն էր, որի ժամանակ չկար կազմավորված բանակ. մեծապես կամավորական սկզբունքով կազմված ջոկատներն էին որոշիչ, իսկ կամավոր պատերազմ են գնում խիստ որոշակի արժեհամակարգ ունեցող մարդիկ՝ արժեհամակարգ, որը բնորոշ է ազգային էլիտային։ ԽՍՀՄ տարիներին Սովետական Հայաստանում ու հայկական Սփյուռքում ձևավորված էլիտան էլ հենց մեծապես որոշեց պատերազմի ելքը։

Հետո արդեն տնտեսական դժվարության շրջանն էր ու ոչ լավագույն պայմանները՝ էլիտայի ձևավորման ու պահպանման համար։

Հիմա մենք ամենավառ կերպով տեսնում ենք այս բոլորի հետևանքները։

Բայց եթե Ցեղասպանության հետևանքով ոչնչացված հայկական էլիտան ձևավորվել էր Կ. Պոլսից մինչև Թիֆլիս գործող բարձրակարգ հայկական վարժարաններում, եվրոպական համալսարաններում սովորելու արդյունքում,

եթե սովետական շրջանում ազգային էլիտան ձևավորվեց «Ոսկե սերնդի» հիման վրա՝ պետական հստակ կրթական, գիտական, մշակութային քաղաքականության արդյունքում,

այսօր հայկական էլիտան ձևավորվում է Արցախյան շարժման փշրանքների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության գոյության համար մղվող պայքարում։ Այս պայքարն այս իմաստն էլ ունի. եթե ուզում ենք իսկապես կենսունակ ու իսկապես հայկական պետություն, այս պայքարը պետք է ավարտվի հայկական մտածողության առանցքով էլիտայի ձևավորման համար անհրաժեշտ համակարգերի կառուցմամբ։

Առանց իսկապես հայկական մտածողություն ունեցող էլիտայի չենք ունենալու ռազմավարական մտածողություն. միայն սեփական շահերի մասին մտածողներով չենք կարողանալու կառուցել կենսունակ Հայաստան։ Ընդհանրապես չենք կարողանալու հաղթահարել մեր մարտահրավերներից և ոչ մեկը։

Մեզ հարկավոր է հայկական էլիտա, որը վերջին մեկ դարում հետևողական ոչնչացվել է, թիրախավորվել ու արդյունքում գրեթե վերացել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լեհաստանի վարչապետը ժամանեց Երևան

Լեհաստանի վարչապետը ժամանեց Երևան Sun, 03 May 2026 17:10:28 +0400 Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության…

3 րոպե ago

Կանադայի վարչապետը Երևանում «Քամանչա» ռեստորան է այցելել

Կանադայի վարչապետը Երևանում «Քամանչա» ռեստորան է այցելել Sun, 03 May 2026 17:09:56 +0400 Latest news…

3 րոպե ago

ՀՀ է ժամանել Չեխիայի վարչապետը

ՀՀ է ժամանել Չեխիայի վարչապետը Sun, 03 May 2026 17:08:14 +0400 Եվրոպական քաղաքական համայնքի (EPC)…

5 րոպե ago

Այսօր մեզ համար հարցը սա է․ մենք ինչպե՞ս ենք նայում խաչին․ Տեր Հեթում

Այսօր մեզ համար հարցը սա է․ մենք ինչպե՞ս ենք նայում խաչին․ Տեր Հեթում Sun, 03…

13 րոպե ago

Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրմենիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թխտերաբեմ․ Շարմազանով

Սրանց նպատակը Հայաստանը «Ուկրմենիա» սարքելն է ու ՀՀ-ն դարձնել միջազգային ուժային կենտրոնների բախման թխտերաբեմ․ Շարմազանով…

26 րոպե ago

Ավտորիտար երկիր Հայաստանս

Ավտորիտար երկիր Հայաստանս Sun, 03 May 2026 16:45:33 +0400 Ժողովրդավարական երկրներում ընտրություններով իշխանության փոխվելն անհրաժետ…

28 րոպե ago