«Հրապարակ»․ Միհրան Պողոսյանն Արցախի դրոշն իր տուն է տարել

«Հրապարակ»․ Միհրան Պողոսյանն Արցախի դրոշն իր տուն է տարել

Tue, 28 Apr 2026 08:00:19 +0400


Մոտ մեկ տարի առաջ Ռուսաստանում փակվեց Արցախի մշտական ներկայացուցչությունը, որը գործում էր երկար տարիներ։

Ներկայացուցչության գործառույթները մասամբ փոխանցվել են Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը՝ մեկ հաստիք ավելացնելու միջոցով: Մենք տեղեկացանք, որ ներկայացուցչության շենքի առջեւ դրված Արցախի դրոշն իր տուն է տարել Ռուսաստանում ապաստանած ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որը մասունքի պես այդ դրոշը հիմա պահում է իր տան մի անկյունում։

ԴԱՀԿ նախկին ղեկավարը, հիշեցնենք, 2019-ից հետախուզման մեջ է։ Նրան Հայաստանում մի շարք դրվագներով մեղադրանքներ են առաջադրվել` խոշոր չափերով գույքի հափշտակություն, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, փողերի լվացում եւ այլն։ 2023-ի մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց մեկ տոննա կոկաինի՝ Հայաստան ներմուծման փորձ բացահայտելու մասին, որը հայտնաբերվել էր նրա ընկերությունում։

Պողոսյանին մեղադրանք առաջադրվեց 250 միլիոն եվրոյի թմրամիջոցի մաքսանենգության գործով, չնայած թմրանյութի մասին հաղորդումը հենց ինքն էր տվել։

Միհրան Պողոսյանն անցած տարի կուսակցություն բացեց եւ նպատակ ուներ ընտրություններին մասնակցել, սակայն որեւէ ուժի հետ համագործակցությունը չկայացավ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դեմքը և մարմինը ձգելու նոր մեթոդ․ ի՞նչ է իրականում անում Էնդոլիֆտը

Դեմքը և մարմինը ձգելու նոր մեթոդ․ ի՞նչ է իրականում անում Էնդոլիֆտը Sat, 05 Sep 2026…

7 րոպե ago

Ինչ է ուզում Թուրքիան, ինչ է ասում Պուտինը, ինչպես է պատասխանում Փաշինյանը

Ինչ է ուզում Թուրքիան, ինչ է ասում Պուտինը, ինչպես է պատասխանում Փաշինյանը Sat, 05 Sep…

22 րոպե ago

Թրամփի հատուկ բանագնացները Մոսկվայում են

Թրամփի հատուկ բանագնացները Մոսկվայում են Sat, 05 Sep 2026 19:30:33 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի…

37 րոպե ago

Այդ գիրքը կամ որպես զուգարանի թուղթ կծառայի մի օր, կամ որպես «կուլյոկ»

Այդ գիրքը կամ որպես զուգարանի թուղթ կծառայի մի օր, կամ որպես «կուլյոկ» Sat, 05 Sep…

52 րոպե ago

Սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական Sat, 05 Sep 2026 19:00:30 +0400…

1 ժամ ago

Խեղճ Ալիեւը «յալվար» է, որ մեզ էժան էներգիա տա, ասում եք` բենզինը թանկացրե՞ց

Խեղճ Ալիեւը «յալվար» է, որ մեզ էժան էներգիա տա, ասում եք` բենզինը թանկացրե՞ց Sat, 05…

1 ժամ ago