Գյուղատնտեսության ոլորտը շահութահարկո՞վ կհարկվի

Գյուղատնտեսության ոլորտը շահութահարկո՞վ կհարկվի

Tue, 28 Apr 2026 15:30:39 +0400


«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ 2027 թվականի հունվարի 1-ից գյուղատնտեսության ոլորտը պետք է անցնի շահութահարկով հարկման համակարգին։ Ներկայումս այս ոլորտը գործում է հարկային արտոնությունների ներքո։

Նրա խոսքով՝ այս փոփոխությունը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել գյուղատնտեսության համար, հատկապես՝ փոքր և միջին տնտեսավարողների շրջանում, որոնք ավելի խոցելի են նման ֆինանսական ծանրաբեռնվածության դեպքում։

Առաքելյանը նաև ընդգծում է, որ հարկային բեռի ավելացումը կբերի արտադրության ինքնարժեքի բարձրացման, ինչը կարտացոլվի գյուղմթերքի գների վրա։ Դա, ըստ նրա, կարող է նվազեցնել բնակչության գնողունակությունը և բացասաբար ազդել ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի վրա։

Այս համատեքստում նա առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում՝ գյուղատնտեսության ոլորտի շահութահարկի կիրառումը առնվազն 10 տարով հետաձգելու նպատակով, որպեսզի ոլորտը կարողանա զարգանալ առանց լրացուցիչ ռիսկերի և հնարավոր սոցիալական խնդիրների։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հիքմեթ Հաջիևի կազմակերպած դիվանագետների այցին զուգահեռ Գրոնոյի երևանյան այցը․ օրվա ամփոփում

Հիքմեթ Հաջիևի կազմակերպած դիվանագետների այցին զուգահեռ Գրոնոյի երևանյան այցը․ օրվա ամփոփում Mon, 14 Sep 2026…

13 րոպե ago

Մենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար

Մենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար Mon, 14 Sep 2026…

24 րոպե ago

Տիեզերք կուղարկեն ԱԲ տեխնոլոգիայով աշխատող սուպերհամակարգիչ

Տիեզերք կուղարկեն ԱԲ տեխնոլոգիայով աշխատող սուպերհամակարգիչ Mon, 14 Sep 2026 22:30:29 +0400 Իլոն Մասկի SpaceX…

28 րոպե ago

Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել

Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Mon, 14 Sep 2026 22:20:12 +0400 ԱԺ նախագահ Ռուբեն…

38 րոպե ago

Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը

Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Mon, 14 Sep 2026 22:15:59 +0400…

43 րոպե ago

«Ոդիսեւսը» դարձել է ամենաեկամտաբեր կինոնկարներից մեկը

«Ոդիսեւսը» դարձել է ամենաեկամտաբեր կինոնկարներից մեկը Mon, 14 Sep 2026 22:00:12 +0400 Բրիտանա-ամերիկացի ռեժիսոր Քրիսթոֆեր…

58 րոպե ago