Ես մանկապի՞ղծ եմ․․․

Ես մանկապի՞ղծ եմ․․․

Mon, 27 Apr 2026 13:00:25 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է Քոուլ Թոմաշ Ալենի «մանիֆեստին», որը շաբաթ օրը կրակ էր բացել Վաշինգտոն Հիլթոն հյուրանոցում:

Ամերիկացի առաջնորդը այդ պահին շենքում էր: Հարձակումից առաջ Ալենը մոտ 1100 բառանոց հաղորդագրություն է ուղարկել իր ընտանիքին, որը լրատվամիջոցները անվանել են «մանիֆեստ»: Տեքստը ներառում է հետևյալ տողը. «Ես այլևս թույլ չեմ տա, որ պեդոֆիլը, բռնաբարողը և դավաճանը կեղտոտեն իմ ձեռքերը իրենց հանցագործություններով» (նկատի ունենալով Թրամփին, որը մեղադրվում է հանգուցյալ միլիարդատեր մանկախիղծ Ջեֆրի Էպշտեյնի հետ կապերի մեջ):

Ալենի հայտարարությանը լրագրողի արձագանքին ի պատասխան՝ Թրամփն ասել է.

«Դե, ես սպասում էի, որ դուք կարդաք դա, որովհետև գիտեի, որ կկարդաք: Դուք սարսափելի մարդիկ եք: Բացարձակապես սարսափելի մարդիկ: Այո, նա է դա գրել: Բայց ես… ես բռնաբարող չեմ: Ես ոչ մեկին չեմ բռնաբարել: Ես պեդոֆիլ չեմ: Շատ եմ ցավում, բայց ես պեդոֆիլ չեմ։ Կարդացե՞լ եք այս անհեթեթությունը, որը գրել է որևէ հիվանդ մարդ։ Նրանք ինձ ներքաշում են ամեն ինչի մեջ, չնայած դա ինձ հետ կապ չունի։ Ես լիովին արդարացա։

Ձեր ընկերներն էին, որոնք գտնվում էին ցանկապատի մյուս կողմում, ներգրավված էին Էպշտեյնի գործի և այդ ամենի մեջ։ Բայց ես ինքս ինձ ասացի. «Գիտեք, ես այս հարցազրույցը տալու եմ»։ Ես կարդացի մանիֆեստը։ Գիտեք, որ Քոուլ Թոմաշ
Ալենը հիվանդ մարդ է։ Դուք պետք է ամաչեք դա մեջբերելու համար, որովհետև ես այդպիսին չեմ», – ասել է ԱՄՆ նախագահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ինչ է սպասվում վաղը Արարատի մարզում. քաղաքացիներին կոչ է արվել

Ինչ է սպասվում վաղը Արարատի մարզում. քաղաքացիներին կոչ է արվել Mon, 27 Jul 2026 17:00:00…

16 րոպե ago

Երրորդ հաղթանակը Բաքվում

Երրորդ հաղթանակը Բաքվում Mon, 27 Jul 2026 16:45:40 +0400 Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի…

30 րոպե ago

Հրդեհները սպառնում են ռազմական ձեռնարկություններին․ ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում

Հրդեհները սպառնում են ռազմական ձեռնարկություններին․ ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում Mon, 27 Jul 2026 16:30:06 +0400…

46 րոպե ago

Փաշինյանին հեռացնելու են հենց իր մարդիկ․․․

Փաշինյանին հեռացնելու են հենց իր մարդիկ․․․ Mon, 27 Jul 2026 16:15:11 +0400 Նիկոլ Փաշինյանի շրջապատը…

1 ժամ ago

Մահացու շոգն ավելի քան 3800 մարդու կյանք է խլել Իսպանիայում

Մահացու շոգն ավելի քան 3800 մարդու կյանք է խլել Իսպանիայում Mon, 27 Jul 2026 16:00:43…

1 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում

Արտակարգ իրավիճակ՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում Mon, 27 Jul 2026 15:45:15 +0400 Հուլիսի 26-ին՝ ժամը…

2 ժամ ago