«Հրապարակ». Այլեւս կարիք չունեն թաքցնելու իրենց դավադիր նպատակները

«Հրապարակ». Այլեւս կարիք չունեն թաքցնելու իրենց դավադիր նպատակները

Tue, 28 Apr 2026 11:15:04 +0400


Հարցազրույց քաղաքագետ, գրականագետ Անուշ Սեդրակյանի հետ

– 2021-ի ընտրություններից առաջ ՔՊ-ն բավականին հայանպաստ թվացող ծրագիր էր ներկայացրել` Արցախի դեօկուպացիա, գերիների վերադարձ, սահմանների ամրապնդում եւ այլն: Այժմ բացահայտ խոսում են իրենց դավադիր ու չար նպատակների մասին: Անգամ ծրագրում են գրում` Ադրբեջանի թելադրանքով Սահմանադրություն փոխել, եկեղեցու դեմ ասպատակում, մասնավորապես` ուզում են կաթողիկոսին հեռացնել եւ այլն: Ինչո՞ւ է ՔՊ-ն այս անգամ բացահայտ գործում:

– Անցյալ անգամ քողարկում էին բոլոր խնդիրները, նախ՝ որովհետեւ աշխարհաքաղաքական պայմանավորվածություններն այդքան ամուր չէին, եւ ժողովրդի դիմադրությունը, բարոյահոգեբանական վիճակն այսքան կոտրված չէր: Դրանք ստուգվում են տարբեր միջոցառումներով` համերգներ, օվերտոնի պատուհաններ, որոնք բացվում են, հայատյաց ու ապազգային լոզունգների կիրառում եւ նման բառապաշարով հաղորդակցվող աջակիցների ի հայտ գալ: Հետո՞ ինչ, որ նրանց բարոյահոգեբանական վիճակն ու ինտելեկտը միջինից ցածր են, դա ոչինչ չի նշանակում: Նրանք կան եւ ընտրազանգված են: Իշխանությունները հենվում են աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների, բացարձակ զիջողականության եւ իրենց ընտրազանգվածի ամենակերության վրա, նրանք այլեւս կարիք չունեն թաքցնելու իրենց բուն դավադիր նպատակները:

– Ի՞նչ տեղի ունեցավ ապրիլի 25-ին` ՀՀ քաղաքացու օրը:

– Այդ միջոցառումը բացարձակ նույն ոգով էր, ինչ նախորդ բոլոր միջոցառումները: Դեռեւս հռոմեական ժամանակներից ամբոխին գրավում էին «հացը եւ տեսարանները»: Քանի որ նախընտրական շրջան է, այս անգամ հացը տրվել էր վճարովի, որպեսզի այն որպես ընտրակաշառք չդիտվի, բայց բոլոր նրանք, ովքեր վաղուց չունեն բարոյահոգեբանական դիմադրություն եւ ունեն հեղհեղուկ արժեքային համակարգ, շատ հեշտ գնացին այդ «անվնաս» գործարքին: Մտածում են` դե ի՞նչ ենք անում որ, ուղղակի գնում ենք համերգ դիտելու, հո սա քաղաքական միջոցառում չէ՞։ Սակայն մենք տեսնում ենք, որ իրականում արժեքային համակարգ չունեցող տեսակը դատապարտված է: Կարծում եմ, որ եթե մենք ունենայինք ազգային արժեհամակարգ, իրավիճակը կլիներ այլ: Ֆրանսիայում եթե ժամանակին չլինեին կապիտուլյացիոն տրամադրություններ, Ֆրանսիան չէր ենթարկվի կապիտուլյացիայի: Ֆրանսիան իր ազգային ինքնությունը վերագտավ բացառապես արտաքին աշխարհաքաղաքական գործոնների ազդեցության տակ, նույն Չերչիլի եւ մյուսների ազդեցության ներքո: Այժմ աշխարհաքաղաքական պրոցեսները մեզ թելադրում են լրիվ հակառակը, իսկ մենք չունենք ներքին բարձր արժեհամակարգ:

– Ծրագրում գրել են, որ համագործակցելու են սփյուռքի այն կառույցների հետ, որոնք ունեն պետականամետ դիրքորոշում: Այսինքն` իրենց չքննադատող կառույցների հետ:

– Հայաստանում վաղուց պետության եւ իշխանության մեջ որոշ ուժեր դրել են հավասարություն: Բոլոր նրանք, ովքեր այդ ուղեծրում են, նպաստում են երկրի քայքայմանը: Կլինեն սփյուռքահայության ներկայացուցիչներ, թե որոշ հոգեւորականներ, նրանք իրենց այսրոպեական օգուտի համար մի ողջ ազգային պատմություն են ոչնչացնում: Դե, իսկ իրեն քննադատողների հետ ինչո՞ւ պետք է համագործակցի` քննադատողներին ամեն գնով հեռացնում են իրենց ճանապարհից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանի հայտարարություն, TRIPP-ի նախագծման աշխատանքների մեկնարկ, Եկեղեցի՝ դատական գործեր․ Օրվա թոփ լուրերը

Փաշինյանի հայտարարություն, TRIPP-ի նախագծման աշխատանքների մեկնարկ, Եկեղեցի՝ դատական գործեր․ Օրվա թոփ լուրերը Thu, 22 Oct…

11 րոպե ago

TOM FORD բրենդը գալիս է Հայաստան

TOM FORD բրենդը գալիս է Հայաստան Thu, 22 Oct 2026 23:08:41 +0400 Հայաստան է գալիս…

17 րոպե ago

Վեյփինգի պատճառով հայտնի երգչուհու ձայնը վնասվել է

Վեյփինգի պատճառով հայտնի երգչուհու ձայնը վնասվել է Thu, 22 Oct 2026 23:00:09 +0400 Ամերիկացի հայտնի…

26 րոպե ago

Ուկրաինայի բնակչությունը նվազել է

Ուկրաինայի բնակչությունը նվազել է Thu, 22 Oct 2026 22:52:05 +0400 Ուկրաինայի բնակչությունը 2026 թվականի կեսերին…

34 րոպե ago

Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան

Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան Thu, 22 Oct 2026 22:47:17…

39 րոպե ago

Որտե՞ղ էին երեխաները. Սիսիանում հայտնաբերել են կորած անչափահասներին

Որտե՞ղ էին երեխաները. Սիսիանում հայտնաբերել են կորած անչափահասներին Thu, 22 Oct 2026 22:45:23 +0400 ՇՄՆ…

40 րոպե ago