ՀԿԵ-ում նշել են Աշխատանքի պաշտպանության օրը

ՀԿԵ-ում նշել են Աշխատանքի պաշտպանության օրը

Tue, 28 Apr 2026 15:15:29 +0400


Ապրիլի 28-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նշել են Աշխատանքի պաշտպանության օրը, որը 2026 թվականին անցկացվում է «Բարենպաստ հոգեսոցիալական աշխատանքային միջավայր․ աշխատողների բարեկեցության և կազմակերպության ամրապնդման հիմք» խորագրի ներքո։

Նշմանը նախորդել է Աշխատանքի պաշտպանության շաբաթը, որի ընթացքում կազմակերպվել են տարբեր միջոցառումներ՝ ուղղված աշխատակիցների իրազեկվածության բարձրացմանը և անվտանգության հմտությունների զարգացմանը։ Մասնավորապես, անցկացվել են դասընթացներ՝ անհատական պաշտպանության միջոցների ճիշտ կիրառման, փաստաթղթերի վարման, ինչպես նաև աշխատանքի պաշտպանության տեղեկատվական նյութերի ձևավորման վերաբերյալ։ Իրականացվել են նաև այլ նախաձեռնություններ, որոնք նպաստում են աշխատանքի պաշտպանության համակարգի կատարելագործմանը։

Ապրիլի 28-ին ընկերության մասնագետները մասնակցել են նաև տեսական և գործնական վարպետության դասի Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում, որտեղ ներկայացվել են առաջին օգնության ցուցաբերման ժամանակակից մոտեցումներ և կիրառական հմտություններ՝ արտակարգ իրավիճակներում արդյունավետ արձագանքելու համար։

Աշխատանքի պաշտպանության բաժնի պետ Կարինե Համբարձումյանը նշել է, որ անվտանգության կանոնների պահպանումը հատկապես կարևոր է այն ոլորտներում, որտեղ տեխնիկական ռիսկերը բարձր են։ Նրա խոսքով՝ վտանգավոր գոտիներում վարքագծի ճիշտ մոդելը որոշիչ նշանակություն ունի, իսկ երբեմն սահմանափակումներն ու արգելքները հանդիսանում են կյանքի պահպանման միակ երաշխիքը։

Ընկերությունում շարունակում են մեծ ուշադրություն դարձնել աշխատանքի պաշտպանության ոլորտին՝ կարևորելով արտադրական վնասվածքների կանխարգելումը և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովումը։

28 апреля в ЮКЖД отметили День охраны труда

Компания «Южно-Кавказская железная дорога» 28 апреля традиционно отмечает День охраны труда, который в 2026 году в соответствии с решением Международной организации труда проходит под эгидой «Благоприятная психосоциальная рабочая среда: путь к процветанию работников и сильной организации».

До этого в компании прошла Неделя охраны труда, когда состоялись тренинги по навыкам и грамотному применению средств индивидуальной защиты, вопросам документооборота, оформлению информационных стендов по охране труда, а также иные мероприятия, направленные на повышение уровня организации работ по охране труда.

28 апреля профильные специалисты ЮКЖД приняли участие в программе проведения теоретического и практического мастер класса для инженеров по охране труда и пожарной безопасности на базе Российско-Армянского центра гуманитарного реагирования. Специалисты центра преподали теорию и продемонстрировали практику по оказанию первой помощи пострадавшим находящихся в сложных условиях окружающей среды, закрытых пространствах и аварийном автомобильном транспорте.
Начальник отдела охраны труда Карине Амбарцумян отметила: «Часто недооценивают риск там, где техника в сотни раз сильнее человека. Это касается железной дороги и транспортной отрасли в целом. Необходимо ясно представлять, что правила безопасности, которые порой кажутся лишними, существуют именно для таких моментов, когда они перестают казаться формальностью. Возможно, главный вывод здесь простой и холодный: опасные зоны не про смелость и не про случайность. Иногда дистанция и запрет – это единственное, что отделяет жизнь от необратимого».

В ЮКЖД традиционно уделяют повышенное внимание сфере охраны труда с целью профилактики травм и увечий на производстве, формированию эффективной и безопасной рабочей среды.

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը

Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Wed, 10 Jun 2026…

7 րոպե ago

Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, կբնութագրեմ մեկ բառով՝ սրիկայություն

Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, կբնութագրեմ մեկ բառով՝ սրիկայություն Wed, 10 Jun 2026 12:04:40…

11 րոպե ago

18 հազար գաղտնի քվեարկող է եղել, ոչ մեկ չգիտի էդ ովքեր են

18 հազար գաղտնի քվեարկող է եղել, ոչ մեկ չգիտի էդ ովքեր են Wed, 10 Jun…

15 րոպե ago

Ի՞նչ է սպառնում Համայն Ռուսիո պատրիարքին

Ի՞նչ է սպառնում Համայն Ռուսիո պատրիարքին Wed, 10 Jun 2026 12:00:18 +0400 Մոսկվայի և Համայն…

16 րոպե ago

«Հրապարակ». Մակրոնն իրավունք չունի՞ իր կատարած աշխատանքի համար ինքն իրեն շնորհավորելու

«Հրապարակ». Մակրոնն իրավունք չունի՞ իր կատարած աշխատանքի համար ինքն իրեն շնորհավորելու Wed, 10 Jun 2026…

30 րոպե ago

2 իրար հակասող արձանագրություներ են կազմվել ընտրատեղամասում

2 իրար հակասող արձանագրություներ են կազմվել ընտրատեղամասում Wed, 10 Jun 2026 11:37:52 +0400 «Միասնության թեւեր»…

38 րոպե ago