«Հրապարակ»․ Փաշինյանն արտախորհրդա­րանականներին «իգնոր» է արել

«Հրապարակ»․ Փաշինյանն արտախորհրդա­րանականներին «իգնոր» է արել

Wed, 29 Apr 2026 09:15:09 +0400


2020 թվականի չարաբաստիկ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք սկսեց արտախորհրդարանական ուժերի հետ: Դա այն շրջանն էր, երբ ամբողջ հասարակությունը, բոլոր ինստիտուտներն ու կոլեկտիվները պահանջում էին նրա հրաժարականը, ամիսներով հանրահավաքներ էին ընթանում, ստորագրահավաքներ էին կազմակերպում: Եվ Նիկոլ Փաշինյանն ուզում էր ցույց տալ, որ ամբողջ հասարակությունը չի պահանջում իր հեռացումը, այլ կան մարդիկ եւ խմբեր, որոնք իր հետ են, եւ սկսեց հանդիպել մի շարք մարգինալ ուժերի ղեկավարների հետ: Ի սկզբանե ՀՀ վարչապետի եւ արտախորհրդարանական ուժերի հանդիպումների այդ ձեւաչափը կեղծ էր, արհեստական, ուներ ընդամենը քարոզչական ֆոն` ի հակադրություն խորհրդարանական ընդդիմության հետ լարված հարաբերությունների։

Այդ հանդիպումներին սովորաբար մասնակցում էին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը։ Մի քանի անգամ ներկա են եղել ՔՈ կուսակցության նախագահ Սուրեն Սահակյանը, Նորիկ Նորիկյանը եւ Դավիթ Սանասարյանը: Սակայն գնալով նրանց շարքերը նոսրացան` սեղանի մոտ նստողների քանակը նվազեց: Վերջում մնացել էին Արամ Սարգսյանը, Տիգրան Խզմալյանն ու Լեւոն Շիրինյանը: Իսկ վերջին երկու տարին առհասարակ այլեւս այդ հանդիպումները չեն կայանում կամ կայանում են՝ չեն լուսաբանվում:

Նորիկ Նորիկյանից եւ Լեւոն Շիրինյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ այլեւս չեն հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, ե՞րբ են վերջին անգամ հանդիպել: Նորիկյանը բարկացավ` հիշելով այդ հանդիպումների շարքը, եւ ասաց, որ վաղուց հանդիպում չի եղել. «Երեք տարուց ավել է՝ ես չեմ մասնակցել, նույնիսկ` չորս: Անիմաստ թեմա է սա, որի մասին իմաստ չկա ավել բան ասել»: Շիրինյանն էլ ասաց. «Վաղուց ենք հանդիպել, չեմ հիշում՝ երբ, բայց վաղուց էր»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ պատերազմի են գաղտնի պատրաստվում ԵՄ-ում

Ինչ պատերազմի են գաղտնի պատրաստվում ԵՄ-ում Thu, 08 Oct 2026 04:00:44 +0400 Եվրամիության երկրները գաղտնի…

55 րոպե ago

Թուրքիայի հյուրանոցները չեն ընդունում միայնակ տղամարդկանց

Թուրքիայի հյուրանոցները չեն ընդունում միայնակ տղամարդկանց Thu, 08 Oct 2026 03:00:58 +0400 Թուրքիայում հյուրանոցները մասսայաբար…

2 ժամ ago

Թուրք դերասանուհու դեմ հետաքննություն է սկսվել․ ինչում է նա մեղադրվում

Թուրք դերասանուհու դեմ հետաքննություն է սկսվել․ ինչում է նա մեղադրվում Thu, 08 Oct 2026 02:30:16…

2 ժամ ago

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն ավարտում է կարիերան

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն ավարտում է կարիերան Thu, 08 Oct 2026 02:00:39 +0400 Իսպանացի ֆուտբոլիստ…

3 ժամ ago

Հերթական դրամական աջակցությունն է տրամադրվել Ուկրաինային

Հերթական դրամական աջակցությունն է տրամադրվել Ուկրաինային Thu, 08 Oct 2026 01:30:42 +0400 Ուկրաինան ստացել է…

3 ժամ ago

Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ

Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ Thu, 08 Oct 2026 01:00:24 +0400 Իրանում մահապատժի են ենթարկել…

4 ժամ ago