Գորիսի «պալմաները». Էկզոտիկ նորո՞ւյթ, թե՞ պատմական դիմագծի կորուստ

Գորիսի «պալմաները». Էկզոտիկ նորո՞ւյթ, թե՞ պատմական դիմագծի կորուստ

Tue, 28 Apr 2026 14:15:14 +0400


​Գորիսը՝ Հայաստանի ամենաինքնատիպ և պահպանված ճարտարապետական դիմագիծ ունեցող քաղաքներից մեկը, վերջերս հայտնվել է բուռն քննարկումների կենտրոնում: Պատճառը քաղաքապետ Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ քաղաքի փողոցներում տնկված արմավենիները` պալմաներն են: Այս քայլը հասարակության շրջանում առաջացրել է հակասական արձագանքներ՝ հիացմունքից մինչև սուր քննադատություն:

Գորիսի գլխավոր առավելությունը նրա իսկությունն է: Քաղաքը հայտնի է իր խիստ ու վեհ լեռնային լանդշաֆտով, գորշ-կապտավուն տուֆակերտ տներով և փայտյա պատշգամբներով: Գորիսը քաղաք է, որ ամեն մի քար շնչում է Սյունյաց ավանդույթներով:
Արմավենին ասոցացվում է տրոպիկական, ծովափնյա կամ միջերկրածովյան մշակույթի հետ: Գորիսի լեռնային խստաշունչ կլիմայի և հնամենի քարե շինությունների ֆոնին այն շատերի համար դիտվում է որպես «օտար մարմին»:

Պատմական քաղաքներում կանաչապատումը սովորաբար իրականացվում է տեղական ծառատեսակներով (սոսի, լորենի, բարդի), որոնք ընդգծում են տեղի բնաշխարհը: Դենդրոլոգներից ոմանց գնահատմամբ, արմավենիների ներմուծումը կարող է քաղաքի լուրջ կերպարը վերածել «կիտչի»՝ փորձելով արհեստականորեն կրկնօրինակել այլ կլիմայական գոտիների:
​«Մեր քաղաքը Դուբայ չէ։

​Որպես տեղացի, ով ապրում և շնչում է այս քաղաքով, հարցին նայում ենք ոչ միայն էսթետիկայի, այլև «թասիբի» տեսանկյունից:
​Գորիսը սովորական բնակավայր չէ, այն իր ներքին էներգետիկան ունի: Այս արմավենիները տնկելը նման է նրան, որ հին հայկական տարազի վրա ժամանակակից «բրենդային» պիտակ կպցնես: Գուցե սիրուն է թվում ինչ-որ մեկին, բայց դա մերը չէ, մեր պատմության ու մեր տեսակի հետ կապ չունի: Մենք սիրում ենք մեր քաղաքի խստությունը, ոչ թե արհեստական փայլը», — մեզ հետ զրույցում նշեցին մտահոգ գորիսեցիները:

​Մյուս կողմից, կա մի զանգված, որը ողջունում է քաղաքի բարեկարգման ցանկացած փորձ՝ համարելով, որ թարմությունը կարող է նոր շունչ հաղորդել զբոսաշրջությանը: Սակայն այստեղ էլ հարց է առաջանում՝ արդյո՞ք զբոսաշրջիկը Գորիս է գալիս արմավենի տեսնելու համար, թե՞ հենց այն եզակի քարանձավային ու տուֆակերտ միջավայրի, որը միայն Գորիսում կարող է գտնել:

Նկատենք նաև, որ​ էկզոտիկ բույսերի պահպանումը պահանջում է լրացուցիչ ռեսուրսներ, որոնք կարող էին ուղղվել տեղական բուսականության վերականգնմանը կամ պատմական հուշարձանների պահպանմանը։Ինչևէ, նշենք, որ ​քաղաքային իշխանությունների ցանկությունը՝ Գորիսն ավելի գրավիչ դարձնել, գովելի է, բայց մեթոդները պետք է համահունչ լինեն քաղաքի «հոգուն»: Գորիսի իրական արժեքը նրա ինքնատիպությունն է: Փորձելով նմանվել ուրիշին՝ պիտի ընդունենք, որ նսև վտանգում ենք կորցնել այն եզակին, որն արդեն ունենք:

​Գորիսը Դուբայ կամ Նիս չէ, Գորիսը մեր լեռնային հպարտությունն է, որտեղ սոսին ու տուֆը շատ ավելի խոսուն են, քան ցանկացած էկզոտիկ արմավենի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ

Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Tue, 28 Apr…

9 րոպե ago

Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ

Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Tue, 28 Apr 2026 23:30:55…

23 րոպե ago

Ես այսպիսի կզած նկար չունեմ Սերժ Սարգսյանի հետ, հպարտ եմ իմ կենսագրության համար. Արման Թաթոյանի ու Պետրոսի բանավեճը

Ես այսպիսի կզած նկար չունեմ Սերժ Սարգսյանի հետ, հպարտ եմ իմ կենսագրության համար. Արման Թաթոյանի…

36 րոպե ago

Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը

Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Tue, 28 Apr…

38 րոպե ago

«Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին

«Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Tue, 28 Apr 2026 23:00:19 +0400 «Գեղարդ»…

54 րոպե ago

Հոսանքի հարցը լուծեցին

Հոսանքի հարցը լուծեցին Tue, 28 Apr 2026 22:45:49 +0400 ՀԷՑ ղեկավարությունը, արձագանքելով «Հրապարակի» հոդվածին, /hraparak.am/…

1 ժամ ago