«Օրին-2026». Հատուկ զեկույց № 11

«Օրին-2026». Հատուկ զեկույց № 11

Tue, 28 Apr 2026 11:25:46 +0400


Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և ՀՀ ԱԺ ընտրությունների համընկման վարչական ռեսուրսի չարաշահման հնարավոր ռիսկերի մասին

Ս․թ․ մայիսի 4-ին Երևանում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի կազմակերպման հանձնաժողովի նախագահն է Վարչապետի աշխատակազմի և միաժամանակ իշխող կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարը։ Հայաստանի միջազգային հեղինակության համար անկասկած մեծ նշանակություն ունեցող այս միջոցառումը, ցավոք համընկնում է ՀՀ ԱԺ ընտրական գործընթացների, այն էլ՝ ամենաթեժ փուլի հետ։

Նման մասշտաբի միջազգային միջոցառման անցկացումը քվեարկությունից օրեր առաջ, ինչպես նաև, արդեն իսկ արձանագրված վարչական ռեսուրսի զանգվածային ենթադրյալ չարաշահումները, ստեղծում են աննախադեպ ռիսկային իրավիճակ Հայաստանի համար կարևոր ընտրություններում, որի հետևանքով «ՕՐԻՆ-2026»-ն առաջարկում է նախորոք իրականացնել մի շարք աննախադեպ, սակայն անհրաժեշտ միջոցառումներ հանուն իրական ժողովրդավարության, այդ թվում, Գագաթնաժողովի հեղինակության պաշտպանման համար, մասնավորապես՝

1. Շահերի բախում. Հատուկ մտահոգության տեղիք է տալիս այն փաստը, որ Գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահն է իշխող կուսակցության նախընտրական շտաբի պետը։ Հնարավոր շահերի բախումից խուսանավելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում փոխել հանձնաժողովի նախագահին զերծ պահելով միջազգային այս հեղինակավոր միջոցառումը կուսակցական շահերի սպասարկումից։

2. Պատվիրակության ղեկավարում․ Հաշվի առնելով ԱԺ 2026 ընտրություններում արդեն իսկ արձանագրված վարչական ռեսուրսի զանգվածային ենթադրյալ չարաշահումները ՀՀ Վարչապետի կողմից /տե՛ս կից/ և բացառելու իշխող կուսակցության կողմից Գագաթնաժողովի քարոզչական հարթակի հնարավոր օգտագործումն, արդար և ժողովրդավարական կլինի, որ ՀՀ պաշտոնեական պատվիրակությունը գլխավորի փոխվարչապետերից որևէ մեկը։

3. Հավասարության սկզբունքի պահպանում

3․1․ Բացառել ԱԺ 2026թ․ ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին մասնակցել Գագաթնաժողովի պաշտոնական արարողություններին կամ ելույթներին։

3․2․ Եթե իշխող ուժի ընտրական ցուցակի առաջնորդ Վարչապետը, հանդես է գալիս ելույթով, ապա ձայնի իրավունք տալ նաև մյուս ընտրական ցուցակների առաջնորդներին (կարող է կիրառվել ընտրանքային մոտեցում)։

4. Միջազգային հատուկ դիտարկում․ Հիմք ընդունելով Վարչական ռեսուրսի կանխարգելման ուղեցույցի II.B.1.1. դրույթը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը սահմանել հատուկ դիտարկում գագաթնաժողովի ողջ ընթացքի նկատմամբ՝ կանխելու պետության և իշխող կուսակցության նույնացման հնարավոր դեպքերը։

«ՕՐԻՆ-2026»
Ռուբեն Թորոսյան
ՀՀ պատգամավորական ակումբի Պատվավոր Նախագահ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել

Պավել Դուրովը՝ «ահաբեկչի դիմակով»․ Telegram-ի հիմնադիրը նոր գրառում է արել Wed, 29 Jul 2026 23:45:25…

32 րոպե ago

Ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի վրա

Ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի վրա…

48 րոպե ago

Դատարանը երկամսյա տնային կալանք կիրառեց Արա Նախշքարյանի նկատմամբ

Դատարանը երկամսյա տնային կալանք կիրառեց Արա Նախշքարյանի նկատմամբ Wed, 29 Jul 2026 23:29:35 +0400 Րոպեներ…

48 րոպե ago

Մի երկու ամսով կալանք կտան, մի երկու ամիս էլ՝ տնային կալանք, հետո՝ վարչական վերահսկողություն ու էդպես էս գործը դատարանում կփլուզվի

Մի երկու ամսով կալանք կտան, մի երկու ամիս էլ՝ տնային կալանք, հետո՝ վարչական վերահսկողություն ու…

57 րոպե ago

Հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են

Հարսանիքի ժամանակ փեսացուին դանակահարել են Wed, 29 Jul 2026 23:15:32 +0400 Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքում…

1 ժամ ago

Կորել է 14-ամյա Վահեն

Կորել է 14-ամյա Վահեն Wed, 29 Jul 2026 23:11:26 +0400 Կորել է 14 տարեկան երեխա`…

1 ժամ ago