«Հրապարակ»․ Փաշինյանն արտախորհրդա­րանականներին «իգնոր» է արել

«Հրապարակ»․ Փաշինյանն արտախորհրդա­րանականներին «իգնոր» է արել

Wed, 29 Apr 2026 09:15:09 +0400


2020 թվականի չարաբաստիկ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք սկսեց արտախորհրդարանական ուժերի հետ: Դա այն շրջանն էր, երբ ամբողջ հասարակությունը, բոլոր ինստիտուտներն ու կոլեկտիվները պահանջում էին նրա հրաժարականը, ամիսներով հանրահավաքներ էին ընթանում, ստորագրահավաքներ էին կազմակերպում: Եվ Նիկոլ Փաշինյանն ուզում էր ցույց տալ, որ ամբողջ հասարակությունը չի պահանջում իր հեռացումը, այլ կան մարդիկ եւ խմբեր, որոնք իր հետ են, եւ սկսեց հանդիպել մի շարք մարգինալ ուժերի ղեկավարների հետ: Ի սկզբանե ՀՀ վարչապետի եւ արտախորհրդարանական ուժերի հանդիպումների այդ ձեւաչափը կեղծ էր, արհեստական, ուներ ընդամենը քարոզչական ֆոն` ի հակադրություն խորհրդարանական ընդդիմության հետ լարված հարաբերությունների։

Այդ հանդիպումներին սովորաբար մասնակցում էին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը։ Մի քանի անգամ ներկա են եղել ՔՈ կուսակցության նախագահ Սուրեն Սահակյանը, Նորիկ Նորիկյանը եւ Դավիթ Սանասարյանը: Սակայն գնալով նրանց շարքերը նոսրացան` սեղանի մոտ նստողների քանակը նվազեց: Վերջում մնացել էին Արամ Սարգսյանը, Տիգրան Խզմալյանն ու Լեւոն Շիրինյանը: Իսկ վերջին երկու տարին առհասարակ այլեւս այդ հանդիպումները չեն կայանում կամ կայանում են՝ չեն լուսաբանվում:

Նորիկ Նորիկյանից եւ Լեւոն Շիրինյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ այլեւս չեն հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, ե՞րբ են վերջին անգամ հանդիպել: Նորիկյանը բարկացավ` հիշելով այդ հանդիպումների շարքը, եւ ասաց, որ վաղուց հանդիպում չի եղել. «Երեք տարուց ավել է՝ ես չեմ մասնակցել, նույնիսկ` չորս: Անիմաստ թեմա է սա, որի մասին իմաստ չկա ավել բան ասել»: Շիրինյանն էլ ասաց. «Վաղուց ենք հանդիպել, չեմ հիշում՝ երբ, բայց վաղուց էր»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել…

5 ժամ ago

Երբ շարունակում ես առաջ շարժվել, ամեն ինչ միայն լավանում է․Ջեյ Լոն նշել է ծննդյան 57-ամյակը

Երբ շարունակում ես առաջ շարժվել, ամեն ինչ միայն լավանում է․Ջեյ Լոն նշել է ծննդյան 57-ամյակը…

5 ժամ ago

Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել Մարոկկո

Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել Մարոկկո Fri, 31 Jul 2026 23:30:09 +0400 Իսպանական Սեուտա…

5 ժամ ago

«Ցավերս այնքան ուժեղ էին, որ չդիմացա». Սյուզաննա Մելքոնյանը հիվանդանոցում է

«Ցավերս այնքան ուժեղ էին, որ չդիմացա». Սյուզաննա Մելքոնյանը հիվանդանոցում է Fri, 31 Jul 2026 23:15:05…

6 ժամ ago

Երբ ինձ հարցնում են՝ ով է իմ սիրած երգահանը կամ երգիչը, միանշանակ ՝ Ռուբեն Հախվերդյան

Երբ ինձ հարցնում են՝ ով է իմ սիրած երգահանը կամ երգիչը, միանշանակ ՝ Ռուբեն Հախվերդյան…

6 ժամ ago

Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում՝ ի դեմս Ռուսաստանի. Օրվա ամփոփում

Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում՝ ի դեմս Ռուսաստանի. Օրվա ամփոփում Fri, 31 Jul…

6 ժամ ago