Մինչ ՀՀ իշխանությունը մոռացության է փորձում տալ, սփյուռքում պայքարում են

Մինչ ՀՀ իշխանությունը մոռացության է փորձում տալ, սփյուռքում պայքարում են

Mon, 27 Apr 2026 11:45:23 +0400


Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Իսպանիայի Վալենսիա քաղաքում։

«Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ տեղի համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Միսլատայում տեղակայված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Կենաց Խաչ» հուշակոթողի մոտ, որտեղ անցկացվել է խնկարկման արարողություն։ Միջոցառումը մեկնարկել է ծաղիկների զետեղմամբ, որին հաջորդել է մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ անմեղ զոհերի։

Արարողությանը ներկա են եղել քաղաքապետարանի ավագանու ներկայացուցիչները։ Ելույթներով հանդես են եկել ինչպես տեղի պաշտոնյաները, այնպես էլ հայկական համայնքի ներկայացուցիչները։

«Հրապարակ»-ի հետ զրույցում «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանւ նշեց, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է շարունակել պայքարը արդարության և ցեղասպանության միջազգային լիարժեք ճանաչման համար։

«Մենք այժմ գտնվում ենք Իսպանիայի հայկականության էպիկենտրոնում, որտեղ հիմնադրվել է առաջին հայկական կազմակերպությունն ու դպրոցը, կառուցվել է ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող առաջին հուշարձանը։ Սա նաև այն քաղաքն է, որը դեռ 2013 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,– ասաց նա։

Նկատենք, որ թեև Հայաստանի իշխանությունները փորձում են թեման մղել երկրորդ պլան, սփյուռքը շարունակում է հետևողական պայքարը։

«Մեր պայքարը շարունակվում է։ Մենք հասնելու ենք մեր նպատակին»,– ասաց Ղուկասյանը։

Ուշագրավ է նաև, որ նրա խոսքով`իրենց ելույթներում իսպանացի ավագանու խոսնակները ևս ընդգծել են, որ շարունակելու են հետևողական լինել ցեղասպանության ճանաչման գործընթացում։

Հիշեցնենք, որ մինչ օրս Իսպանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են 6 ինքնավար մարզ և 45 քաղաք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գիտեիք, որ «Ուժեղ Հայաստանը» մասնակցելու է ընտրություններին․ Հարցում․ Իջևան

Գիտեիք, որ «Ուժեղ Հայաստանը» մասնակցելու է ընտրություններին․ Հարցում․ Իջևան Mon, 27 Apr 2026 17:00:53 +0400…

7 րոպե ago

Երբ է լուծվելու հեղուկ գազի խնդիրը

Երբ է լուծվելու հեղուկ գազի խնդիրը Mon, 27 Apr 2026 16:57:54 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության…

10 րոպե ago

Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես

Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես Mon, 27 Apr…

22 րոպե ago

Արթուր Ավանեսյանի գործով մանրամասներ

Արթուր Ավանեսյանի գործով մանրամասներ Mon, 27 Apr 2026 16:43:25 +0400 Latest news from Secure News…

24 րոպե ago

Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն են տալիս, թոշակառուին՝ 10 հազար․ Հարցում․ Իջևան

Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն են տալիս, թոշակառուին՝ 10 հազար․ Հարցում․ Իջևան Mon, 27…

37 րոպե ago

Միգուցե այդ մարդկա՞նց էլ խայտառակեք, ինչպես գեներալ Մանվելին արեցիք

Միգուցե այդ մարդկա՞նց էլ խայտառակեք, ինչպես գեներալ Մանվելին արեցիք Mon, 27 Apr 2026 16:15:39 +0400…

52 րոպե ago