Զրկել են քաղաքացիությունից

Զրկել են քաղաքացիությունից

Mon, 27 Apr 2026 20:30:14 +0400


Բահրեյնի իշխանությունները 69 անձի, այդ թվում՝ նրանց ընտանիքի անդամներին, քաղաքացիությունից զրկել են՝ Իրանի գործողություններին աջակցություն հայտնելու և օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցելու համար, հայտարարել է Թագավորության Ներքին գործերի նախարարությունը։

«Բահրեյնի քաղաքացիության մասին օրենքի 10/3 հոդվածի հիման վրա, որը նախատեսում է քաղաքացիությունից զրկում «Թագավորության շահերին վնաս հասցնելու կամ նրան հավատարմության պարտականությանը հակասող գործողությունների դեպքում», որոշում է կայացվել Բահրեյնի քաղաքացիությունից զրկել այն անձանց, ովքեր աջակցություն են հայտնել Իրանի թշնամական գործողություններին կամ զբաղվել են օտարերկրյա կազմակերպությունների դեմ լրտեսությամբ», – ասվում է նախարարության X-ում հրապարակված հայտարարության մեջ։

Ներքին գործերի նախարարությունը շեշտել է, որ բոլոր զրկվածները ծագումով Բահրեյնի քաղաքացիներ չեն։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ իրավասու մարմինները կշարունակեն վերանայել քաղաքացիության վերաբերյալ որոշումները։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության սկզբից ի վեր, Իրանի տարածքից Բահրեյնի ուղղությամբ արձակվել են հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Դրանց մեծ մասը որսացվել է, սակայն մի շարք հարձակումներ վնաս են հասցրել թագավորության ենթակառուցվածքներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՊՀ-ն որոշել է ուսուցիչներ վերապատրաստել

ԵՊՀ-ն որոշել է ուսուցիչներ վերապատրաստել Tue, 05 May 2026 21:15:44 +0400 ԵՊՀ-ից տեղեկացանք, որ մայր…

10 րոպե ago

Ահազանգ․ Գյումրու Ռիժկովի փողոցում միացված են միայն ՔՊ-ի քարոզչական պաստառները

Ահազանգ․ Գյումրու Ռիժկովի փողոցում միացված են միայն ՔՊ-ի քարոզչական պաստառները Tue, 05 May 2026 21:11:05…

15 րոպե ago

Մանիպուլյացիաների եւ իրականությունը գլխովին շրջելու հարցում Նիկոլ Փաշինյանը նորանոր բարձունքներ է նվաճում

Մանիպուլյացիաների եւ իրականությունը գլխովին շրջելու հարցում Նիկոլ Փաշինյանը նորանոր բարձունքներ է նվաճում Tue, 05 May…

18 րոպե ago

Ադրբեջանցուն ձերբակալել են՝ անչափահաս դստերը ամուսնության ստիպելու համար

Ադրբեջանցուն ձերբակալել են՝ անչափահաս դստերը ամուսնության ստիպելու համար Tue, 05 May 2026 21:00:31 +0400 Ադրբեջանում…

26 րոպե ago

Արդյունաբերական գոտիներ լինելու են բոլոր մարզերում․«Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Լիլիթ Մինասյան

Արդյունաբերական գոտիներ լինելու են բոլոր մարզերում․«Միասնության թևերի» տնտեսական թիմի անդամ Լիլիթ Մինասյան Tue, 05 May…

39 րոպե ago

Տնօրեն են նշանակել, բայց բանատեղ չեն դնում

Տնօրեն են նշանակել, բայց բանատեղ չեն դնում Tue, 05 May 2026 20:45:14 +0400 Պետական այցով…

41 րոպե ago