«Հրապարակ»․ Շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել

«Հրապարակ»․ Շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել

Wed, 29 Apr 2026 08:20:00 +0400


Հայտնի է, որ «Քաղպայմանագրի» նախընտրական մարզային շտաբների ղեկավարներ են նշանակվել մարզպետները։ Որոշ տեղեկություններով՝ ՔՊ շտաբը նրանց անսահմանափակ հնարավորություններ է տվել, միայն թե կարողանան ձայն բերել իրենց ուժի համար։

Օրինակ, մարզպետները շտաբային աշխատանքի են ընդունում տասնյակ աշխատողների՝ սեփական հայեցողությամբ եւ շատ բարձր աշխատավարձերով, որպեսզի այդ աշխատողները, որոնք իրականում դասական «տասովշչիկներ» են, կարողանան իրենց համայնքներում մարդկանց այս կամ այն կերպ շահագրգռելով` ընտրության տանել եւ ձայներ ապահովել իշխանությունների համար։

Մեզ ասացին, որ մարզային շտաբների աշխատողների քանակը կոնկրետ ու սահմանափակ չէ` ամեն ինչ կախված է տվյալ մարզի, տեղանքի առանձնահատկություններից, հանրային տրամադրություններից:

Մարզպետներն ընդամենը հաստիքացուցակ են ուղարկում կենտրոնական շտաբի պետ Արայիկ Հարությունյանին, որը հաստատում է կամ խմբագրումներ է անում, եւ, ըստ այդմ, համապատասխան ֆինանսավորում է տրամադրվում շտաբներին։

Մի խոսքով, մարզպետների քեֆին քեֆ չի հասնի` եկել է մեծ «խոպանի» ու պղտոր ջրում ձուկ որսալու ժամանակը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Աննախադեպ տեղումներ և ջերմաստիճանային տատանումներ

Աննախադեպ տեղումներ և ջերմաստիճանային տատանումներ Mon, 14 Sep 2026 17:30:12 +0400 Օգոստոս ամսվա օդի միջին…

8 րոպե ago

Նիկոլն ազատվեց երկրորդ հավանական մրցակցից

Նիկոլն ազատվեց երկրորդ հավանական մրցակցից Mon, 14 Sep 2026 17:15:16 +0400 Արդեն նախկին ԱԽՔ Գրիգորյան…

23 րոպե ago

Ջոնսոնն ու եվրոպացի այլ պաշտոնյաններ հազիվ են խուսափել ռուսական հարձակումից

Ջոնսոնն ու եվրոպացի այլ պաշտոնյաններ հազիվ են խուսափել ռուսական հարձակումից Mon, 14 Sep 2026 17:00:22…

38 րոպե ago

Նոր սկանդալային ձերբակալություն, այդ թվում՝ փաստաբանի են «տարել»

Նոր սկանդալային ձերբակալություն, այդ թվում՝ փաստաբանի են «տարել» Mon, 14 Sep 2026 16:41:31 +0400 Տարբեր…

57 րոպե ago

Սաուդյան Արաբիան դիմել է Իսրայելին․ վիճակն օրհասական է

Սաուդյան Արաբիան դիմել է Իսրայելին․ վիճակն օրհասական է Mon, 14 Sep 2026 16:30:05 +0400 Սաուդյան…

1 ժամ ago

Բա եթե խաղաղություն է, ինչո՞ւ հայ գործարարներն Ադրբեջանից էլի բենզին չեն գնում

Բա եթե խաղաղություն է, ինչո՞ւ հայ գործարարներն Ադրբեջանից էլի բենզին չեն գնում Mon, 14 Sep…

1 ժամ ago