Աննա Հակոբյանը դիմելու է, որ Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցեն

Աննա Հակոբյանը դիմելու է, որ Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցեն

Mon, 27 Apr 2026 14:24:32 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը այսօր հրատապ ասուլիս էր հրավիրել, որ հայտարարի, թե «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության գործողությունները խախտել են իր իրավունքները։ Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել վարչական դատարան, որի հիմքում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերն են։ Եթե դատարանը բավարարի դիմումը, հիմնադրամը կարող է ենթարկվել մինչև 6 միլիոն դրամի տուգանքի։ «Անկախ դիտորդ»-ը նշել է, որ գործող օրենսդրության համաձայն՝ ընտրությունների ժամանակահատվածում որոշ կազմակերպությունների կողմից բարեգործական գործունեությունը կարող է դիտարկվել որպես իրավախախտում։ Մասնավորապես, եթե կազմակերպության անվանումը կապվում է ընտրություններին մասնակցող կուսակցության հետ, կամ այն ղեկավարվում է տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից, ապա նման գործունեությունը կարող է առաջացնել վարչական պատասխանատվություն։ Դիտորդական առաքելության գնահատմամբ՝ «Իմ քայլը» հիմնադրամի անվանումը հանրային ընկալմամբ առնչվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, ինչի պատճառով ընտրական գործընթացների ընթացքում իրականացվող ծրագրերը կարող են դառնալ իրավական քննության առարկա։

Իհարկե, այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին օրենքի այդ կետը խախտելու համար քրեական պատասխանատվության են ենթարկում՝ ձերբակալում եւ կալանավորում, սակայն Աննա Հակոբյանը կարծում է, որ իրեն նույնիսկ վարչական պատիժ չպետք է հասնի։ Եւ նա նախահարձակ է եղել՝ այսօր ասուլիսում նա հայտարարեց, որ խախտվել են Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային կոնվենցիաներով երաշխավորված իր իրավունքները եւ ինքը պատրաստվում է իրավական քայլեր ձեռնարկել ինչպես «Անկախ դիտորդ»-ի, այնպես էլ դրա հետ կապված անձանց նկատմամբ։ Նա իր փաստաբանական թիմին հանձնարարել է ուսումնասիրել հնարավորությունը՝ Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցելու նպատակով հաղորդում ներկայացնելու, ինչպես նաև «Անկախ դիտորդ» կառույցի դեմ դատական հայց ներկայացնելու՝ հիմնադրամի հեղինակությանը և գործարար համբավին պատճառված վնասների փոխհատուցման պահանջով։

Ընդդիմությունը շատ բան ունի սովորելու Աննա Հակոբյանից եւ Նիկոլ Փաշինյանից, մասնավորապես, թե ինչպես կարելի է օրենք խախտել եւ պատիվ պահանջել, անգամ իր խախտումները նկատողների նկատմամբ քրեական գործեր հարուցելու պահանջ ներկայացնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել․ Տիգրան Դումիկյան

Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել․ Տիգրան Դումիկյան Mon, 05 Oct 2026 11:15:28 +0400 Անցած…

9 րոպե ago

Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանային «վեճերը» լուծելու մասին

Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանային «վեճերը» լուծելու մասին Mon, 05 Oct 2026 11:07:49 +0400 Վրաստանի վարչապետ…

17 րոպե ago

Զելենսկու մեղքով հարվածները կուժեղացվեն․ կոշտ հայտարարություն ՌԴ ՊՆ-ից

Զելենսկու մեղքով հարվածները կուժեղացվեն․ կոշտ հայտարարություն ՌԴ ՊՆ-ից Mon, 05 Oct 2026 11:00:13 +0400 Ռուսաստանի…

24 րոպե ago

Վստահ ենք՝ հայ ուսուցիչը պատվով կկատարի իր առաքելությունը և կդիմադրի այս կառավարությանը

Վստահ ենք՝ հայ ուսուցիչը պատվով կկատարի իր առաքելությունը և կդիմադրի այս կառավարությանը Mon, 05 Oct…

59 րոպե ago

Կհաջողվի՞ փրկել իրավիճակը. հավաքականը խաղում է այսօր

Կհաջողվի՞ փրկել իրավիճակը. հավաքականը խաղում է այսօր Mon, 05 Oct 2026 10:18:24 +0400 Այսօր Հայաստանի…

1 ժամ ago

Պարեկների վրա կրակողները ձերբակալվել են

Պարեկների վրա կրակողները ձերբակալվել են Mon, 05 Oct 2026 10:01:45 +0400 ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում…

1 ժամ ago