Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ

Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ

Tue, 28 Apr 2026 23:45:36 +0400


Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր, ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, որտեղ վերջինս, անդրադառնալով օկուպացված Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացմանը, նշել էր, որ «դատապարտելը ոչինչ չի տա ՀՀ քաղաքացուն»․

«Դու և քո նմանները, որոնք փորձում են արդարացնել հայկական եկեղեցիների կործանումը, ավերումը, քանդումը Ադրբեջանի պես թշնամական պետության կողմից, այսօր ձեզ իրավունք եք վերապահել, ձեր քաղաքական լիդերի գլխավորությամբ և մի քանի տիրադավ իբրև թե հոգևորականների մասնակցությամբ, քաղաքական օրակարգ ձևավորել և քաղաքական հա՞յտ նրկայացնել ընտրությունների շեմին, իբրև թե մտահոգված եք եկեղեցու բարենորոգման հարցերով… Դուք, որ եկեղեցի քանդողների ձեռքը համբուրում եք, նրանց արարքներին էլ վախենում եք գնահատական տալ, այսօր հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց ….»,- դիմելով Թորոսյանին ու նրա ՔՊ-ական թիմակիցներին ու ղեկավարությանը՝ ասել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

«Խղճուկ և ողորմելի զանգված եք դուք. ձեր ներսի թշնամանքը, ատելությունը հայի ու հայկականի մասին չեք կարողանում քողարկել՝ այնքան շատ է ձեր ներսում այդ ամենը, ու կարծում եք, թե մեր ազգն այնքան հեռացած է իր ինքնությունից ու արմատներից, որ ձեզ պետք է ձա՞յն տա, քվե՞ տա…»,- խոսքը շարունակել է քահանան, ապա դիմել է նաև ժողովրդին։

«Սիրելի ժողովուրդ, խոսքս՝ ձեզ. դուք ու՞մ եք ձայն տալու, ու՞մ եք իշխանություն տալու՝ ձեր փոխարեն որոշումներ կայացնելու համար, ու՞մ եք օժտելու մանդատով՝ աշխարհում ձեզ ներկայացնելու համար. այս տեսակների՞ն, որոնք եկեղեցի քանդողի ձեռքը համբուրու՞մ են…

Այդ տեսակը մեր ինքնության հետ ընդհանրապես կապ չունի։ Սրանց գենը դեռ պետք է ստուգել՝ հայ են, թե հայ չեն։ Չեմ կարծում, որ հայն այդքան հայատյաց կլինի»,- ասել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձեռքը` փրփուրներին

Ձեռքը` փրփուրներին Fri, 23 Oct 2026 09:00:05 +0400 Դեռ 5 ամիս էլ չի անցել համապետական…

17 րոպե ago

«Հրապարակ». Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք

«Հրապարակ». Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք Fri, 23 Oct 2026…

32 րոպե ago

«Հրապարակ»․ Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել

«Հրապարակ»․ Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել Fri, 23 Oct 2026 08:15:56 +0400 Հայ-ռուսական «եղբայրության»…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել Fri, 23 Oct 2026 08:10:24 +0400 Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ճնշում են բոլոր կողմերից

«Հրապարակ»․ Ճնշում են բոլոր կողմերից Fri, 23 Oct 2026 08:05:58 +0400 «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում Fri, 23 Oct 2026 08:00:36 +0400 Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ…

1 ժամ ago