Ես ուրախ եմ, որ Նիկոլից պրծել եմ

Ես ուրախ եմ, որ Նիկոլից պրծել եմ

Mon, 27 Apr 2026 15:45:11 +0400


Այս մասին չէի գրի, եթե չհասկանայի, թե ինչքա՜ն մարդիկ են տառապում՝ Նիկոլ Փաշինյանի թատրոնում իրենց դերը խաղալիս։ Նրանք ձեզ երբեք չեն խոստովանի, բայց ծանր են նրանց ապրումները։ Այնպիսի իրավիճակ է, որ առաջը ջուր է, հետևը՝ սուր։ Ոչ կարող են ամեն ինչ թողնել ու հեռանալ՝ որովհետև նրանց ծառայությունը գին ունի, ոչ էլ կարող են ազատ մարդամեջ դուրս գալ ու ազատ շարժվել։

Իմ ասածները հիմնավորման կարիք չունեն, որովհետև ամեն օր ինքներդ եք տեսնում՝ նրանց թիկնազորով «տանում-բերում են»։ Եվ չնայած դրան՝ անընդհատ ընդհարումների մեջ են ժողովրդի հետ։ Եթե ընդհարում էլ չկա՝ անգամ անչափահաս պատանու դառը հայացքից սարսռում են ու ձերբակալում նրան։ Դիմացինի սառը, սաստող, պատասխանատվություն պահանջող հայացքը նրանց հիշեցնում է, թե ովքեր են իրենք, և որ ժողովուրդը չի սիրում իրենց։

Հեշտ չէ ազատվել Փաշինյանի կապանքներից, բայց ազատվողը ընկնում է մի այնպիսի երանության մեջ, որը ոչ մի ունեցվածքի հետ չես փոխի։

Կոնկրետ օրինակ բերեմ։ Թող ինձ ների Հովիկ Աղազարյանը, որ օրինակն իր վրա եմ բերում։ Երբ Նիկոլ Փաշինյանի կողքին էր, ականատես եմ եղել նրա և մարդկանց հանդիպումներին։ Երբեմն ինքս ինձ մտածում էի՝ այս մարդկանց թողնես՝ Հովիկին սաղ-սաղ կուտեն։ Ընդհարումների մասին էլ չխոսեմ։

Փաշինյանից «պոկվելը» Աղազարյանի վրա թանկ նստեց։ Փաշինյանը փորձեց նրան որպես մարդ զրոյացնել։ Չխորանալով մանրամասների մեջ՝ ավելացնեմ․ չնայած իշխանամետ էր, բայց մարդկայնորեն հաճախ մտածում էի՝ այս մարդը ո՞նց է դիմանում այդ հալածանքներին։

Երկար ժամանակ նրան չէի տեսել։ Եվ ահա վերջերս Սամվել Կարապետյանի դատի օրը նրան տեսնում եմ ամբոխի մեջ։ Ինչ-որ «պաֆկա» էր ձեռքին։ Նրա հանգիստ, հավասարակշռված ու ժպտացող դեմքը ինձ զարմացրեց։ Պատգամավորը ժողովրդի մեջ ազատ է, վայելում է իր հանգստությունը, իր խաղաղությունը և ակնհայտորեն գոհ է դրանից։

Հիշում եմ անցյալը և մտածում՝ ՔՊ-ական պատգամավորը առաջ կարո՞ղ էր մտնել մարդկանց մեջ ու ժպտալով քայլել։ Նայում էի կողքիններին՝ ոմանք զարմացած էին, բայց ժպտում էին։ Իսկ Հովիկ Աղազարյանի դեմքին կարդում էի՝ ես ուրախ եմ, որ Նիկոլից պրծել եմ։ Ես ուրախ եմ, որ ձեզնից մեկն եմ։

Ներողություն եմ խնդրում ՔՊ-ական նախկին պատգամավորից, որ իր փոխարեն ես եմ դա ասում, բայց պետք է ասեմ՝ առանձնապես մեծ հոգեբան պետք չէր լինել՝ դա հասկանալու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիան կարող է ռազմաբազա տեղակայել Սաուդյան Արաբիայում

Թուրքիան կարող է ռազմաբազա տեղակայել Սաուդյան Արաբիայում Wed, 07 Oct 2026 16:30:31 +0400 Թուրքիան կարող…

13 րոպե ago

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Wed, 07 Oct 2026 16:25:13 +0400…

18 րոպե ago

ՔՊ-ի դեմ ինքնապաշտպանական ջոկատ է պետք

ՔՊ-ի դեմ ինքնապաշտպանական ջոկատ է պետք Wed, 07 Oct 2026 16:15:41 +0400 Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ում…

27 րոպե ago

«Դպրոցական հեղափոխություն»․ վիրավորներ, ձերբակալվածներ, քաոս՝ Ֆրանսիայում

«Դպրոցական հեղափոխություն»․ վիրավորներ, ձերբակալվածներ, քաոս՝ Ֆրանսիայում Wed, 07 Oct 2026 16:00:13 +0400 Ֆրանսիայի ներքին գործերի…

43 րոպե ago

Մայր Աթոռի պահանջն է իրավունքի և օրենքի գերակայության ապահովում․ Խորհրդակցություն Եկեղեցու դեմ հակասահմանադրական քայլերի շուրջ

Մայր Աթոռի պահանջն է իրավունքի և օրենքի գերակայության ապահովում․ Խորհրդակցություն Եկեղեցու դեմ հակասահմանադրական քայլերի շուրջ…

52 րոպե ago

Երկու հայի և ադրբեջանցու հանցավոր գործարքի վերջաբանը․ 32-ամյա հային՝ ցմահ ազատազրկում

Երկու հայի և ադրբեջանցու հանցավոր գործարքի վերջաբանը․ 32-ամյա հային՝ ցմահ ազատազրկում Wed, 07 Oct 2026…

58 րոպե ago