«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը. Ավանեսով

«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը. Ավանեսով

Mon, 27 Apr 2026 10:15:14 +0400


Երկու օր առաջ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հերթական անգամ ահազանգեցին, որ Արցախի խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, կանգնած է կանխամտածված ոչնչացման իրական և անմիջական վտանգի առջև։ Այս ահազանգը պարզապես հերթական մտահոգությունը չէ, այլ փաստական հիմքեր ունեցող լուրջ նախազգուշացում, որը վկայում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական և նպատակային ոչնչացման քաղաքականության շարունակության մասին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բաքվի բռնապետական վարչակարգի քարոզչական մեքենայի անձնական սպասարկու դարձած բլոգեր Քյամրամ Ռազմավարը հրապարակել է հերթական լուսանկարը, որը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական իշխանությունները չեն հրաժարվել Արցախի ինքնության կարևորագույն խորհրդանիշներից մեկը վերացնելու մտադրությունից։ Լուսանկարի հրապարակումը դժվար է դիտարկել որպես պատահականություն․ այն առավելապես տեղավորվում է պետական մակարդակով իրականացվող հոգեբանական և տեղեկատվական ճնշման քաղաքականության շրջանակներում, որի նպատակը ոչ միայն հուշարձանի ֆիզիկական ոչնչացումն է, այլև Արցախի հայկական պատմամշակութային ինքնության հիշողության ջնջումը։

«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վաղուց արդեն դուրս է եկել պարզապես ճարտարապետական կամ քանդակագործական արժեք լինելու սահմաններից։ Այն մարմնավորում է Արցախի հայության պատմական ներկայությունը, ինքնության անքակտելիությունը և հայրենի հողի հետ հազարամյակների կապը։ Հենց այդ պատճառով էլ այն դարձել է Բաքվի ռեժիմի թիրախներից մեկը։ Ադրբեջանի իշխանությունների համար նման խորհրդանիշների գոյությունը անհերքելի ապացույց է Արցախի հայկական պատկանելության, և դրանց ոչնչացումը ծառայում է պատմության կեղծման ու մշակութային ցեղասպանության քաղաքականությանը։

Ադրբեջանի գործողությունները վաղուց արդեն դուրս են եկել վանդալիզմի սովորական դրսևորումների շրջանակներից և ստացել են համակարգված մշակութային ցեղասպանության բնույթ։ Հայկական եկեղեցիների, խաչքարերի, հուշարձանների և պատմական կոթողների հետևողական ոչնչացումը մեկ ամբողջական ռազմավարության մաս է, որի նպատակն է վերացնել հայկական հետքը Արցախում և տարածաշրջանում։ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի դեմ ուղղված սպառնալիքը հենց այդ նույն քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։

Միջազգային հանրության լռությունը այս իրավիճակում ոչ պակաս մտահոգիչ է։ Երբ աշխարհի աչքի առաջ վտանգվում է մի ժողովրդի ինքնության խորհրդանիշը, լռությունը վերածվում է հանցավոր անտարբերության։ Եթե այս հուշարձանը ոչնչացվի, դա կլինի ոչ միայն հայկական մշակութային ժառանգության դեմ հերթական ոտնձգությունը, այլ նաև միջազգային իրավունքի, մշակութային արժեքների պահպանության մասին բոլոր հռչակագրերի և կոնվենցիաների բացահայտ արհամարհում։

Այսպիսով, առկա բոլոր փաստերը վկայում են, որ Բաքվի բռնապետական վարչակարգը նպատակ ունի շարունակել Արցախի հայկական մշակութային ժառանգության վերացման իր քաղաքականությունը, և «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է այդ հակահայկական ռազմավարության հերթական թիրախը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանի սահմանին լարված վիճակ է

Ռուսաստանի սահմանին լարված վիճակ է Tue, 18 Aug 2026 01:30:07 +0400 Շվեդիայի ռազմաօդային ուժերի ռադիոէլեկտրոնային…

4 ժամ ago

«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել

«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել Tue, 18 Aug 2026 00:55:03 +0400 Պաշտպանության նախարար…

4 ժամ ago

Հուսահատ դիմեցին Պուտինին․ այ սա էին կանխատեսել

Հուսահատ դիմեցին Պուտինին․ այ սա էին կանխատեսել Tue, 18 Aug 2026 00:30:21 +0400 Գազայի հատվածից…

5 ժամ ago

Իրանը ցուցադրել է ամերիկյան խոցված սպառազինությունները

Իրանը ցուցադրել է ամերիկյան խոցված սպառազինությունները Mon, 17 Aug 2026 23:45:04 +0400 Իրանում ցուցադրել են…

6 ժամ ago

Աղմկոտ սիրավեպ եւ տարօրինակ դատական պահանջ

Աղմկոտ սիրավեպ եւ տարօրինակ դատական պահանջ Mon, 17 Aug 2026 23:30:14 +0400 Ամերիկացի նախկին սենատոր…

6 ժամ ago

Թուրքիան աշխարհում ծխողների թվով երկրորդն է

Թուրքիան աշխարհում ծխողների թվով երկրորդն է Mon, 17 Aug 2026 23:15:12 +0400 Թուրքիայի առողջապահության նախարար…

6 ժամ ago