«Հլը ոնց ա է կռուտիտ ըլնում` տոչնի» նիկոլն ա», «Ընտանիքով շոուներ եք սարքում ու արանքում` հայի գլխին մի փորձանք բերում». քոմենթներ
Mon, 27 Apr 2026 21:15:21 +0400
Այսօր վարչապետի կինը` «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը «հրատապ ասուլիս» էր հրավիրել՝ «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից ապրիլի 22-ին հիմնադրամի դեմ Վարչական դատարան ներկայացված հայցադիմումի վերաբերյալ խոսելու։
Ասուլիսի սկզբում Աննա Հակոբյանը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. ««Անկախ դիտորդը»… քարոզչության ուղղակի փաստեր չի հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու Աննա Հակոբյանի կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ»:
Ընտրությունների նախաշեմին Հակոբյանը որոշել էր հասարակությանը համոզել, որ ինքը Նիկոլ Փաշինյանի և «Քաղպայմանագիր» կուսակցության հետ չի ասոցացվում, ինքը ոչ մեկի օգտին քարոզչություն չի անում: Սակայն պարզ չէ, թե «ասցոցացվել» ասելով ինքը ինչ նկատի ունի եւ ինչպես կարող է Աննա Հակոբյանը չասոցացվել Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի եւ իշխանության հետ:
Ասուլիսը լուսաբանող լրատվականների նյութերի ֆեյսբուքյան էջերում օգտատերերը իրար հերթ չտալով գրառումներ են անում` ծաղրում, քննադատում Աննա Հակոբյանի այս պահվածքը: Գրում են, որ վարչապետի կինը ստում է, կեղծում ու կոծկում իրականությունը և իրեն սրբի տեղ դնում: Մի քանի գրառում ներկայացնենք ձեզ.
Հեղինե Մանուկյան. «Ով այս սերունդասպան ու խաբեբա ամուսիններին ձայն տա, տնով տեղով գերդաստանով անիծվի։ Ամեն»:
Նունե Ավանեսյան. «Մարդ ու կին լավ կրուտիտներ են անում անընդհատ»:
Սուսաննա Վարժապետյան. «Վայ, էս ինչ զոհի կերպարի մեջա մտել»:
Նոնա Առաքելյան. «Յախքք, ուզում ա բարի դեմքով խոսա սատանան»:
Գայանե Ալեքսանյան. «Որ երկար ժամանակ չէիր երևում, լավ էր շատ»:
Անուշիկ Մարտիրոսյան. «Անմակարդակ, էսի լրիվ հայի համար ԴԱՐԴ ա:
Սա էլ արտասանության հետ խնդիրներ ունի, լոգոպետի կոնսուլտացիա է անհրաժեշտ»:
Արայիկ Բաբայան. «Հալալա քեզ, որ էտքանից հետո էդքան հավատացող ունեք»:
Համլետ Դարբինյան. «Հիմա ինչ եք ուզում խաղալ ժողջանի գլխին»:
Ժորա Առուստամյան. «Ի՞նչ ա կուռաժիտ ըլնում, մռթներին էլ ձևա տալիս, իբր բոմբա»։
Ալիսա Գրիգորյան. «Մուտիլովշչիկ մարդուն արժանի կնիկ»:
Վարդուհի Դարբինյան. «Հլը ոնց ա է կռուտիտ ըլնում։ «Տոչնի» նիկոլն ա»:
Անահիտ Գևորգյան. «Յախք, ընտանիքով շոուներ եք սարքում ու արանքը հայի գլխին մի փորձանք եք բերում, փորձում եք ձեր թատրոնով շեղել մեզ»:
Նունե Առաքելյան. «Ու այսքանից հետո սրանց հետևից գնացող կա»:
Լիանա Ավետյան. «Կրակի գաս այ ոջլոտ, վախտին քրջեր էիր հագնում, հիմի դիզայներ է քեզ հագցնում, լրբերը սրբեր են դարձել։ Ինքը անհայտացավ, Ալիևը անհայտացավ, էդ ինչ ֆոկուս էր……..»
Նաիրա Խաչատրյան. «Մարդուդ նման ստախոս ես»:
Արմեն Ղազարյան. «Եթե սա պայքարում ա սահմանադրական իրավունքի համար, մենք փաստորեն Թուրքիայում ենք»:
Մոնթե Գասպարյան. «Այ տգետ, դու` ուր, սահմանադրությունն` ուր…»:
Անահիտ Ալեքյան. «Գնա ընտանիքիդ Սահմանադրությունը պահի։ Տղայիդ գտի, միացեք ու ռադներդ քաշեք»։
Արևիկ Արտաշյան. «Բա Մեհրիբանին չե՞ս հրավիրում»:
Սվետլանա Գասպարյան. «Բոլորն էլ իրենց իրավունքների համար են պայքարում, բա ինչի եք ձերբակալում»:
Գևորգ Ավետիսյան. «Դիմիր էն ՄԻՊ Շապոկլյակին)) Իրավունքների խախտման մոմենտով։ Լրիվ ցիրկ եք սարքել»:
Ռիտա Դանիելյան. «Սա քո երկիրը չէ, սխալվում ես։ Դու ուղղակի վաղուց թուխս ես նստել հայի երկրում»:
Հ.Գ Ի դեպ` մենք երկար փնտրեցինք տարբեր լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի մեկնաբանությունների բաժնում, որպեսզի գոնե մի քանի դրական մեկնաբանություն գտնենք Աննա Հակոբյանի մասին, սակայն ապարդյուն: